Օնդատրա
Մշկառնետ (Ondatra zibethica),կրծողների կարգի, դաշտամկների ենթաընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը մինչև 35 սմ է, պոչինը՝ 28 սմ, զանգվածը՝ մինչև 1,5 կգ։ Ապրում է կիսաջրային կենսակերպով։ Բնակվում է Հյուսիսային Ամերիկայի ջրավազանների և ճահիճների ափերին։ Մի քանի անգամ վերաբնակեցվել է Եվրոպայում և տարածվել ամբողջ Եվրասիայում, թափանցել Մերձարկտիկա, Առաջավոր Ասիա, Մոնղոլիա, Չինաստան, Կորեա։ Բները գետնափոր են կամ բուս, մնացորդներից պատրաստված։ Սնվում է գլխավորապես ջրային բույսերով։ Բազմանում է տարեկան 1–4 անգամ, ամեն անգամ էգը ծնում է 7–8 ձագ։ Արդյունագործության կարեոր օբյեկտ է (օգտագործվում է մոր– թին, միսը)։ Երբեմն վնասում է ոռոգման համակարգերը, ամբարտակները։ Տուլարեմիայի և պարատիֆի հարուցիչների բնական կրող է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 545)։ |