Ֆուտերում (գերմ.՝ Futter - տակդիր, ընդկալ), ջերմային ագրեգատների ու դրանց մասերի, ինչպես նաև քիմիական ապարատների, խածատման գուռերի ներքին պաշտպանական երեսվածք։

Տարբերում են հրահեստ, թթվահեստ և ջերմամեկուսիչ ֆուտերում։ Երբեմն ֆուտերում են անվանում նաև ագրեգատների տարրերի արտաքին պաշտպանական երեսվածքը, եթե ջերմային հոսքերը և ագրեսիվ ազդակները դրսից են ազդում այդ տարրերի վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։