Ֆեթուլլահ Գյուլեն
Ֆեթհուլլահ Գյուլեն (թուրքերեն՝ Fethullah Gülen, ապրիլի 27, 1941[1][2][3], Բասեն, Էրզրումի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 20, 2024[4][5], Stroud Township, Մոնրո շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7]), թուրք գրող[9], նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, գրողների և լրագրողների ֆոնդի պատվավոր նախագահ[10]։ Նա համարվում էր «Հիզմեթ» շարժման ստեղծողն և նախաձեռնողը[11]։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում։ Քաղաքական վտարանդի էր[12][13][14]։ Գյուլենի կողմնակիցները նրան անվանում էին «Հոջա էֆենդի» (պարոն ուսուցիչ)։ Գյուլենը 2008 թվականին դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մտավորականը՝ համաձայն Prospect և Foreign Policy ամսագրերի[15]։ 2009 թվականից մտել է 500 ամենաազդեցիկ մուսուլմանների շարքում (2013 թվականի տվյալներով 11-րդը)[16]։ 2013 թվականին նա ներառվել է «աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը» ըստ Time ամսագրի[17][18][19]։
Ֆեթուլլահ Գյուլեն թուրքերեն՝ Fethullah Gülen | |
Մասնագիտություն՝ | հասարակական ակտիվիստ, գրող, քարոզիչ, մտավորական և հրապարակախոս |
---|---|
Դավանանք | իսլամ և Maturidi? |
Ծննդյան օր | ապրիլի 27, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Բասեն, Էրզրումի մարզ, Թուրքիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 20, 2024[4][5] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Stroud Township, Մոնրո շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][7] |
Թաղված | Ross Township[8] |
Քաղաքացիություն | Թուրքիա և ԱՄՆ |
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Muhammed Fethullah Gülen |
Կայք՝ | fgulen.com |
Ինքնագիր | |
Գյուլենի մոտեցումները առկա խնդիրներին
խմբագրելԱշխարհիկացում և շարիաթ
խմբագրելԳյուլենը քննադատել է լաիցիզմը որպես քաղաքականության, որը գնում է դեպի ռեդուկտիվ մատերիալիզմի փիլիսոփայության։ Միևնույն ժամանակ նա կարծել է, որ իսլամը և դեմոկրատիան համատեղելի են[20]։ Գյուլենի կարծիքով շարիաթին են առնչվում և կրոնական արժեքները, և նամազը, ուրազան, զյաքաթը, հաջը, ընտանեկան և անձնական հարաբերությունները, կյանքի տարբեր ասպեկտները։ «Ժամանակակից դեմոկրատական հանրապետություններում ոչ ոք չի խանգարում զբաղվել այդպիսի գործերով, որոնք կազմում են իսլամի և շարիաթի ավելի քան 95%-ը։ Եվ միայն 4-5 %-ն է առնչվում իշխանությանը և իրավունքին։ Սա առանձին անհատների մտահոգությունը չէ, այլ նրանց, ովքեր կառավարում են։ Իսլամի ընդդիմադիրները հենց այդ 4-5%-ը փորձում են ներկայացնել որպես ամբողջ շարիաթ»[21]։
Թուրքիա և Եվրամիություն
խմբագրելԳյուլենը հավանություն է տվել Թուրքիայի անդամակցմանը ԵՄ-ին` նշելով, որ դրանից չեն տուժի կողմերից ոչ մեկը, այլ միայն կշահեն։
Կնոջ դերը
խմբագրելԳյուլենի հայացքները կնոջ իրավունքների նկատմամբ «պրոգրեսիվ» էին, բայց «ժամանակակից կին պրոֆեսիոնալները Թուրքիայում հեռու են այն բանից, որ նրանց ընդունեն որպես իրավահավասար»[22]։ Գյուլենը նշել է, որ իսլամը փրկել է կանանց, «նրանք ընդհանրապես չեն փակվել իրենց տներում և... երբեք չեն ճնշվել»։ Նա նշել է, որ «արևմտյան տիպի ֆեմինիզմը… որը ամբողջությամբ լցված է ատելությամբ տղամարդկանց նկատմամբ, դատապարտված է կործանման, ինչպես մնացած բոլոր հեղափոխական շարժումները»[23]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Turkish U.S.-based cleric Gulen has died, media says — 2024.
- ↑ 5,0 5,1 5,2 В США умер проповедник, которого обвиняли в подготовке госпереворота в Турции - Газета.Ru | Новости (ռուս.) — 2024.
- ↑ 6,0 6,1 6,2 Fetullah Gülen öldü, morga alındı... Odatv hastanenin önünde canlı yayında — Odatv, 2024.
- ↑ 7,0 7,1 7,2 FETÖ elebaşı Gülen'in cenazesi Pensilvanya'da St. Luke's Hastanesinde tutuluyor — Anadolu Agency, 2024.
- ↑ https://www.hurriyet.com.tr/gundem/feto-elebasi-fetullah-gulenin-cenazesine-qr-kodla-girilecek-42570637
- ↑ «Список трудов Фетхуллаха Гюлена на его официальном веб-сайте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Хронология жизни Фетхуллаха Гюлена на его официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Ответы на вопросы о движении «Хизмет» — веб-проект Фонда писателей и журналистов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Williams, Paul L. «A visit to the Pennsylvania fortress of „The World’s most Dangerous Islamist“»
- ↑ Stakelbeck, Eric «The Gülen Movement: A New Islamic World Order?»
- ↑ Berlinski, Claire «Who Is Fethullah Gülen?» Արխիվացված 2014-08-16 Wayback Machine
- ↑ top 100 public intellectual poll Արխիվացված 2009-09-30 Wayback Machine"
- ↑ The 500 Most Influential Muslims
- ↑ «100 Most Influential People for 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Гюлен: основания для надежды. Журнал Родина, № 5, 2009 год.“
- ↑ «the 500 most powerful people in the world». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Интервью газете «Казахстанская правда» от 15 сентября 2006 года.(չաշխատող հղում)
- ↑ «Fethullah Gülen Web Sitesi — Devlet ve Şeriat». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Fethullah Gülen's Official Web Site — Women Confined and Mistreated». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթուլլահ Գյուլեն» հոդվածին։ |