Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1 ցեխին (այլ կիրառումներ)

1 ցեխինը (1 ձեկկինո, իտալ.՝ uno zecchino) Հյուսիսային Իտալիայի Վենետիկ կիսանկախ քաղաք-պետությունում (դքսություն և հանրապետություն) շրջանառություն ունեցած ոսկե մետաղադրամ էր։ Հատվել է 13-րդ դարից մինչև 18-րդ դարի իննսունական թվականները՝ Վենետիկի Հանրապետության վերացումը։ Վենետիկի հռչակավոր 1 ցեխինը հետագայում դարձավ Եվրոպայի մի շարք ոսկե դրամների (այդ թվում՝ դուկատի) նախատիպ։

1 ցեխին
ԵրկիրՎենետիկի Հանրապետություն
Արժողություն1 ցեխին
Տրամագիծ2 սմ
Կշիռ3,5 գրամ
Բաղադրությունոսկի
ՓողերանոցՎենետիկ
1382 թ. վենետիկյան ցեխին։

Վենետիկում 1 ցեխին դրամը երբեմն հատվել է նաև արծաթից։ 1 ցեխինի ստանդարտն էր՝ մաքուր ոսկի (99,9% հարգի), 3,5 գրամ։ 1605 -1631 թթ. արտադրված արծաթե ցեխինների բաղադրություննը՝ 94,8% արծաթ, կշիռը՝ 45,5 գրամ։

XVII դ. վենետիկյան մեկ ցեխինը հավասար էր 1 սկուդոյի կամ 1 թալերի, բաժանվում էր 140 սոլդոյի։

Մեկ ցեխինի (ձեկկինո) արժեք ունեցող մետաղադրամները Բոլոնիայում շրջանառության են թողվել զանազան տեսակներով, և յուրաքանչյուր դոժ (Վենետիկի դուքս, կառավարիչ) թողարկել է մետաղադրամներ իր գերիշխան անունից։ Քանի որ Վենետիկի դրամների վրա ընդունված չէր տարեթիվը նշելը, դրամների թողարկման տարեթվերի նույնականացումը կատարվում է դարձերեսի վրա նշված իշխող դքսի անվան հիման վրա։ XVII - XVIII դարերում, մինչև Վենետիկի Հանրապետության վերացումը Նապոլեոն Բոնապարտի կողմից (1797), Վենետիկում թողարկվել են հետևյալ 1 ցեխին դրամները (ոսկուց և արծաթից).

Այս տեսակի 1 ցեխինը Վենետիկի Հանրապետության 1 ցեխին արժողության բազմաթիվ այլ տեսակներից մեկն է, արտադրվել է ընդհանուր շրջանառության նպատակով։

Պատմություն

խմբագրել

Ֆրանչեսկո Մոլինի 1 ցեխին ոսկե դրամը տարբերվում է նախորդող և հաջորդող 1 ցեխին դրամատեսակներից միայն իր դիմերեսի մակագրությամբ, կշիռը և չափսերը նույնն են։ Արտադրվել է 1646-ից 1655 թվականը, հատվել է Վենետիկի հայտնի Ձեկկա փողերանոցում։

Դրամն արտադրվել է Վենետիկի գերիշխան դուքս (դոժ) Ֆրանչեսկո Մոլինի կողմից, որը կառավարել է 1646-1655 թթ.։

Նկարագրություն

խմբագրել

Դիմերես
Դրամի երեսի կողմի կենտրոնում, ինչպես և Վենետիկի գրեթե բոլոր դրամների վրա, պատկերված է քաղաքի հովանավոր-պաշտպանը՝ Սուրբ Մարկոսը՝ կանգնած դիրքում, որի առջև՝ ծնկաչոք դոժը։ Պատկերը շրջապատված է լատիներեն մակագրությամբ, որտեղ նաև նշված է դոժի հապավված անունը՝ FRANC.MOLINO. (Ֆրանչեսկո Մոլին)։

Դարձերես
Ֆրանչեսկո Մոլինի 1 ցեխինի դարձերեսը նույնպես հետևում է վենետիկյան դրամների ստանդարտին։ Պատկերված է Քրիստոսը՝ աստղերով շրջապատված և ձվաձև շրջանակում ամփոփված, շուրջը՝ լատիներեն հապավումներով գրություն։

Նումիզմատական արժեք

խմբագրել

Այս մետաղադրամը կատալոգները գնահատում են. արտակարգ ընտիր վիճակում՝ $375.00։

Աղբյուրներ

խմբագրել
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (17th Century). Pages 885 - 887.
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (18th Century). Pages 799 - 800.