Ֆրանկմասոնության թանգարան
ֆրանկմասոնության թանգարան (ֆր.՝ Musée de la Franc-Maçonnerie), հայտնի է նաև որպես Եվրոպական մասոնության և Ֆրանսիայի Մեծ Արևելքի թանգարան։
Ֆրանկմասոնության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 9-րդ շրջան |
Վայր | Hôtel du Grand Orient de France? |
Հասցե | 16 rue Cadetrue Cadet? (16) |
Հիմնադրվել է | 1889 |
Այցելուներ | 18 006 մարդ (2019)[1] |
Տնօրեն | Pierre Mollier? |
Կայք | museefm.org(ֆր.)(անգլ.) |
Գտնվում է Փարիզի (Ֆրանսիա) 9-րդ զանգվածում՝ Քադետի 16 հասցեում։ Բաց է ամեն օր, բացառությամբ կիրակի և երկուշաբթի օրերի, այցելության վարձավճարը 6 եվրո է։ Մետրոյի ամենամոտ կայարանը Քադետն է[2]։
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1889 թվականին Ֆրանսիայի Մեծ Արևելքում՝ Քադետ հյուրանոցում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի ժամանակ, բոլոր ցուցանմուշները տեղափոխվել են Գերմանիա։ Թանգարանը վերաբացվել է միայն 1973 թվականին, իսկ 2000 թվականին նրան պաշտոնապես տրվել է Ֆրանսիայի թանգարանի կարգավիճակ։ Նույն՝ 2000 թվականին թանգարանին են վերադարձվել պատմական բազմաթիվ փաստաթղթեր, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի պարտությունից հետո գտնվում էին Մոսկվայի ՊԱԿ-ի արխիվներում[3]:
Այսօր Ֆրանսիայի մասոնության պատմության թանգարանում կարելի է ծանոթանալ նրա խորհրդանիշներին, աստիճաններին, փաստաթղթերին, դեկորացիային և մասոնների հանդերձանքին։ Մշտական ցուցադրության սրահներում (800 մ²) ներկայացված է մոտ 10 000 նմուշ, մոտ 23 000 հատոր արխիվում է (400 մ²), և ևս 400 մ²-ը ներկայացված է ժամանակավոր ցուցադրության։ Հավաքածուի կարևոր ցուցանմուշներից են Վոլտերի մասոնական գոգնոցը (1778), Լա Ֆայետի մասոնական սուրը, Ջեյմս Անդերսոնի կազմած «Ազատ որմնադիրների» մասոնական սահմանադրությունը (1723), Ուիլյամ Հոգարտի երգիծական փորագրությունները (1697—1764),մասոնական ճենապակե արձանիկները (1740) և այլն[4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Չևալիե դ'Օրիենտի գոգնոց (Ֆրանսիա, 18-րդ դար):
-
Ֆրանսիական կանոնադրություն, վարպետ՝ Զապոն
-
Chope Moderns, (Սաքսոնիա, շրջ. 1735),
-
Լա Ֆայետի մասոնական սուրը
-
Իռլանդական գլուխգործոց դեղին կավով, Մարսել (1760), Veuve Perrin խեցեգործարան
-
Ջեյմս Անդերսոնի կազմած մասոնական սահմանադրությունը (1723)
-
Ուիլյամ Հոգարտի երգիծական փորագրությունները (1697—1764)
-
Փոլ Լեկրե, Մարիանա,(1879)
-
«Ինը քույրերը» օթյակի խորհրդանիշ (1783)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ «musée de la franc-maçonnerie». www.museefm.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ www.whoiswho.ru http://www.whoiswho.ru/old_site/russian/Password/journals/61999/serkov.htm. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Ֆրանսիայի Մեծ Արևելքի և Եվրոպական մասոնության թանգարան, Ֆրանսիայի Մեծ Արևելքի թանգարան, 95 էջ, մոտ 1985։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկմասոնության թանգարան» հոդվածին։ |