Ֆլամինգո
Կարմրաթևիկներ[1] կամ ֆլամինգոներ, կազմում են կարմրաթևիկանմանների կարգի թռչունների ընտանիքը։
Նկարագրություն
խմբագրելՄարմնի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ։ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը։ Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով։ Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված։ Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր։
Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով։ Սնվում է միջատներով, խխունջներով, խեցգետնակերպերով։
Տարածվածություն և բնակության վայրեր
խմբագրելԿարմրաթևիկները տարածված են Հարավարևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։ Հայտնի է 3, Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական կարմրաթևիկը[1], որն աշնանային չվահյուր է։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում։ 1933-ից Հայաստանում գրանցվել է կարմրաթևիկների չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից)։ Հայաստանի տարածքում ապրիլ-հունիսին հայտնվում են մոլորված հասուն ու երիտասարդ անհատներ, իսկ առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994–95 թթ-ին, ապա՝ 2000–02 թթ-ին։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ու նույնիսկ այնքան քիչ է տարածված, որ աշխարհում ավելի շատ խաղալիք կարմրաթևիկներ կան, քան հենց կենդանին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/336 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
Աղբյուր
խմբագրելԸնթերցե՛ք «ֆլամինգո» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլամինգո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլամինգո» հոդվածին։ |