Ֆրանչեսկո Սասետիի դիմանկարը Տեոդորո որդու հետ

Ֆրանչեսկո Սասետիի դիմանկարը Տեոդորո որդու հետ, (իտալ.՝ Ritratto di Francesco Sassetti con il figlio Teodoro[4], անգլ.՝ Francesco Sassetti and His Son Teodoro[5]), իտալացի գեղանկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի (Domenico Ghirlandaio, 1448/1449–1494) մոտավորապես 1488 թվականի նկարն է։ Նկարը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի մշտական ցուցադրությունում։ Նկարված է տեմպերայով փայտի վրա, շրջանակով նկարի չափը 84,5×63,8 սմ է, իսկ բուն նկարի չափը 75,9×53 սմ[5][6]։.

Ֆրանչեսկո Սասետիի դիմանկարը Տեոդորո որդու հետ
տեսակգեղանկար
նկարիչԴոմենիկո Գիրլանդայո[1]
տարիմոտ 1488[1]
բարձրություն75,9 սանտիմետր[1]
լայնություն63,8 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութտեմպերա և փայտե տախտակ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[2]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան
սեփականատերJules Bache?[3] և Ջոզեֆ Դյուվին[3]
metmuseum.org
Ծանոթագրություններ
 Portrait of Francesco Sassetti and His Son Teodoro (Domenico Ghirlandaio) Վիքիպահեստում

Ստեղծագործության նկարագիրը

խմբագրել

Սա կրկնակի դիմնանկար է, նկարված տեմպերայով փայտի վրա։ Վաղ Վերածննդի տղամարդու և երեխայի առաջին դիմանկարներից է։ Նկարի վերևում լատիներեն գրառում կա, որը ավելացվել է, նկարը ավարտելուց հետո[7]։։

FRAN[CISCV]S SAXETTVS THEODORVSQVE F[ILIVS]

Նկարում պատկերված է Ֆրանչեսկո Սոսետին (1421—1490), իտալացի բանկիր, ով աշխատում էր Մեդիչիի բանկում, և իր որդին Տեոդորոն[5]։

Ետին պլանում պատկերված են սարեր և լիճ, որին սահմանակից են քաղաքի շինությունները։ Կարծիք կա, որ շինություններից մեկը Սոսետիի Ժնևում կառուցած ժամատունն է[6]։

Այս նկարը հաճախ համեմատում են Դոմենիկո Գիրլանդայոյի վրձնին պատկանող մի այլ կրկնակի դիմանկարի՝ «Ծերունին թոռան հետ» նկարի հետ, որը նկարված է մոտավորապես 1490 թվականին և գտնվում է Լուվրում[8]։

Պատմություն

խմբագրել
 
Նկարը Մետրոպոլիտեն թանգարանում

Ֆրանչեսկո Սոսետին ուներ տասը երեխա, որոնցից հինգը տղա և նրանցից երկուսի անունը Տեոդորո էր։ Առաջին Տեոդորոն ծնվել էր 1460 թվականին և մահացել 1479–ին, իսկ երկրորդը ծնվել էր 1479 թվականին և ստացել էր առաջինի անունը։ Նկարչի ստեղծագործությունները ուսումնասիրող արվեստագետները գտնում են, որ մեծ հավանականությամբ, նկարում պատկերված է երկրորդ Տեոդորոն (1479—1546), և թվագրում են նկարը 1488 թվականով[5][9]։ Գրականության մեջ կարծիքներ կան հօգուտ նրա, որ նկարում առաջին Տեոդորոն է։ Այս վարկածի կողմնակիցները գտնում են, որ նկարը ստեղծվել է 1466 թվականին, երբ Սոսետին աշխատում էր Ժնևում՝ Մեդիչիի բանկի մասնաճյուղում[9]։

Նկարը առաջին անգամ հիշատակվում է 1875 թվականին Լոնդոնցի Ուիլյամ Գրեմի (William Graham) հավաքածուում, որը մահացել է 1885 թվականին։ Նրա մահից հետո 1886 թվականին Christie's աճուրդում վաճառվել է 535,10 ֆունտ ստեռլինգով լոնդոնաբնակ Մարտին Կոլնեգիին (Martin Colnaghi1893 թվականին նկարը Ռոբերտ և Էվելին Բենսոնների (Robert H. and Evelyn Benson) հավաքածուում էր՝ նորից Լոնդոնում, որոնց մոտ մնացել է մինչև 1927 թվականը[6][10]։

1927 թվականին նկարը վաճառվել է Duveen Brothers (տես՝ Joseph Duveen) արտ–դիլերային ընկերությանը և տեղափոխվել է Նյու Յորք։ Այնտեղ, իր հավաքածուի համար նկարը գնել է Ժյուլ Բաշը (Jules Bache)։ Բաշը մահացել է 1944 թվականին, իսկ 1949 թվականին նրա հավաքածուն (Jules S. Bache Collection) հանձնվել է Մետրոպոլիտեն թանգարանին, որտեղ և գտնվում է առ այսօր[6][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.metmuseum.org/art/collection/search/436489
  2. http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436489
  3. 3,0 3,1 http://www.metmuseum.org/art/collection/search/436489
  4. «Bigordi Domenico, Ritratto di Francesco Sassetti con il figlio Teodoro» (HTML). Fondazione Federico Zeri, Universita di Bologna. Վերցված է 05.08.2013-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Francesco Sassetti and His Son Teodoro, ca. 1488, Domenico Ghirlandaio (Italian, Florentine, 1448/9–1494)» (HTML). Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art. Վերցված է 05.08.2013-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Francesco Sassetti (1421–1490) and His Son Teodoro — Domenico Ghirlandaio (Domenico Bigordi)» (HTML). The Metropolitan Museum of Art. Վերցված է 05.08.2012-ին.
  7. Art and Love in Renaissance Italy. — New York / New Haven and London: The Metropolitan Museum of Art / Yale University Press, 2008. — С. 275—277. — 376 с. — ISBN 978-1-58839-300-5
  8. «Art in Tuscany — Domenico Ghirlandaio». www.casasantapia.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 05.08.2013-ին.
  9. 9,0 9,1 Jeanne K. Cadogan Domenico Ghirlandaio: Artist and Artisan. — New Haven and London: Yale University Press, 2000. — С. 279. — 425 с. — ISBN 9-780-30008-720-8
  10. 10,0 10,1 Italian Paintings: Florentine School: A Catalogue of the Collection of the Metropolitan Museum of Art, Volume 1. — New York: The Metropolitan Museum of Art, 1971. — С. 135—137. — 234 с. — ISBN 9-780-87099-019-9