Ֆրանսերենի ուսումնասիրության դիպլոմ
Ֆրանսերենի ուսումնասիրության դիպլոմ (ֆր.՝ Diplôme d'études en langue française) կամ «DELF», դիպլոմ ֆրանսերենի հմտությունների գծով՝ նախատեսված ոչ լեզվակիր ֆրանկոֆոնների համար։ Այն համակարգվում է «France Éducation international» (FEI) հասարակական հաստատության կողմից՝ Ֆրանսիայի Կրթության նախարարության ղեկավարությամբ։ «DELF»-ն ընդգրկում է չորս անկախ դիպլոմներ, որոնք համապատասխանում են Լեզուների ընդհանուր եվրոպական շրջանակի առաջին չորս մակարդակներին՝ A1, A2, B1 և B2։ Այս մակարդակից վերև` «հմուտ խոսողների» մակարդակները (C1, C2) սերտիֆիկացվում են «DALF»-ի կողմից[1][2]:
Սպասարկող | France Éducation international | |
---|---|---|
Issued by | French Ministry of education |
«DELF» քննությունները հասանելի են չորս տարբերակով՝ «DELF Tout Public»` նախատեսված չափահաս մարդկանց համար, «DELF Prim»` նախատեսված տարրական դպրոցի աշակերտների համար (հասանելի է միայն pre A1, A1 և A2 մակարդակներում), «DELF Junior et Scolaire»` նախատեսված միջնակարգ դպրոցի աշակերտների համար և «DELF Pro»` հարմար այն մարդկանց համար, որոնք ցանկանում են աշխատել: Այս քննություններից յուրաքանչյուրը նույն արժեքն ունի և հանգեցնում է միևնույն դիպլոմի շնորհմանը, սակայն քննական թեմաները կարող են տարբերվել՝ թիրախային խմբին համապատասխան լինելու համար: «DELF»-ը վկայական չէ, այլ դիպլոմ ՝ անժամկետ և ամբողջ կյանքի համար։
Քննական թեստի կառուցվածք
խմբագրել«DELF»-ում քննական թեստը կազմված է 4 մասից՝ բանավոր խոսքի ընկալում (ֆր.՝ Compréhension orale), գրավոր խոսքի ընկալում (ֆր.՝ Compréhension écrite), բանավոր խոսք (ֆր.՝ Production orale) և գրավոր խոսք (ֆր.՝ Production écrite)։ Լսելը, կարդալը և գրելը («Epreuves Collectives») ընթանում են իրար ետևից, իսկ բանավոր քննությունն իրականացվում է առանձին:
Մաս 1 - Բանավոր խոսքի ընկալում (Compréhension orale)
խմբագրելԱյս բաժնում թեկնածուն լսում է ձայնագրությունների շարք և նրանից պահանջվում է լրացնել լսելու հմտությունները ստուգող հարցեր՝ կապված ներկայացված վարժության հետ: A1-ից B1 մակարդակներում յուրաքանչյուր ձայնագրություն երկու անգամ է միացվում, և տևողությունը կազմում է առավելագույնը 3 րոպե՝ A1 մակարդակում, և մինչև 6 րոպե՝ B1 մակարդակում: B2 քննության ժամանակ թեկնածուներին ներկայացվում են երեք ձայնագրություններ: Առաջին և երկրորդ ձայնագրությունները հնչում են երկու անգամ, իսկ երրորդը՝ միայն մեկ անգամ։ Ընդհանուր ձայնագրությունների տևողությունը B2 մակարդակում կազմում է մոտավորապես 8 րոպե:
Մաս 2 - Գրավոր խոսքի ընկալում (Production orale)
խմբագրելԱյս բաժինը ստուգում է թեկնածուների ընթերցանության ընկալման հմտությունները՝ նրանց ներկայացնելով մի քանի կարճ տեքստեր, որոնց հաջորդում են բազմակի ընտրության տարբերակներով հարցեր՝ կապված ներկայացված նյութի հետ: A1 և A2 մակարդակի թեստերում սովորաբար հանդիպում են մի քանի կարճ տեքստեր: B1 և B2 մակարդակներում թեկնածուներին տրվում են ավելի երկար տեքստեր, իսկ B2 մակարդակի տեքստերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1000 բառ:
Մաս 3 - Գրավոր խոսք (Production écrite)
խմբագրելԱյս բաժինը ստուգում է թեկնածուների գրավոր հմտությունները և կրկին ներառում է տարբեր թեմաներ՝ ըստ մակարդակների։
- A1 – Առաջին առաջադրանքը անձնական տվյալներով փաստաթուղթ լրացնելն է։ Երկրորդ առաջադրանքը պարզ տեքստ է՝ առօրյա կյանքի թեմաներով։
- A2 – Առաջին առաջադրանքը կարճ դեպք կամ փորձառություն նկարագրելն է։ Երկրորդ առաջադրանքը շարադրանք է՝ հրավերի, շնորհավորանքի, դիմումի, տեղեկատվության տրամադրման, հիմնավորման և այլ նմանատիպ թեմաներով։
- B1 – Անձնական տեսակետի արտահայտումը տրված իրավիճակում՝ շարադրանքի, նամակի կամ հոդվածի միջոցով։
- B2 – Անձնական տեսակետի և հիմնավորված կարծիքի արտահայտումը՝ դիմումի, նամակի պատասխանի և այլ տարբերակներով, ինչպես B1 մակարդակում։
Գրավոր խոսքի պահանջվող երկարությունը A1 մակարդակում 40 բառ է, A2 մակարդակում՝ 60-ից 80 բառ, B1 մակարդակում՝ 160-ից 180 բառ, իսկ B2 մակարդակում՝ առնվազն 250 բառ։
Մաս 4 - Բանավոր խոսք (Production orale)
խմբագրելA1 և A2 մակարդակներում քննության այս հատվածը ներառում է ուղղորդվող զրույց, որտեղ թեկնածուին օգնում և առաջնորդում է քննողը (քննվողը պատմում է իր մասին և պատասխանում հարցերի), որոշակի թեմայի վերաբերյալ կարճ տեղեկատվության փոխանակում և դերախաղ (դիալոգ) քննողի և թեկնածուի միջև: B1 մակարդակում այն ներառում է ուղղորդվող զրույց, ինտերակտիվ վարժություն (կրկին դերախաղ) և փաստաթղթի քննարկում` նախատեսված թեկնածուից արձագանք ստանալու համար: B2 մակարդակում թեկնածուից ակնկալվում է արտահայտել իր հիմնավորված տեսակետը որևէ բարդ թեմայի վերաբերյալ և մասնակցել խորացված քննարկմանը։
Գնահատում
խմբագրելՉնայած տարբեր բարդություններին, «DELF»-ի գնահատումը նույնն է յուրաքանչյուր մակարդակում: Քննության յուրաքանչյուր բաժին գնահատվում է առավելագույնը 25 միավոր, հետևաբար ամբողջ քննության համար ընդհանուր միավորը 100-ն է: Հաղթահարելու համար համար յուրաքանչյուր հատվածում պետք է նվազագույնը 5 միավոր 25-ից, իսկ ընդհանուր քննության համար նվազագույնը 50 միավոր 100-ից:
Քննության տևողություն
խմբագրելՔննություն | Լսել | Կարդալ | Գրել | Ընդհանուր | Խոսել |
---|---|---|---|---|---|
«DELF» A1 | 20 րոպե | 30 րոպե | 30 րոպե | 80 րոպե | 5–7 րոպե (10 րոպե պատրաստվելու ժամանակ) |
«DELF» A2 | 25 րոպե | 30 րոպե | 45 րոպե | 100 րոպե | 6–8 րոպե (10 րոպե պատրաստվելու ժամանակ) |
«DELF» B1 | 25 րոպե | 45 րոպե | 45 րոպե | 115 րոպե | 15 րոպե (10 րոպե պատրաստվելու ժամանակ) |
«DELF» B2 | 30 րոպե | 60 րոպե | 60 րոպե | 150 րոպե | 20 րոպե (30 րոպե պատրաստվելու ժամանակ) |
«DELF»-ը Հայաստանում
խմբագրելՆախկինում «DELF» քննությունները Հայաստանում կազմակերպվում էին միայն Ալյանս Ֆրանսեզ համաշխարհային անշահույթ, ապոլիտիկալ և ոչ կրոնական՝ ֆրանսերեն և ֆրանկոֆոն մշակութային ցանցի կողմից[3]։ Ներկայումս դրանք իրականացվում են տարեկան 5 անգամ և կազմակերպվում են Ֆրանսիական ինստիտուտի հովանու ներքո[4]։ «DELF» քննությունների մասին տեղեկատվությունը ներկայացված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կայքում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««DELF» tout public».(չաշխատող հղում)
- ↑ Décret n° 2020-1196 du 29 septembre 2020 relatif au diplôme d'études en langue française et au diplôme approfondi de langue française, 2020-09-29, Վերցված է 2024-03-20-ին
- ↑ «Alliance». alliancefr.am. Վերցված է 2024-07-26-ին.
- ↑ https://am.ambafrance.org/Annonce-«DELF»-DALF(չաշխատող հղում)
- ↑ «DELF/DALF միջազգային քննությունների հունիսի քննաշրջանի գրանցումները բաց են». La France en Arménie. Վերցված է 2024-07-26-ին.