Ֆոլգեֆոնա (նորվ.՝ Folgefonna), երեք սառցադաշտերի ընդհանուր համակարգ Նորվեգիայի Հորդլան կոմսությունում։ Սառցադաշտերը գտնվում են Ֆոլգեֆոնա թերակղզում, որը տեղակայված է Օդդա, Յոնդալ, Քվինհերադ և Էթնե կոմունաներում։

Ֆոլգեֆոնա սառցադաշտ
նորվ.՝ Folgefonna
Տեսակսառցադաշտ
ԵրկիրՆորվեգիա
Վարչատարածքային միավորJondal?, Ուլլենսվանգ, Օդդա, Էտնե, Kvinnherad Municipality? և Ուլենսվանգ
Աշխարհագրական
տեղադրություն
Նորվեգիա Նորվեգիա
ԼեռնաշղթաՍկանդինավյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից1645 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
1223 ± 1 մետր
Երկարություն36
Մակերես207
Պահպանման տարածքFolgefonna National Park?
Խառնարանի խորություն375 մ
60°0′N 6°20′E

Ֆոլգեֆոնան կազմված է երեք սառցադաշտերից՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային։

Հյուսիսային սառցադաշտը կոչվում է Նորդե (նորվ.՝ Nordre) Ֆոլգեֆոնա։ Այն ունի 26 կմ² մակերես։ Կենտրոնական սառցադաշտը կոչվում է Միդթրե (նորվ.՝ Midtre) Ֆոլգեֆոնա։ Ունի 11 կմ² մակերես։ Հարավային սառցադաշտը կոչվում է Սոնդրե (նորվ.՝ Søndre) Ֆոլգեֆոնա, որն ունի 167 կմ² մակերես։ Վերջինը համարվում է մայրցամաքային Նորվեգիայի մեծությամբ երրորդ սառցադաշտը[2]։

Ընդհանուր առմամբ, ըստ 2006 թվականի տվյալների, Ֆոլգեֆոնա սառցադաշտը ունի 207 կմ² մակերես։ 2005 թվականի մայիսի 14-ին ստեղծվեց Ֆոլգեֆոնա ազգային պարկը, որի նպատակն է սառցադաշտերի և հարակից տարածքների պահպանությունը[2]։

Սառցադաշտի հյուսիսային մասում տեղակայված է լեռնադահուկային հանգստավայր։ Օդդա քաղաք հյուրընկալվողներց շատերը գնում են սառցադաշտի մաս համարվող Բյոաբրինում զբոսանքի[3]։

Ֆոլգեֆոնա բառի սկզբնամասը (Folge) նշանակում է «ձյան հաստ շերտ», իսկ երկրորդը Fonn՝ «ձյան տեղ»[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sætre J. K. (+) Folgefonna blir ikkje berre kortare i armane, den blir lågare ògHaugesunds Avis, 2023.
  2. 2,0 2,1 2,2 Folgefonna. Store norske leksikon. (նորվ.)
  3. Folgefonna og Fjordbygdene, Nils Georg. 2008, Nord4, p 591. (նորվ.)