Օր լեռներ
Օրե լեռներ (գերմ.՝ Erzgebirge, Չեխական Հանրապետությունում՝ Կրուշե–Գորի չեխ․՝ Krušné hory), լեռնաշղթա[2] Կենտրոնական Եվրոպայում, որը ձևավորում է բնական սահման Սաքսոնիայի (Գերմանիայի մարզ) և Բոհեմիայի միջև։ Լեռնաշղթայի հյուսիսային մասով անցնում է Չեխիայի և Գերմանիայի պետական սահմանները։ Ամենաբարձր լեռներն են՝ Ֆիխտելբերգը (1215 մ) և Կլինովեցը (1244 մ)։
Օր լեռներ | |
---|---|
Տեսակ | բլրաշատ տարածք, mesoregion? և լեռնաշղթա |
Երկիր | Գերմանիա և Չեխիա |
Վարչատարածքային միավոր | Erzgebirgskreis?, Powiat Mittelsachsen, Sächsische Schweiz-Osterzgebirge?, Կառլովի Վարիի երկրամաս[1], Ուստեցկի տարածաշրջան և Ֆոգտլանդ |
Մասն է | Krušnohorská hornatina? |
Նյութ | նստվածքային ապար, փոխակերպված ապար և մագմատիկ ապարներ |
Լեռնաշղթա | Bohemian Massif? |
Կազմված է | Q26275470? և Loučenská hornatina? |
Մեծագույն գագաթ | Klínovec? |
Անվանված է | հանքանյութ |
Պատմություն
խմբագրելՕրե լեռներից հանքաքարի արդյունահանումը սկսվել է հին ժամանակներում, ինչը վկայում են շահագործման հետքերը և այդ շրջանում խարամային անագի հողաշերտերը, երկաթի հանքաքարի հանքավայրերը՝ Ֆորտլանդում,Թյուրինգիայում և Սաքսոնիայում։
1168 թվականին Ֆրայներգ լեռի հանքավայրերից արդյունահանել են անագ և արծաթ։ Անագի հանքավայրի առաջին շահագործումը տեղի է ունեցել 1440 թվականին։ 15-րդ դարից ի վեր մշակվել են հանքերակային անագ և Ֆրեյբերգ հանքավայրում բազմաթիվ կապար-արծաթե միջուկներ։
Առավելագույն արդյունահանումը վերաբերում է 1450-1550 թվականներին, երբ շահագործման են ենթարկել՝ անագի Ալտենբերգ հանքավայրը, արծաթի՝ Մարիենբերգ, Շնայբենբերգ, Օբերվիզենտալ, Յահիմովը հանքավայրերը։ Երեսնամյա պատերազմից (1618-48) հետո տեղի ունեցավ արդյունահանության անկում։
18–րդ դարում աստիճանաբար Ֆրայբերգ լեռան շրջանում արդյունահանությունը ընդլայնվում է, որտեղ 1765 թվականին հիմնադրվում է լեռնային ակադեմիա։ Երկաթի հանքաքարեր են արդյունահանվել Օրե լեռների արևմտյան շրջաններում, իսկ կասիտերիտի և վոլֆրամիտի հանքաքարեր՝ արևելյան շրջանում։ Բացի այդ, տարբեր ժամանակներում արդյունահանվել են բիսմութ, կոբալտ, նիկել, արծաթ՝ Շնեեբերգ, Գրոբ, Օլով, Պրշիսեչնիցե և այլն շրջաններից։
1945 թվականից հետո ուրան հանքարդյունահանվեց (Վիսմուտ ընկերություն)։ Ֆրայբերգի հանքավայրի կապար-արծաթե հանքատեսակի արդյունահանումը դադարեցվել է 1960-ական թվականներին։
Օրե լեռները հայտնի են ժողովրդական արվեստով, հատկապես փայտի վրա փորագրմամբ և խաղալիքների արտադրությամբ (ընկույզ ջարդելու ունելիք), և ավանդական Սուրբ Ծննդյան զարդերով՝ Սուրբ Ծննդյան բուրգեր, սուրբծննդյան տիկնիկարկղ, հրեշտակներ և այլն։
Համայնապատկեր
խմբագրել
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ralph J., Nikischer T., Mineralogy H. I. o. Mindat.org: The Mineral and Locality Database — [Keswick, VA], Coulsdon, Surrey: 2000.
- ↑ Also called sometimes the Ore Mountains range, Erz Mountains /ˈɛrts, ˈɜːrts/ or the Krušné Mountains /ˈkrʊʃni, ˈkrʊʃneɪ/ after the German and Czech names respectively.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ore Mountains article at www.britannica.com
- UNESCO World Heritage Project "Montanregion Erzgebirge" Արխիվացված 2008-10-10 Wayback Machine
- Ore mountains tourist website for the Czech Ore Mountains
- Animation of geological formation of the Ore Mountains Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
- http://www.westerzgebirge.com/htm/erzgebirge-personen.htm
- Peakware.com Արխիվացված 2012-10-12 Wayback Machine
- Эдвард Эрлих "Минеральные месторождения в истории человечества" Արխիվացված 2008-10-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օր լեռներ» հոդվածին։ |