Ֆարմինգտոն
Ֆարմինգտոն (անգլ.՝ Farmington), քաղաք Ֆրանկլինի շրջանում, ԱՄՆ-ի Մեն նահանգում։ Շրջանի վարչական կենտրոնը։ Ըստ ԱՄՆ-ի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 7760 մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆարմինգտոն | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Ֆրանկլին շրջան | |
Մակերես | 55,82 քառակուսի մղոն | |
ԲԾՄ | 130±1 մետր | |
Բնակչություն | ▼7592 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 207 | |
Պաշտոնական կայք | farmington-maine.org(անգլ.) | |
| ||
Պատմություն
խմբագրելԵվրոպացիների գալուց առաջ նահանգը բնակեցված էր հնդկական ցեղերի աբենակների ներկայացուցիչներով[2]։ Բնակչությունը, որից հետագայում քաղաք ծագեց, հիմնադրվել է 1794 թվականի փետրվարին Սենդի Ռիվերի տարածքում (Sandy River Plantation)[3]: 1838 թվականին Ֆարմինգտոնն ստացել է վարչական կենտրոնի կարգավիճակ Ֆրանկլինի նոր ձևավորված շրջանում։ 1859 թվականին քաղաքում կառուցվել է վերչնական կայարան Անդրոսկոգինսկայի երկաթուխի (Androscoggin Railroad)[2]: 1879 թվականին քաղաքում դրված է եղել Սենդի-Ռիվերի երկաթուղու անցակետ՝ Ռեյնջելի-ԼԵյս (Sandy River and Rangeley Lakes Railroad):
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է նահանգի հարավ արևմուտքում, Սենդի-Ռիվեր գետի ափին (Կեննեբեկ գետի ձախ վտակ)՝ նահանգի վարչական կենտրոն Օգաստայից մոտավորապես 40 կիլոմետր հյուսիս արևմուտք։ Ամենաբարձր կետը՝ ծովի մակարդակից 121 մետրի վրա[4]։
Համաձայն բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների՝ տարածքի մակերեսը կազմում է 144,57 կմ², որոնցից 144,18 կմ² գտնվում է ցամաքի վրա և 0,39 կմ² (այսինքն 0,27%-ը)՝ ջրային մակերես։
Կլիմա
խմբագրելՖարմինգտոնի կլիման խոնավ ցամաքային է (Dfb Կյոպպենի կլիմաների դասակարգման մեջ), ցուրտ, ձյունառատ ձմեռով և տաք ամռանով։ Տեղումների միջին հաճախականությունը 1185,1 մմ է։
Ժողովարդագրություն
խմբագրել2010 թվականի մարդահամարի տվյալներով Ֆարմինգտոնում ապրում էր 7760 մարդ (3515 տղամարդ և 4245 կին), 1597 ընտանիք, հաշվարկվել էր 3072 տնային տնտեսություն և 3441 բնակելի միավոր։ Միջինում բնակչության խտությունը կազմում է մեկ քառակակուսի կիլոմետրում մոտ 53,82 բնակիչ[5]։
Մարդահամարի տվյալներով քաղաքի ռասսայական կամզը բաշխված է հետևյալ կերպ․ 98,89% սպիտակամորթ, 0,26% աֆրոամերիկացիներ, 0,41% ԱՄՆ-ի բնիկներ, 0,35% ասիացիներ, 0,08% Հավայան կղզիների կամ Օվկիանիայի բնակիչներ, 0,28% այլ ռասսաների ներկայացուցիչներ, 1,73% երկու կամ ավելի ռասսա։ Ցանկացած ռասսայի իսպանալեզու բնակիչների թիվը կազմել է 1,29%[5]։
3559 ընտանեկան ընկերությունների թվից 23,1%-ը դաստիարակում էին մինչև 18 տարեկան երեխաների, 38,2%-ը կազմում էին միասին ապրող ամուսնական զույգեր, 9,9% տոկոսի մեջ մտնում էին այն ընտանիքները, որտեղ կանայք ապրում էին առանց ամուսին, իսկ 3,9% ընտանիքներում տղամարդիկ ապրում էին առանց կանանց, 48%-ը չունեին ընտանիք։ Ընտանիքների ընդհանուր թվի 34,1%-ը մարդահամարի ժամանակ ապրել է ինքնուրույն, դրա հետ մեկտեղ 13%-ը կազմում էին միայնակ 65 և ավելի տարեկան տարեցները։ Ընտանեկան ընկերության միջին չափը կազմել է 20,17 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը՝ 2,75 մարդ[5]։
2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը ըստ տարիքային միջակայքի բաշխվում էր հետևյալ կերպով․ 16% մինչև 18 տարեկան բնակիչներ, 27,2% 18-ից միչև 24 տարեկան բնակիչներ, 18,3% 25-ից մինչև 44 տարեկան բնակիչներ, 23,3% 45-ից մինչև 64 տարեկան բնակիչները և 15,5% 65 տարեկան և ավելի տարեց բնակիչները։ Բնակիչների միջին տարիքը կազմում է 32,1 տարեկան։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Լիլլիան Նորդիկա (1857-1914 թվականներ), ամերիացի օպերային երգչուհի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ 2,0 2,1 Thomas Parker, History of Farmington, Maine, from Its First Settlement to 1846; Farmington, Maine 1875
- ↑ «Farmington» (անգլերեն). Maine Encyclopedia. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Farmington, United States Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Census 2010: General Population and Housing Characteristics, Farmington,ME» (անգլերեն). Бюро переписи населения США. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.