Լաս Մենինաս
Լաս Մենինաս (իսպ.՝ Las Meninas, «Ֆրեյլիններ»)[4], Դիեգո Վելասկեսի կտավը՝ նկարված 1656 թվականին։ Նկարի մեկ այլ անվանումն է «Ֆիլիպ 4-րդի ընտանիքը»։ Հանրահայտ այս նկարը գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում։
Լաս Մենինաս իսպ.՝ Las Meninas | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դիեգո Վելասկես |
տարի | 1656 |
բարձրություն | 318 |
լայնություն | 276 |
ստեղծման երկիր | Իսպանիա[1] |
ուղղություն | բարոկկո[2] |
ժանր | խմբակային դիմանկար[1] |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] և Մադրիդի թագավորական պալատ[3] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[3] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/velazque/08/0806vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/08/0801vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/08/0802vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/08/0803vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/08/0804vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/08/0805vela.html, https://www.wga.hu/html/v/velazque/08/0808vela.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Las Meninas Վիքիպահեստում |
«Լաս Մենինասը» ճանաչվել է արևմտյան ողջ արվեստի ամենանշանակալից գործերից մեկը։ Բարոկկո ոճի նկարիչ Լուկա Ջիորդանոն նշել է, որ կտավը «աստվածային խոսք է արվեստում», իսկ Դևիդ Ուիլկին գրել է, որ այն «արվեստի ճշմարիտ փիլիսոփայությունն» է[5]։
Սյուժե
խմբագրելՆկարում պատկերված է նկարչի արվեստանոցը Մադրիդի արքայական պալատում։ Նկարիչը կտավում նկարում է Ֆիլիպ 4-րդի և նրա կնոջ՝ Մարիանայի դիմանկարը, որը երևում է արվեստանոցի անկյունում կախված հայելու արտացոլանքում։ Նկարչի հայացքն ուղղված է նկարից դուրս՝ այնտեղ, ուր կանգնած է լինելու նկարը դիտողը[6]։ Նկարի կենտրոնում առաջին պլանում պատկերված է արքայադուստր Մարգարիտա Թերեզան, ով ամենայն հավանականությամբ հենց նոր է մտել սենյակ ֆրելյինների` թագուհու և մեծ իշխանուհիների շքադիր ազնվական օրիորդների ուղեկցությամբ։ Լույսը, ինչպես նաև ծնողների հայացքներն ուղղված են աղջկան։ Վելասկեսն աղջկա կերպարով ստեղծել է ընտանեկան երջանկության, հարստության, փայլուն ապագայի տպավորություն։
Սա Վելասկեսի միակ նկարն է, որտեղ թագավորն ու թագուհին պատկերված են միասին, բայց ոչ հստակ, այլ աղոտ, սխեմատիկ։ Ֆիլիպը 30 տարով մեծ է իր երկրորդ կնոջից, որի քեռին է։ Արքայադուստր Մարգարիտան այդ պահի դրությամբ նրանց միակ երեխան է եղել։
Արքայադուստր
խմբագրելԱյն փաստը, որ արքայադուստրը կա, առողջ է, հավատ է ընծայում ապագա գահաժառանգի նկատմամբ։ Այդ հավատը ընդգծում է նրա վրա ընկնող լույսը։ Հնգամյա աղջնակը վերցնում է սափորը՝ անգամ չնայելով դրան, ինչն անսովոր է նրա տարիքի համար։ Ֆրեյլիններին նույնպես ուշադրության գրեթե չի արժանացնում։ Դրանով դրսևորվում են դաստիարակված ինքնատիրապետման առաջին հաջողությունները և սեփական դիրքի գիտակցումը։ Աղջկա հայացքը, ինչպես և մնացած գրեթե բոլոր կերպարներինը, գամված է արքայական զույգին, որին նկարում է նկարիչը։ Հենց աղջիկն է կարծես ցույց տալիս ծնողներին՝ ինչպես կարելի է անշարժ նստել, տիրապետել ինքն իրեն։ Նա հավանաբար արդեն գիտի, որ Իսպանիայի թագավորն ու թագուհին գրեթե երբեք չեն ծիծաղում հասարակության մեջ։ Աղջկա հայրն իր ամբողջ կյանքի ընթացքում մարդկանց ներկայությամբ ծիծաղել է ընդամենը երկու անգամ։
Աղջկա երկու կողմերում գտնվող ազնվական կանայք ու աղջիկներն ազնվականական ամենահայտնի ընտանիքներից են։ Այն, որ ձախ կողմի ֆրեյլինը կռացած է, պալատական վարվելակարգ է. միայն այդպես կարելի էր ուտելիք մատակարարել արքայական ընտանիքի անդամներին, մանավանդ որ այդ պատվին արժանանում էին միայն ընտրյալները։
Պալատական խեղկատակներ
խմբագրելՈրպեսզի մի փոքր մեղմացնեն արքայական պալատում ընդունված խիստ վարվելակարգն ու պալատական ձանձրույթը, պալատում ընդունված է եղել պահել խեղկատակներ և թզուկներ։ Եվրոպական ոչ մի երկրում դրանք այնքան շատ չեն եղել, ինչպես իսպանական պալատում։ Նկարում պատկերված են թզուկներ Մարիա Բարբոլան Գերմանիայից և Նիկոլաո դե Պերտուսատոն Իտալիայից։ Խեղկատակներն ու թզուկներն ազատ կատակելու իրավունք են ունեցել. նրանք չեն մտել պալատական աստիճանակարգության մեջ, այլ մի տեսակ ընտանի կենդանիների կարգավիճակ են ունեցել։ Պատահական չէ, որ նկարում Վելասկեսը շարժման մեջ պատկերել է միայն թզուկին, որն իր ոտքը դրել է շան վրա։ Թզուկներին պալատում պահում էին սեփական արժանիքներն ընդգծելու համար. ֆրեյլիններն ու արքայադուստրը կատարյալ գեղեցկուհիներ են թզուկ Մարիա Բարբոլայի ֆոնին։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՊատմական փաստեր
խմբագրելՖիլիպ 4-րդը Հաբսբուրգների արքայատոհմի 5-րդ սերնդի ներկայացուցիչ է։ Այդ տոհմի ներկայացուցիչները միշտ ամուսնացել են իրենց արքայատոհմի ներկայացուցիչների հետ։ Սա հանգեցրել է ինցեստի (արնապղծում)։ Արքայի միակ որդի Կարլ 2-րդը հաշմանդամ է ծնվել՝ անկարող լինելով լույս աշխարհ բերել առողջ, կենսունակ սերունդ։ Նա Հաբսբուրգներից վերջինն է եղել իսպանական գահին։ Նրա մահից հետո գահի համար պայքար է սկսվել, որի հետևանքով գահ են բարձրացել Բուրբոնները։
Վերաբերմունքը գեղանկարչության հանդեպ
խմբագրել17-րդ դարում Իսպանիայում նկարիչները չունեին սոցիալական բարձր կարգավիճակ։ Գեղանկարչությունը համարվում էր ոչ թե արվեստ, ինչպիսիք էին երաժշտությունն ու պոեզիան, այլ արհեստ[7]։ Սակայն Վելասկեսը, վայելելով արքայի հարգանքը, որոշակի դիրքի է հասնում Ֆիլիպ 4-րդի պալատում։
«Լաս Մենինասը» ստեղծելու ժամանակ Վելասկեսն արդեն 33 տարի պալատում էր։ 1651 թվականին Վելասկեսն արքայից կամերգերի աստիճան է ստանում, ինչն ապահովում է նրա բարեկեցիկ և հեղինակավոր դիրքը։ Այդ պատճառով հետագա ութ տարիներին նկարիչը ստեղծում է մի քանի նկար միայն, այն էլ արքայական ընտանիքի դիմանկարներ[8]։
Արնոլֆինի զույգի դիմանկարը
խմբագրելԱմենայն հավանականությամբ, նկարը ստեղծելիս Վելասկեսն ազդվել է Յան վան Էյքի «Արնոլֆինի զույգի դիմանկարը» (1434) կտավից։ Այն գտնվում էր Մադրիդի արքայական պալատի հավաքածուում այն ժամանակ, երբ Վելասկեսը պալատական նկարիչ էր։ Վան Էյքը նույնպես սենյակի հեռավոր անկյունում պատկերել էր հայելի, որում արտացոլվել էին կերպարները։
«Արքայադստեր ծնունդը»
խմբագրելՆկարի ազդեցությամբ Օսկար Ուայլդը գրել է «Արքայադստեր ծնունդը» հեքիաթը։
Սանտ-Յագո օրդենի շքանշան
խմբագրելՆկարչի կրծքի շքանշանն ավելացվել է հետագայում՝ նկարի պատրաստ լինելուց հետո։ Նկարի ստեղծման ժամանակ Վելասկեսը դեռ չէր ստացել Սանտ-Յագո օրդենի շքանշանը։ Նկարիչն այն ստացել է նկարն ստեղծելուց երեք տարի անց, երբ ընդունվել է օրդեն միայն այն բանից հետո, երբ ստուգվել է նրա արյան «մաքրությունը» (ազգի մեջ հրեա և սևամորթ չլինելը)։ Լեգենդի համաձայն՝ նկարում խաչը պատկերել է ինքը՝ արքա Ֆիլիպ 4-րդը, ով նկարչին ասպետի կոչում է տվել 1659 թվականին։
Պիկասոյի «Մենինասը»
խմբագրել1957 թվականին Պաբլո Պիկասոն «Լաս Մենինասի» թեմայով նկարել է 58 տարբերակ (վարիացիա), որոնք գտնվում են Բարսելոնայում՝ նկարչի անվան թանգարանում։
Կտավի կերպարներ
խմբագրել- Դիեգո Վելասկես` նկարիչ
- Մարիա Սերմիենտո` ֆրեյլին, ով արքայադստերը կերակուր է մատուցում
- Ֆիլիպ 4-րդ` Իսպանիայի թագավոր
- Մարիանա` Իսպանիայի թագուհի
- արքայադուստր Մարգարիտա Մարիա Թերեզա Իսպանացի
- պալատի հոֆմարշալ Խոսե Նիետո Վելասկես
- Իզաբելա դե Վելասկո` ֆրեյլին
- Մարսելա դե Ուլոա` ճգնուհի
- գվարդադամաս, որի պարտականությունն էր ամենուր ուղեկցել արքայադստերը
- Մարիա Բարբոլա` թզուկ
- Նիկոլաս Պերտուսատո` թզուկ
- շուն
Գրականություն
խմբագրել- Մ. Վ. Ալպատով Վելասկեսի «Լաս Մենինաս» կտավի մասին
- Rose-Marie und Rainer Hagen: Meisterwerke im Detail, Band 2, Taschen Verlag, Köln 2003
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 www.museodelprado.es (իսպ.)
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
- ↑ The name is sometimes given in print as Las Meniñas, but there is no word "meniña" in Spanish. The word means "girl from a noble family brought up to serve at court" (Oxford Concise Spanish Dictionary) it comes from "menina", the Portuguese word for "girl". This misspelling may be due to confusion with "niña", the Spanish word for "girl"
- ↑ Lord Sutherland Gower F.S.A., R. (1900). Sir Thomas Lawrence. London, Paris & New York: Goupil & co. p. 83. Retrieved 4 June 2013
- ↑ Kahr (1975), p. 225
- ↑ Dambe, Sira. "Enslaved sovereign: aesthetics of power in Foucault, Velázquez and Ovid". Journal of Literary Studies, December 2006
- ↑ Carr (2006), p. 46