Ֆրունզե Դովլաթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դովլաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆրունզե Վաղինակի Դովլաթյան (մայիսի 26, 1927[1][2][3], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3] - օգոստոսի 30, 1997[1][3], Երևան, Հայաստան[3]), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983)։
Ֆրունզե Դովլաթյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1927[1][2][3] |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3] |
Մահացել է | օգոստոսի 30, 1997[1][3] (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[3] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1959) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0235583 |
Կենսագրություն
խմբագրելՀայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանն ընդունվեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց[4]։ 1941-1952 թվականներին հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան։
1947 թվականին ավարտել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1943 թվականին սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը)։
1959-1964 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ)[5], Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ. Միրսկու հետ, Գորկու անվան ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ. Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։
1967-1969 թվականներին՝ ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986 թվականից՝ Հայֆիլմի գեղարվեստական ղեկավար։
Դովլաթյանը 1994-1997 թվականներին եղել է Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահը[6]։
Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանոցում։
Ունի երկու զավակ ՝ Միքայել Դովլաթյան, Դավիթ Դովլաթյան։
Մեջբերումներ Դովլաթյանի մասին
խմբագրելԴովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից։ − Արմեն Ջիգարխանյան
...Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով։ − Հենրիկ Մալյան
«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ − Չինգիզ Այթմատով
Ֆիլմագրություն
խմբագրել- 1943 - Դավիթ Բեկ - մելիք Մանսուր
- 1947 - Անահիտ - Վաչագան
- 1958 - Ո՞վ է մեղավոր - ռեժիսոր
- 1958 - Ինչու է աղմկում գետը - Մանուկյան
- 1960 - Յաշա Տոպորկով - Միրզոյան
- 1961 - Դիմա Գորինի կարիերան - ռեժիսոր Լ. Միրսկու հետ
- 1963 - Առավոտյան գնացքներ - ռեժիսոր
- 1965 - Բարև, ես եմ - Զարյան և ռեժիսոր
- 1968 - Սարոյան եղբայրներ - Հայկ Սարոյան և գեղարվեստական ղեկավար
- 1972 - Երևանյան օրերի խրոնիկա - սցենարիստ Պ. Զեյթունցյանի հետ, ռեժիսոր
- 1976 - Երկունք - ռեժիսոր
- 1976 - Խոնարհվիր գալիք օրվան - դեր
- 1979 - Ապրեցեք երկար - սցենարիստ Շ. Թաթիկյանի հետ, ռեժիսոր
- 1982 - Սիրամարգի ճիչը - սցենարիստ Ա. Աղաբաբովի հետ
- 1982 - Վենետիկի միջազգային գիտաժողովը - վավերագրական, սցենարիստ, ռեժիսոր
- 1982 - Մխիթարյանները - վավերագրական, սցենարիստ, ռեժիսոր
- 1985 - Մշակույթների կամուրջ - վավերագրական, սցենարիստ, ռեժիսոր
- 1986 - Մենավոր ընկուզենի - Կամսարյան, սցենարիստ Ա. Աղաբաբովի հետ, ռեժիսոր
- 1986 - Օտար խաղեր - Ասլանյան
- 1989 - Աղբաման - Կարճամետրաժ, սցենարիստ
- 1990 - Կարոտ - ռեժիսոր
- 1995 - Լաբիրինթոս - Աբել
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 1950 - Ստալինյան մրցանակ II աստիճանի Գ. Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» ներկայացման համար
- 1966 - ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- 1967 - ՀԽՍՀ Պետական մրցանակ «Բարև, ես եմ» ֆիլմի համար
- 1971 - ՀԽՍՀ Պետական մրցանակ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում դերակատարության համար
- 1983 - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Պատվավոր մրցանակի դիպլոմակիր «Կինոարվեստի մեջ ներդրման համար» - ռուսական կինոփառատոն «Պատուհան դեպի Եվրոպա» (Վիբորգ - 97)[7].
Գրականություն Դովլաթյանի մասին
խմբագրել- «Գարուն» ամսագրին պատասխանում է կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիայի միության առաջին քարտուղար Ֆրունզե Դովլաթյանը։ «Գարուն», 1967, № 1։
- Գալստյան Ս., Անուններ էկրանի վրա (նաև Ֆ.Դովլաթյանի մասին), Երևան, 1984
- Թահմիզյան Հ., Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, Մաս 1, 1978, էջ 147-148
- Ադամյան Ա., «Եթե սեր չլինի, կլինի ջրհեղեղ» կամ հարցազրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ - Հայաստանի Հանրապետություն, 11 սեպտեմբերի 1996
- Գալստյան Մ., Ֆիլմն սկսվում է գրական նյութից, (հարցազրույց Ֆ.Դովլաթյանի հետ) - Գրական թերթ, 30 նոյեմբերի 1984
- Գյոդակյան Ս., Ֆրունզե Դովլաթյան - Կանչ, 6 ապրիլի 1994
- Գրիգորյան Ա., Բարև, ես եմ - Էկրան, 1989, N 4, էջ 1
- Զաքարյան Ռ., Իմ ֆիլմերն իմ ապրած կյանքն են - Արվեստ, 1983, N 6, էջ 10-14
- Մաթևոսյան Ռ., Ճշմարիտ արվեստը սահմաններ չի ճանաչում - Սովետական Հայաստան, 10 նոյեմբերի 1987
- Մուրադյան Հ., Տագնապներ ու հույսեր («Մենավոր ընկուզենին» կինոնկարի մասին) - Գարուն, 1988, N 10, էջ 31-32
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ Ֆ. Դովլաթյանի մասին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում
- ↑ «Ֆրունզե Դովլաթյանը «Հայկական կինո» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին.
- ↑ Ֆրունզե Դովլաթյանը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, Գիրք II
- ↑ Ֆրունզե Դովլաթյանը «Կինո» հանրագիտարանում(ռուս.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրունզե Դովլաթյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրունզե Դովլաթյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 440)։ |