Ֆարագ Ֆոդա
Ֆարագ Ֆոդա, մասրի՝ فرج فوده, օգոստոսի 20, 1945[1][2], El Zarqa, Դումյաթ, Եգիպտոս - հունիսի 8, 1992[1], Կահիրե, Եգիպտոս[3]), եգիպտացի կոմունիստ, գրող և իրավապաշտպան։ Սպանվել է «Ալ-Գամաա ալ-իսլամիա» ահաբեկչական խմբավորման կողմից այն բանից հետո, երբ Ալ-Ազրահի համալսարանի ուլեմների կողմից մեղադրվել է աստվածանարգության մեջ։ Եգիպտոսում 1992 թվականի մարտ և 1993 թվականի սեպտեմբեր ամիսների միջև ընկած ամբողջ ժամանակահատվածում քաղաքական պատճառներով սպանվեց 202 մարդ։ 1992 թվականի դեկտեմբերին նրա աշխատություններն արգելվեցին[4]։
Ֆարագ Ֆոդա արաբ․՝ فرج فوده | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1945[1][2] |
Ծննդավայր | El Zarqa, Դումյաթ, Եգիպտոս |
Մահացել է | հունիսի 8, 1992[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[3] |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրթություն | Այն Շամս համալսարան |
Մասնագիտություն | գրող, լրագրող, իրավապաշտպան և մտավորական |
Farag Foda Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Դումյատի Նեղոսի մոտակայքում գտնվող Դելթայում, աշխատել է որպես ուսուցիչ գյուղական համայնքում։ Գրել է գրքեր, եգիպտական «Հոկտեմբեր» ամսագրում եղել է բաժնի ղեկավար։ Իր հոդվածներում Ֆարագ Ֆոդան քննադատում էր մուսուլմանների հիմնավորումները և դրա գաղափարախոսներին, քանի որ կարծում էր, որ հիմնադիրներն աղճատում են իսլամը։
1980-1990-ական թվականները Եգիպտոսում նշանավորվեցին մուսուլմանների հիմնավորումների ազդեցության ուժեղացման շնորհիվ։ Որոշ նախկին մարքսիստական մտավորականներ (օրինակ Մուհամմադ Իմարան կամ Թարիք ալ-Բիշրին) դարձան իսլամական գաղափարախոսներ։ 1981 թվականին արմատականները սպանեցին նախագահ Անվար Սադաթին, և մի շարք հարձակումներ իրականացվեցին ղպտիական քրիստոնյանների վրա։ Ֆարագ Ֆոդան մնաց մարդու աշխարհիկության և իրավունքների պաշտպանության դիրքում[5].:
1992 թվականի հունիսի 8-ին Ֆարագ Ֆոդան փողոցում սպանվեց երկու արմատականների կրակոցից։ Հարձակման ժամանակ վիրավորում ստացան նրա որդին ու պատահական անցորդներ[6]։ «Ալ-Գամաա ալ-իսլամիան» իր վրա վերցրեց սպանության պատասխանատվությունը[7].:
Մահից ոչ շատ առաջ Ֆարագ Ֆոդան Ալ-Ազհար համալսարանի ուլեմների կողմից մեղադրվեց ա��տվածանարգության համար, քանի որ պետական կրոնի անկախության (աշխարհականություն) կողմնակից էր։ Ավելի ուշ, «Ալ-Գամաա ալ-իսլամիան» իր վրա վերցնելով սպանության պատասխանատվությունը, հայտարարեց, որ նա կրոնաթող է եղել[8], քանի որ ելույթ էր ունենում պետական քաղաքականության մեջ կրոնի ոչ ներմուծման համար և այդ ժամանակ Եգիպտոսում պաշտպանում էր մուսուլման արմատական գաղափարախոսների գործող օրենսդրության հակակշիռը, ովքեր պահանջում էին շարիաթի ընդունումը երկրում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119144840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ de Baets, Antoon Censorship of Historical Thought: A World Guide, 1945-2000. — Greenwood Publishing. — С. 196.. — «In December 1992 Foda's collected works were banned».
- ↑ Miller, Judith God Has Ninety-Nine Names: Reporting from a Militant Middle East. — Simon and Schuster. — С. 26.
- ↑ «DOCUMENT - EGYPT: HUMAN RIGHTS ABUSES BY ARMED GROUPS». amnesty.org. Amnesty International. 1998-09. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ de Waal, Alex[en] Islamism and Its Enemies in the Horn of Africa. — C. Hurst & Co[en], 2004. — С. 60.
- ↑ Soage, Ana Belén Faraj Fawda, or the Cost of Freedom of Expression // Middle East Review of International Affairs[en]. — 2007. — Т. 11. — № 2. — С. 26—33. Архивировано из первоисточника 27 մայիսի 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարագ Ֆոդա» հոդվածին։ |