Օսկար Դոմինգես
Օսկար Դոմինգես (իսպ.՝ Óscar Domínguez, հունվարի 3, 1906[2][3][1][…], Սան Կրիստոբալ դե լա Լագունա, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա[3][4][5] - դեկտեմբերի 31, 1957[6][7][8][…], Փարիզ[9][5]), իսպանացի նկարիչ և քանդակագործ[10], մեկը իսպանական սյուռեալիզմի ներկայացուցիչներից մեկը` Սալվադոր Դալիի ու Խոան Միրոյի հետ մեկտեղ։
Ի ծնե | իսպ.՝ Óscar Manuel Domínguez Palazón |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1906[2][3][1][…] |
Ծննդավայր | Սան Կրիստոբալ դե լա Լագունա, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա[3][4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1957[6][7][8][…] (51 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[9][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իսպանիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարազարդող, լուսանկարիչ և տեքստիլ նկարիչ |
Ոճ | 27 թվականի սերունդ |
Oscar Domínguez Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1906 թվականի հունվարի 7-ին, Սան Կրիստոբալ դե լա Լագունայում (Իսպանիա)։ Մանկության տարիներին հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որի արդյունքում վնասվել են դեմքի ոսկորներն ու վերջույթները։ 1926 թվականից ապրել է Փարիզում` զբաղվելով ընտանեկան բիզնեսով (բանանի արտահանում Ֆրանսիա)։ 1929 թվականից վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ ծանոթացել է տարբեր ավանգարդիստական խմբերի և սյուրռեալիստների հետ։
1931 թվականին նկարել է իր դիմանկարը, որտեղ իրեն պատկերվել է կտրված երակներով։ Վաղ շրջանի հեքիաթային և սեքսուալ մոտիվներով աշխատանքները նկարիչը ներկայացրել է իր առաջին անհատական ցուցահանդեսում (1933 թվական, մայիս, Գեղեցիկ արվեստների պատկերասրահ, Տեներիֆե)։ Այդ ցուցահանդեսի բնորոշ աշխատանք է համարվում «Սյուրռեալիստական բնանկարը» (1933 թվական, Տեներիֆե)։
1934 թվականին միացել է Անդրե Բրետոնի խմբին, որի անդամ է եղել մինչև դրա լուծարումը 1948 թվականին։ 1936 թվականին Դոմինգեսը սկսել է փոխել սյուրռեալիստների կողմից «թարգմանված նկարներ» կոչվող մեթոդը։ «Թարգմանված նկարներ» տերմինը Բրետոնի կողմից ներառվել է «Սյուրռեալիզմի կրճատ բառարան»-ում։
1947 թվականին լույս է տեսնում Դոմինգեսի «Նրանք նայում են միմյանց» բանաստեղծությունների գիրքը։ Դոմինգեսը համարվում է նաև սյուռեալիզմի տեխնիկային վերաբերվող շատ հոդվածների հեղինակ։ 1952 թվականին սկսել է շփվել Մարիա Լաուրա դե Նուալի հետ, ում նա անվանում էր «աստծո պարգև»[11]։
Օսկար Դոմինգեսն ինքնասպան է եղել` կտրելով իր երակները (1957 թվական, դեկտեմբերի 31, Փարիզ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://surrealism.website/Dominguez.html
- ↑ 4,0 4,1 4,2 https://ocula.com/artists/oscar-dominguez/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://totallyhistory.com/oscar-dominguez/
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 https://books.google.ca/books?id=dukwAQAAIAAJ&q=%C3%93scar+Dom%C3%ADnguez+december+1957&dq=%C3%93scar+Dom%C3%ADnguez+december+1957&hl=en&sa=X&ved=0ahUKEwin9-Saw9PiAhUPY6wKHbqSCvcQ6AEIOzAD
- ↑ 8,0 8,1 8,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 9,0 9,1 9,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ http://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095725892
- ↑ James Lord, Picasso and Dora, a memoir, London, 1993
Արտաքին հղումներ
խմբագրել- Օսկար Դոմինգեսի նկարները «Ciudad de la Pintura» կայքում
- Օսկար Դոմինգեսի ինքնանկարները Արխիվացված 2008-02-12 Wayback Machine
- Դոմինգեսը www.if-art.com կայքում
- Սյուրռեալիզմը գեղանկարչության, քանդակագործության և լուսանկարչության մեջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Դոմինգես» հոդվածին։ |