Ֆրեդերիկ Դուգլաս
Ֆրեդերիկ Դուգլաս (անգլ.՝ Frederick Douglass, փետրվարի 14, 1818[3][4][5][…], Թալբոտ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6][1] - փետրվարի 20, 1895[7][8][9][…], Վաշինգտոն, ԱՄՆ[10][6][1][…]), ամերիկացի գրող, լուսավորիչ, աբոլիցիոնիստ, խմբագիր և հռետոր։ Ամերիկայի սևամորթ բնակչության իրավունքների համար պայքարող հայտնի մարդկանցից մեկն է, սևամորթների ազատագրական շարժման ղեկավար։
Ծննդյան անուն | անգլ.՝ Frederick Augustus Washington Bailey[2][1] |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1818[3][4][5][…] |
Ծննդավայր | Թալբոտ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6][1] |
Վախճանվել է | փետրվարի 20, 1895[7][8][9][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ[10][6][1][…] |
Գերեզման | Մաունթ Հոուփ գերեզմանատուն[10][1] |
Մասնագիտություն | լրագրող, դիվանագետ, գրող, ինքնակենսագիր, գործարար, խմբագիր, սուֆրաժիստ, աբոլիցիոնիստ, հռետոր, մոնտաժող, caulker և քաղաքական գործիչ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գրական ուղղություններ | Ակտիվ ընտրական իրավունք և աբոլիցիոնիզմ[11] |
Ուշագրավ աշխատանքներ | Narrative of the Life of Frederick Douglass, an American Slave?[11] |
Անդամակցություն | Alpha Phi Alpha |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[10] |
Պարգևներ | |
Ամուսին | Anna Murray-Douglass? և Helen Pitts Douglass? |
Զավակներ | Rosetta Douglass?[12][1], Lewis Henry Douglass?[12][1], Frederick Douglass Jr.?[12][1] և Charles Remond Douglass?[12][1] |
Ազգականներ | Aunt Hester?[13], Fredericka Douglass Sprague Perry? և Joseph Douglass? |
Frederick Douglass Վիքիպահեստում |
Ստրկությունից փախչելով` Դուգլասը դարձել է աբոլիցիոնիստական շարժման առաջնորդը։ Տիրապետելով հռետորական առանձնահատուկ շնորհի` Դուգլասը կազմակերպել է հակաստրկատիրական լայն արշավ։ Նա դարձել է կենդանի պատասխան այն ստրկատերերի համար, ովքեր պնդում էին, որ ստրուկները բավարար ինտելեկտ չունեն Ամերիկայի անկախ քաղաքացիներ լինելու համար։ ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում ապրող շատ տեղաբնակներ չէին հավատում, որ Ֆրեդերիկի պես հայտնի հռետորը ստրուկ է։
Որպես գրող` Դուգլասը մի քանի հուշագրությունների հեղինակ է։ Իր «Ամերիկացի ստրուկ Ֆրեդերիկ Դուգլասի կյանքի պատմությունը» ինքնակենսագրականում (1845) Դուգլասը ճոխ լեզվով ներկայացրել է իր ստրկական առօրյան։ Գիրքը դարձել է բեսթսելլեր և նշանակալից ազդեցություն է ունեցել ստրկությունը վերացնելու շարժման մեջ, ինչպես և հեղինակի մեկ այլ գիրք` «Իմ ստրկությունը, իմ ազատությունը» (1855)։ Քաղաքացիական պատերազմից հետո Դուգլասը մնացել է ստրկության դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը և գրել է իր վերջին ինքնակենսագրականը` «Ֆրեդերիկ Դուգլասի կյանքն ու դարաշրջանը»։ Նա պայքարել է նաև կանանց ընտրական իրավունքի համար։
Համառոտ կենսագրություն
խմբագրելՖրեդերիկ Դուգլասը ծնվել է ստրուկի կարգավիճակով։ 1838 թվականին փախել է հյուսիս, որտեղ սկսել է պայքարել ստրկատիրության դեմ։ 1847 թվականին Ֆրեդերիկը սկսել է հրատարակել «Հյուսիսային աստղ» (անգլ.՝ The North Star) թերթը, որը դարձել է հակաստրկատիրական շարժման առաջատար թերթերից մեկը։ 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Դուգլասը առաջ է քաշել ստրուկների անհապաղ ազատագրման կարգախոսը։ Նա նաև մասնակցել է սևամորթների առաջին գնդերի կազմավորմանը։
Ստրուկների իրավունքները պաշտպանելու հետ մեկտեղ Դուգլասը հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Եղել է «Զգացմունքների հռչակագիրը» առաջինը ստորագրողներից մեկը Կանանց իրավունքների համաժողովում, որը կայացել է 1848 թվականին Սենեկա Ֆոլսում։
Կյանքը ստրկության մեջ
խմբագրելԾնվել է Մերիլենդի Թալբոտ շրջանում։ Մանկության ժամանակ բաժանվել է մորից` Հարիեթ Բեյլիից և ապրել տատի` Բեթի Բեյլիի հետ։
Ստույգ հայտնի չէ, թե ով է Դուգլասի հայրը։ Մի ժամանակ Դուգլասը պնդում էր, որ իր հայրը եղել է սպիտակամորթ Ահարոն Էնթոնին, հետագայում ասել է, որ չի իմանում, թե ով է եղել իր հայրը։ Յոթ տարեկանում ուղևորվել է Վյուս Հոուսի պլանտացիա, որտեղ Ահարոն Էնթոնին եղել է վերահսկիչ։ Էնթոնիի մահից հետո Դուգլասին հանձնել են Լուկրեցիա Աուլդին` Թոմաս Աուլդի կնոջը։ Նա էլ իր հերթին Դուգլասին ուղարկել է Բալթիմոր` իր եղբորը։
Երբ Դուգլասը 12 տարեկան էր, Հյուի կինը` Սոֆյա Աուլդը, սկսել է նրան գիր սովորեցնել, չնայած այն բանին, որ օրենքն արգելում էր ստրուկներին գրագիտություն սովորեցնել։ Դուգլասը Սոֆյային հիշում է որպես բարի, հոգատար կնոջ, ով իրեն լավ է վերաբերվել։ Երբ Հյուն իմանում է կնոջ գործունեության մասին, քննադատում է նրան` ասելով, որ գրագետ ստրուկը կարող է բողոքել իր կարգավիճակից և ազատություն պահանջել։ Ավելի ուշ Դուգլասն այդ բնորոշումն անվանել է «ստրկության դեմ պայքարի առաջին անվիճելի կռվանը»։ Ինչպես նշված է Դուգլասի ինքնակենսագրականում, նա մեծ հաջողության է հասել սպիտակամորթ երեխաների մոտ ընթերցանություն սովորելով։
Իր տերերից թաքուն` նա շարունակել է կարդալ ու գրել սովորել։ Նրա պնդումներից մեկն այն է, որ գիտելիքը ստրկությունից ազատություն տանող ճանապարհ է։ Սկսելով կարդալ թերթեր, քաղաքական նյութեր և գրքեր` նա սկսել է մտածել ստրկության մասին` քննադատելով այն։ Հետագայում Դուգլասը ֆինանսապես սատարել է «Կոլումբիական հռետոր» թերթը, որը գրողի 12 տարեկան հասակում բացել էր նրա աչքերը արդարության ու մարդու իրավունքի հարցերի շուրջ։
Հայտնվելով Ուիլյամ Ֆրիլանդի մոտ` նա կիրակնօրյա դպրոցում ուրիշ ստրուկների սովորեցրել է կարդալ Նոր կտակարանը։ Որոշ տվյալներով նրա մոտ ուսանել է մոտ 40 ստրուկ։ Ավելի քան մեկուկես տարի այս պարապմունքներն աննկատ են մնացել իշխանությունների աչքից։ Երբ հայտնի է դառնում դպրոցի մասին, Ուիլյամ Ֆրիլենդը բարեհաճ վերաբերմունք է դրսևորում ստրուկների պարապմունքներին, մինչդեռ մնացած տերերը լցված էին բարկությամբ։ Մի կիրակի նրանք ներխուժում են դասին` քարերով և մահակներով զինված, որպեսզի ընդմիշտ խափանեն այս հավաքները։
1833 թվականին Հյու Աուլդը Դուգլասին հետ է վերցնում և ուղարկում աշխատելու աղքատ ագարակատեր Էդվարդ Կովիի մոտ, ում անվանում էին «ստրուկներ կոտրող»։ Նա մշտապես ճնշում էր Դուգլասին։ 16-ամյա Դուգլասը ընդվզում է Կովիի դեմ, ինչից հետո Կովին այլևս երբեք չի ծեծում նրան։
Ստրկությունից ազատություն
խմբագրելԱռաջին անգամ Դուգլասը փորձել է փախչել Ֆրիլանդից, սակայն փախուստի փորձն անհաջող է անցել։ 1836 թվականին նա փախուստի փորձ է կատարել Կովիից, բայց դարձյալ ապարդյուն։ 1837 թվականին Դուգլասը հանդիպել է Աննա Մյուրեյին, ով սևամորթ ազատ կին էր և 5 տարով մեծ էր նրանից։ Ապագա գրողը սիրահարվել է Աննային։ Վերջինիս ազատությունը ամրապնդում էր նրա հավատն առ այն, որ ինքն էլ կարող է լինել ազատ։
1838 թվականի սեպտեմբերի 3-ին նրա փախուստի փորձը հաջողվում է և գնացքով հասնում է Գավր դե Գրեյս (Մերիլենդ)։ Նա ծովայինի հագուստով էր, որը նրան տվել էր Մյուրեյը։ Աննան նաև գումար էր տվել Դուգլասին փախուստի համար և պատրաստել փաստաթղթեր, որոնց համաձայն ինքը սևամորթ ազատ նավաստի էր։ Դուգլասը փախչում է Ուիլմինգտոն (Դելավեր)։ Այնտեղից շոգենավով հասնում է Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա), ապա հաստատվում աբոլիցիոնիստ Դևիդ Ռագլեսի նյույորքյան տանը։ Այս ամբողջ ճամփորդությունը տևում է մոտ 24 ժամ։
Ստեղծագործություն
խմբագրելԳրել է «Ամերիկացի ստրուկ Ֆրեդերիկ Դուգլասի կյանքի պատմությունը» ինքնակենսագրական երկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Archives of Maryland Biographical Series
- ↑ https://www.nls.uk/exhibitions/treasures/frederick-douglass
- ↑ 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
- ↑ 4,0 4,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Internet Movie Database — 1990.
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Internet Philosophy Ontology project
- ↑ 9,0 9,1 9,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 The Political Graveyard — 1996.
- ↑ 11,0 11,1 https://www.nls.uk/exhibitions/treasures/frederick-douglass/autobiography
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 https://ourbondageourfreedom.llc.ed.ac.uk/
- ↑ Collective Biographies of Women
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆրեդերիկ Դուգլասի կյանքը, աշխարհայացքն ու հրապարակախոսությունը Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Դուգլաս» հոդվածին։ |