Օյգեն Յոհում
Օյգեն Յոհում (գերմ.՝ Eugen Jochum, նոյեմբերի 1, 1902[3][4][5][…], Բաբենհաուզեն, Ներքին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական ռայխ[1][2] - մարտի 26, 1987[4][5][6][…], Մյունխեն, Գերմանիա[1][2]), գերմանացի երևելի դիրիժոր, հատկապես աչքի է ընկնում Բախի, Բեթհովենի, Բրուքների, Վագների և Կառլ Օրֆի երաժշտության կատարմամբ։ Ծնվել է Բաբենհաուսենում (Աուգսբուրգ, Գերմանիա)։ Մինչև 1922 թ. ուսանել է դաշնամուր և երգեհոն Աուգսբուրգում, ապա կատարելագորվել դիրիժորական արվեստի մեջ Մյունխենում։
Օյգեն Յոհում գերմ.՝ Eugen Jochum[1][2] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1902[3][4][5][…] |
Ծննդավայր | Բաբենհաուզեն, Ներքին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական ռայխ[1][2] |
Մահացել է | մարտի 26, 1987[4][5][6][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա[1][2] |
Գերեզման | Friedhof Nymphenburg |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Կրթություն | Leopold Mozart Centre?[1] և Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (1925)[1] |
Մասնագիտություն | դիրիժոր և Կապելմայստեր |
Աշխատավայր | Bayerischer Rundfunk[1] |
Ամուսին | Maria Jochum?[7] |
Ծնողներ | հայր՝ Ludwig Jochum?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա[1] |
Երեխաներ | Veronica Jochum?[2] |
Eugen Jochum Վիքիպահեստում |
Սկսել է իր դիրիժորական կարիերան 1926 թ.՝ ստանձնելով Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և կատարելով Բրուքների Յոթերորդ սիմֆոնիան։ 20-30 ական թթ. հաջորդաբար եղել է Կիլի օպերային թատրոնի, Մանհայմի, Դույսբուրգի, Բեռլինի ռադիոյի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը։ 1934 թ. Յոհումը, հաջորդելով Կառլ Բյոմին, դարձել է Համբուրգի պետական օպերայի և Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար՝ զբաղեցնելով այդ պաշտոնները մինչը 1949 թ.։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստանձնել է Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը՝ մանլով այդ պաշտոնում մինչև 1960 թ.։ Զուգահեռաբար հանդես է եկել համերգներով Կոնցերտգեբոու (Concertgebouw) նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի և աշխարհի այլ հանրաճանաչ նվագախմբերի հետ։ Նա պարբերաբար մասնակցել է Զալցբուրգի և, 1953 - ից, Բայրոյթի փառատոններին։
Նշանավոր ձայնագրությունները
խմբագրել- Անտոն Բրուքներ, Ութերորդ սիմֆոնիա, Hamburg State Philharmonic Orchestra, 1949
- Կառլ Օրֆ, Կարմինա Բուրանա, Bavarian Radio Symphony Orchestra, 1953
- Ռիխարդ Վագներ, Նյուրնբերգի մեյսթերզինգերներ, Deutsche Oper Berlin, 1976
- Յոհաննես Բրամս. Դաշնամուրի կոնցերտ No. 1, Berlin Philharmonic Orchestra,Էմիլ Գիլիելսի հետ, 1972
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Österreichisches Musiklexikon Online — doi:10.1553/0X0001D32B
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bayerisches Musiker-Lexikon Online (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118712225 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.