Ֆուտ
երկարության միավոր անգլիական չափերի համակարգում, 1 ֆուտ = 1/3 յարդ= 12 դյույմ = 0,3048 մ =1/7 սաժեն
Ֆուտ (անգլ.՝ foot, բառացի՝ ոտնաթաթ), երկարության միավոր անգլիական չափերի համակարգում։ 1 ֆուտ = 1/3 յարդ= 12 դյույմ = 0,3048 մ։
Օգտագործվում է նաև այլ երկրներում այլ չափով, չափերի ռուսական համակարգում, գործածությունից հանվել է 1918 թվականին՝ 1 ֆուտ=1/7 սաժեն =12 դյույմ =0,3048 մ։
Ներկայիս պաշտոնական արժեքը ստացել է 1958 թվականի անգլախոս երկրների կոնֆերանսում։ Այսպես կոչված «միջազգային» ֆուտը ստացել է կոնկրետ 0,3048 մ չափսը[1]։
Մինչ մետրական համակարգի կիրառումը ֆուտը Եվրոպայում կիրառվում էր որպես 12 դյույմ։ Ոտնաթաթի երկարությունը որպես երկարության չափման միավոր կիրառվել է դեռ հին ժամանակներից, մասնավորապես առաջին նշումները հանդիպում են շումերների մոտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «SI Units - Length» (FAQ section). NIST. 2012 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |