Օսթֆոլ
Օսթֆոլ (նորվ.՝ Østfold), ֆյուլքե Նորվեգիայի արևելքում (Արևելյան Նորվեգիա)։ Սահմանակից է Շվեդիայի Վերմլանդ նահանգին, նորվեգական Բուսքերուդ, Աքերսհուս, Վեսթֆոլդ կոմսություններին։ Վարչական կենտրոնը Սարփսբորգ քաղաքն է։
Օսթֆոլ նորվ.՝ Østfold | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | ֆյուլքե | ||||
Մտնում է | Արևելյան Նորվեգիա | ||||
Ներառում է | 18 կոմունա | ||||
Վարչկենտրոն | Սարպսբորգ | ||||
Աննա Էնգեր | |||||
Օլե Հաբեթ | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2014) | 284,962 (6 տեղ) | ||||
Խտություն | 67,45 ( 4 տեղ) | ||||
Տարածք | 4181[1] (17 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1919 և 2024 թ. | ||||
Սահմանակցում է | Ակերսհուս, Վերմլանդ և Վեստրա Գյոթալանդ | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1, ամռանը UTC+2) | ||||
Փոխարինեց | Վիկեն | ||||
ISO 3166-2 կոդ | NO-01 | ||||
Ինտերնետ-դոմեն | .no | ||||
ostfold-f.kommune.no | |||||
Օսթֆոլում են տեղակայված Նորվեգիայի ամենախոշոր արտադրական ձեռնարկությունները, ինչպիսիք են 1889 թվականին հիմնադրված «Borregaard» միջազգային երկաթուղային ծառայություններ մատուցող ընկերությունը, «Moss Verft» նավաշինական հարթակը, բազմաթիվ հանքավայրեր, այդ թվում՝ գրանիտի։
Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Խոսակցական լեզվային բարբառը ունի նմանություն շվեդերենին։
Անվանում
խմբագրելՕսլոֆյորդի հին անվանումը եղել է «Fold», իսկ «Østfold» նշանակում է «ֆոլդից արևելք»։ Առաջին անգամ ներկայիս անվանումը հանդիպում է 1543 թվականին։ Միջնադարում տարածաշրջանի անվանումը եղել է «Borgarsysla», որն առաջացել էՍարփսբորգի հին անվանումից (Բորգ)։ «Sýsla» նշանակում է շրջան։ Հետագայում երբ Նորվեգիան գտնվում էր Դանիայի տիրապետության ներքո, դանիական թագավորը շրջանը բաժանեց բազմաթիվ լեների (բարոնությունների), որոնք 1662 թվականին միավորվեցին մեկ ընդհանրական կոմսության մեջ։ Այն կոչվում էր Սմալենս (Smaalenenes): Ֆյուլքեն ներկայիս անվանումը ստացել է 1919 թվականին։
Պատմություն
խմբագրելՕսթֆոլ հանդիսանում է Նորվեգիայի ամենահին շրջաններից մեկը, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ ժայռապատկերներ և դամբարանադաշտեր։ Վիկինգների ժամանակաշրջանում այն կոչվել է Վինգուլմարկք, որն էլ իր հերթին եղել է Վիկեն պատմական շրջանի մաս՝ ընդգրկելով նաև ներկայիս շվեդական Բուհուսլենը։ Մինչև Հարալդ I Գեղավարս թագավորի գահակալությունը տարաժաշրջանը եղել է դանիական տիրույթ։ Հետագայում երբ Նորվեգիան հայտնվում է դանիական տիրապետության ներքո, Դանիայի թագավորը այն բաժանում է բազմաթիվ փոքր կոմսությունների։
Աշխարհագրություն
խմբագրելՕսթֆոլ գտնվում է Օսլոյի և Շվեդիայի միջև։ Այնտեղ գերիշխում է հարթավայրային ռելիեֆը, որը հյուսիսից մինչև շվեդական սահման ծածկված է անտառներով։ Կենտրոնական հատվածում առկա են բազմաթիվ լճեր։ Ափամերձ տարածքներում տեղակայված են նոսր բնակեցված կղզիախմբեր։ Նորվեգիայի ամենաերկար գետը՝ Գլոմման, անցնելով երկրի տարբեր շրջաններով, ավարտվում է Ֆրեդրիկստադում՝ թափվելով Օսլոֆյորդում։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2014 թվականի վիճակագրական տվյալների՝ Օսթֆոլի բնակչությունը կազմում է 284,962 մարդ, որը բնակչության թվի առումով հանդիսանում է վեցերորդը երկրում։ Բնակչության մեծ մասը ապրում է ափամերձ բնակավայրերում, ինչպիսիք են Մոսսը, Սարփսբորգը, Ֆրեդրիկսթադը և Հալդենը։
Տրանսպորտ
խմբագրելՕսթֆոլը, գտնվելով մայրաքաղաք Օսլոյի և Շվեդիայի միջև, ունի ռազմավարական նշանակություն։ Այստեղով է անցնում E6 մայրուղին, որը Օսլոն կապում է Գեթեբորգի հետ։ Օսլո - Ստոկոհոլմ E18 հիմնական մայրուղին նույնպես անցնում է Օսթֆոլով։ Օսլո _ Գեթեբուրգ երկաթուղային գիծը անցնում է գրեթե E6 մայրուղուն զուգահեռ։ Երկաթուղային հաղորդակցություն կա նաև Սքիի և Սարփսբորգի միջև։ Մոսսում է գտնվում ֆյուլքեի օդանավակայանը, որտեղից «Ryanair» ավիաընկերությունը իրականացնում է միջազգային չվերթներ։ Այն հանդիսանում է Օսլոյի Գարդերմուեն օդանավակայանի պահեստային օդանավակայանը։
Վարչա-տարածքային բաժանում
խմբագրելՕսթֆոլ ֆյուլքեն վաչրատարածքային առումով բաժանվում է 18 կոմունաների։
Տես նաև
խմբագրելՕսթֆոլի զինանշանը հաստատվել է 1958 թվականին և իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են երեք դեղին գույնի գծեր։ Դեղին գծերը խորհրդանշում են արևի ճառագայթները արևածագին և մայրամուտին։ Այն նաև խորհրդանշում է արևի պաշտամունքը, որը տարածված է եղել Օսթֆոլի տարածաշրջանում բրոնզի դարաշրջանում։
Հայտնի անձինք, ովքեր ծնվել են Օսթֆոլում
խմբագրել- Ռուալ Ամունդսեն (1872–1928) - բևեռային ուսումնասիրող,
- Բերիթ Օս - քաղաքական, հասարակական գործիչ, ֆեմինիստ,
- Թեա Ֆոս (1857–1927) - նավաշինարար,
- Հանս Նիլսեն Հաուգե - (ապրիլի 3 1771թ. – մարտի 29 1824թ.) - քարոզիչ,
- Էգիլ Օլսեն - Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ,
- Կարլ Աուրեն (1882–1943) - նորվեգա-ամերիկյան դերասան,
- Պետեր Սոլբերգ - ավտոարշավորդ,
- Նիլս Օտտո Թանք (1800–1864) - Մորավյան եկեղեցու առաջնորդ,
- Հարալդ Զվարթ - կինոպրոդյուսեր և ռեժիսոր։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Østfold fylke website. Արխիվացված 2017-08-03 Wayback Machine(նորվ.)(անգլ.)
- Statistics and basic interpretation regarding Østfold. Արխիվացված 2019-08-04 Wayback Machine(նորվ.)
- Excavation of longhouse from the Roman Iron Age.(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օսթֆոլ կատեգորիայում։ |
Վիքիճամփորդն ունի Օսթֆոլին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |