Ֆերենց Մադլ (հունգ.՝ Mádl Ferenc, հունվարի 29, 1931(1931-01-29)[1][2][3], Bánd, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա - մայիսի 29, 2011(2011-05-29)[4][1][2][…], Բուդապեշտ, Հունգարիա[5][9]), հունգարացի պետական և քաղաքական գործիչ, Հունգարիայի նախագահը 2000-2005 թվականներին։

Ֆերենց Մադլ
 
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան (1955), Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1963) և Բուդապեշտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր հունվարի 29, 1931(1931-01-29)[1][2][3]
Ծննդավայր Bánd, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա
Վախճանի օր մայիսի 29, 2011(2011-05-29)[4][1][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա[5]
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
Ամուսին Դալմա Մադլ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Իրավաբանական կրթություն է ստացել Պեչայում, Բուդապեշտում և Ստրասբուրգում։

1971 թվականից աշխատել է Էթվոշ Լորանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ սկզբում դոցենտ, իսկ 1973-2000 թվականներին՝ պրոֆեսոր։ Մասնագիտացել է միջազգային քաղաքացիական իրավունքի մեջ։ 1985-2000 թվականներին ղեկավարել է պրոֆիլային ամբիոնը։ Դասախոսել է որպես հրավիրված պրոֆեսոր բազմաթիվ եվրոպական համալսարաններում (օրինակ Մյունխենում)։ 1987 թվականից Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1989 թվականին ընտրվել է գիտությունների և արվեստի Եվրոպական ակադեմիայի անդամ։

Անկուսակցական է։

  • 1990—1993 թվականներին՝ նախարար առանց պորտֆելի
  • 1993—1994 թվականներին՝ Հունգարիայի մշակույթի և կրթության նախարար։ Զբաղեցրել է նաև կառավարական մի շարք հիմնադրամների և հանձնաժողովների ղեկավարի պաշտոնները։ Նա պատասխանատու էր ինչպես արտաքին և ներքին քաղաքականության մի շարք ուղղությունների իրավական, այնպես էլ տնտեսական ասպեկտների համար
  • 1995 թվականին՝ անհաջող առաջադրվեց Հունգարիայի նախագահի պաշտոնում ՖԻԴԵՍԻՑ։ 2000 թվականին առաջադրվել է երկրորդ անգամ՝ կրկին ՖԻԴԵՍԻՑ, և այս անգամ հաղթանակ է տարել։
  • 2000—2005 թվականներին ընտրվել է Հունգարիայի նախագահ։

Նախագահական լիազորությունների ավարտից հետո վերադարձել է Բուդապեշտի Էթվոշ Լորանի համալսարանում դասախոսական գործունեությանը։

Պարգևներ

խմբագրել
  • 1968 — Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի մրցանակ
  • 1999 — Սեչենյայի մրցանակ
  • 2000 — «Հունգարիայի Ժառանգություն» մրցանակ
  • 2000 — Հունգարական շքանշանի Մեծ խաչ
  • 2000 — Մարիամի խաչի շքանշան (Էստոնիա)[10]
  • 2001 — Սպիտակ արծվի շքանշան (Լեհաստան)
  • 2001 — Երեք աստղերի շքանշանի ասպետ (Լատվիա)
  • 2002 — Սպիտակ աստղի շքանշան (Էստոնիա)[11]
  • Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ (Նորվեգիա)
  • Ռումինիայի աստղի շքանշանի ասպետ (Ռումինիա)

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Մադլ» հոդվածին։