Ֆեոդոր Հախվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆեոդոր Եսայու Հախվերդյան (Ախվերդով, Հախվերդով (1773 - 1820, Թիֆլիս)), ռուսական բանակի գեներալ-մայոր։ 1807-1812 թվականներին եղել է Վրաստանի կառավարիչ, 1812 թվականից՝ Կովկասում գործող 19-րդ դիվիզիայի հրամանատար, 1816 թվականից՝ Վրացական առանձին կորպուսի հրետանու պետ[1]։
Ֆեոդոր Հախվերդյան | |
---|---|
Ֆեոդոր Եսայու Հախվերդով | |
43 | |
Զորատեսակ | հրետանի, հետևազոր |
Ծառայության տարիներ | 1844-1890 |
Կոչում | գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | հրետանու 9-րդ բրիգադա հետևազորի 19-րդ դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Կովկասյան պատերազմ Ռուս-թուրքական պատերազմ |
Կրթություն | Երկրորդ կադետական կորպուս |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՖեոդոր Հախվերդյանը ծնվել է 1773 թվականին՝ հայ ազնվական ընտանիքում[2]։ Հայրը՝ Եսայի Հախվերդյանը, սեկունդ մայոր էր։ 1788 թվականին նա ընդունվեց հրետանու կադետական դպրոց, 1791 թվականին դարձավ շտիկյունկեր, 1793 թվականին ընդգրկվեց առաջին հրետաձգային զորագնդի մեջ։ 1793 թվականին Հախվերդյանը գեներալ-ֆելդցեյխմեստեր իշխան Զուբովի շտաբում ստացել է ֆլիգել-ադյուտանտի կոչում։ 1796 թվականին առաջին հրետաձգային զորագնդում դարձել է կապիտան, 1797 թվականին ուղարկվել է հրետանու 5-րդ գումարտակ, 1798 թվականին ստացել է փոխգնդապետի, 1799 թվականին՝ գնդապետի կոչում, 1800 թվականին եղել է կամրջանավային վաշտի հրամանատար, 1803 թվականին տեղափոխվել է հրետանու 9-րդ գումարտակ, 1806 թվականին՝ հրետանու 4-րդ գումարտակ, իսկ դրա վերաձևավորման ժամանակ՝ 1806 թվականին, դարձել է հրետանու 9-րդ գումարտակի հրամանատար։
1807 թվականին Հախվերդյանը նշանակվել է Վրաստանի կառավարիչ, 1808 թվականին ստացել գեներալ-մայորի կոչում, 1811 թվականին ազատվել է այդ պաշտոնից, 1812 թվականին նշանակվել է 19-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, այնուհետև գործուղվել է Թուրքիա՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, 1816 թվականին դարձել է առանձին վրացական կորպուսի հրետանու հրամանատար։
Հախվերդյանն ամուսնացած է եղել գեներալ-մայոր Նիկոլայ Արսենևի դստեր՝ Պրասկովիայի հետ, ում մոտ դաստիարակվել էր իշխանուհի Նինա Չավչավաձեն, ով հետագայում դարձավ Գրիբոեդովի կինը։ Պրասկովիան Միխայիլ Լերմոնտովի մորաքույրն էր։ Հախվերդյանն ունեցավ տղա (Եգոր) և աղջիկ (Դարիա)։ Մահացել է 1820 թվականին։
Հախվերդյանի եղբայրները ևս ստացան գեներալական բարձր կոչումներ՝ Ալեքսանդրը Կիզլյար քաղաքի պարետն էր և մասնակցում էև Կովկասյան արշավանքներին, որից հետո ձևավորեց կալմիկական աշխարհազորը, Ալեքսանդրի որդին՝ Նիկոլայը (1800-1876), ծառայում էր ժանդարմների առանձին կորպուսում և Սմոլենսկի զինվորական գուբերնատորն էր, Հախվերդյանի մյուս եղբայրը՝ Նիկոլայը (1754-1817), գեներալ-լեյտենանտ էր և մեծ իշխաններ Նիկոլայ և Միխայիլ Պավլովիչների դաստիարակը, այնուհետև դարձավ Արխանգելսկի գուբերնատոր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վիկտոր Համբարձումյան (1980). Հայկական սովետական հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 55.
- ↑ О армянским происхождении Ахвердовых указывают РБСП, родословные книги российского дворянства (Бобринский и другие), Гогитидзе (Гогитидзе М. Грузинский генералитет (1699—1921). Киев, 2001); Аветисян указывает на армянское происхождение Ахвердова (Аветисян Г. А. Генералы-армяне в Российской империи. — Ер., 2007).
Աղբյուրներ
խմբագրել- Аветисян Г. А. Генералы-армяне в Российской империи. Ереван, 2007.
- Гогитидзе М. Грузинский генералитет (1699—1921). Киев, 2001
- Степанов В. С., Григорович П. И. В память столетнего юбилея императорского Военного ордена Святого великомученика и Победоносца Георгия. (1769—1869). СПб., 1869
- Хуан Ван-Гален. Два года в России // Кавказская война: истоки и начало. 1770—1820 годы. Воспоминания участников Кавказской войны. СПб., 2002.