Օմարի Իշմաել Գրանդբերի (անգլ.՝ Omari Ishmael Grandberry, նոյեմբերի 12, 1984(1984-11-12)[1], Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան։ 1999 թվականից հանդիսացել է B2K խմբի գլխավոր վոկալիստ։ Այդ խումբը 2002 թվականին թողարկել է երկու ալբոմ, որոնցից մեկը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ Խմբի «Bump, Bump, Bump» սինգլը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 2004 թվականից B2K խումբը այլևս չի շարունակում իր գործունեությունը։

Օմարիոն
Օմարիոն (2007)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունOmarion
Ի ծնե անունՕմարի Իշմաել Գրանդբերի
Նաև հայտնի է որպեսOmarion
Ծնվել էնոյեմբերի 12, 1984(1984-11-12)[1] (40 տարեկան)
Ինգլվուդ, Կալիֆորնիա
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն1999-ներկա
ԼեյբլMaybach Music Group, Atlantic Records, Roc Nation
ԿրթությունAlexander Hamilton High School?
ԱնդամակցությունB2K?
ԿապվածB2K, Bow Wow, Ռիք Ռոս, Քրիս Բրաուն, Լիլ Ուեյն
Կայք1omarion.com
 Omarion Վիքիպահեստում

Խմբի փլուզումից հետո Օմարիոնը սկսեց իր անհատական կարիերան։ 2005 թվականին թողարկեց իր դեբյուտային՝ «O» կոչվող ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ 2006 թվականին Օմարիոնը թողարկեց իր երկրորդ՝ «21» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը նույնպես գլխավորել է Billboard 200-ը։ 2007 թվականին նա և ամերիկացի ռեփեր Bow Wow-ը թողարկեցին իրենց «Face Off» կոչվող համատեղ ալբոմը։ 2010 թվականին լույս տեսավ Օմարիոնի երրորդ՝ «Ollusion» ալբոմը։ Նրա չորրորդ ալբոմը, որը կրում է «Sex Playlist» անվանումը, թողարկվել է 2014 թվականին։ Այդ ալբոմի «Post to Be» երգը ամերիկյան և միջազգային մի քանի հիթ շքերթում ունեցել է հաջողություն։

Վաղ կյանք

խմբագրել

Օմարի Իշմաել Գրանդբերին ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 12-ին Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում, սակայն մեծացել է Լոս Անջելեսում[2]։ Նա Թրենտ Գրանդբերիի և Լեսլի Բարելի յոթ երեխաներից ամենակրտսերն է[3]։ Օմարիոնը սկսել է երգել 5 տարեկանից և դեռ մանկուց նա հետաքրքրված էր երաժշտությամբ[2]։ Մինչև երաժշտական կարիերան սկսելը, նա նկարահանվել էր Corn Pops ապրանքանիշի գովազդում[4], ինչպես նաև Before Dark խմբի տեսահոլովակներում[5]։ Օմարիոնի կրտսեր եղբայրը՝ Օ'Ռայանը, նույնպես երգիչ է[6]։

Կարիերա

խմբագրել

1999-2005: B2K և «O»

խմբագրել

Lil' Fizz-ը ձայնագրում էր իր անհատական ալբոմը։ Ես պատրաստվում էի իմ ալբոմին, Raz-B-ն էլ իր։ Այնպես որ` բոլորը զբաղված էին իրենց սեփական կարիերայով և փորձում էին գտնել իրենց սեփականը։ Խմբի փլուզումը հիմնված չէր ինչ-որ բան վրա, պարզապես մենք հասունացել ենք ու ցանկանում ենք գնալ մեր սեփական ուղղությամբ։

«
»
- Օմարիոնը խմբի փլուզման մասին (2004 թ.)[7]

1999 թվականին, երբ երաժշտական պրոդյուսեր Քրիս Ստոուկսը ամանորյա խնջույք էր վարում, առաջարկեց Օմարիոնին միանալ իր նորաստեղծ խմբին, որը կրելու էր B2K անունը[8]։ Օմարիոնն ընդունեց առաջարկը ու դարձավ այդ խմբի գլխավոր վոկալիստը[8]։ Խմբի մյուս անդամներն էին Lil' Fizz-ը, J-Boog-ը և Raz-B-ն։ 2000 թվականին խումբը սկսեց ձայնագրել իր առաջին ալբոմը, իսկ հաջորդ տարի նկարահանվեց ռեփեր Bow Wow-ի «Ghetto Girls» երգի տեսահոլովակում[9]։ Խմբի առաջին ալբոմը, որը կրում է B2K անվանումը, վաճառքի դուրս եկավ 2002 թվականի մարտին[10]։ Թողարկման առաջին շաբաթում այն վաճառվեց 109,000 օրինակով և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[11]։ Ալբոմի «Uh Huh» սինգլը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը, իսկ «Gots ta Be» սինգլը նույն հիթ շքերթում զբաղեցրեց 34-րդ հորիզոնականը[12]։

2002 թվականի դեկտեմբերին խումբը թողարկեց իր «Pandemonium!» կոչվող երկրորդ ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը[13]։ Ալբոմի «Bump, Bump, Bump» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Շոն Քոմսը, գլխավորեց Billboard Hot 100 հիթ շքերթը և դարձավ հիթ[12]։ Հիթ շքերթներում որոշակի հաջողություն ունեցավ նաև «Girlfriend» սինգլը[12]։ 2003 թվականին խումբը ելույթ ունեցավ Kids' Choice Awards մրցանակաբաշխությունում և ստացավ Սիրված խումբ մրցանակը[14]։ Նույն տարում խմբի անդամներն նկարահանվեցին «Փողոցային պարեր» (անգլ.՝ You Got Served) ֆիլմում, որի ռեժիսորը խմբի հիմնադիր Քրիս Ստոուկսն է[15]։ Խումբը նաև ձայնագրեց այդ ֆիլմի սաունդթրեքը[16]։ Ֆիլմի նկարահանումներից հետո խումբը դադարեց գործել[7]։

B2K խմբի գործունեության դադարից հետո Օմարիոնը սկսեց իր անհատական կարիերան։ 2004 թվականի ամռանը նա թողարկեց իր «O» կոչվող առաջին սինգլը[17], որն Billboard Hot 100-ում զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը[18]։ Այդ երգին հաջորդեց «Touch» սինգլը, սակայն համեմատաբար ավելի քիչ հաջողություն ունեցավ[18]։ 2004 թվականի դեկտեմբերին էկրան բարձրացավ «Չաղլիկ Ալբերտ» (անգլ.՝ Fat Albert) ֆիլմը[19], որում նաև նկարահանվել է Օմարիոնը[20]։ Օմարիոնի առաջին անհատական ալբոմը, որը կրում է «O» անվանումը, թողարկվեց 2005 թվականի փետրվարի 22-ին[21]։ Այն գխավորեց Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում վաճառվեց այդ ալբոմի 182,000 օրինակ[22]։ Ալբոմը առաջադրվեց Գրեմմի մրցանակի «Լավագույն ժամանակակից R&B ալբոմ» անվանակարգում, սակայն չհաղթեց[23]։ 2005 թվականի հունիսին Օմարիոնը ելույթ ունեցավ BET Awards մրցանակաբաշխությունում, որտեղ նաև ստացավ «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակը «O» ալբոմի համար[24]։ Նույն տարում նա իր մասնակցությունն ունեցավ Bow Wow-ի «Let Me Hold You» հիթային սինգլում[25], որն ընդգրկված է Bow Wow-ի «Wanted» ալբոմում[26]։ Այդ ստեղծագործությունը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[27]։ Bow Wow-ն ու Օմարիոնը երգի համար նաև նկարահանեցին տեսահոլովակ[28], ինչպես նաև այն կատարեցին American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ[29]։

2006-2009: «21» և «Face Off»

խմբագրել
 
Օմարիոնն 2007 թվականին:

«O» ալբոմի հաջողությունից հետո Օմարիոնը սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի վրա, որը անվանված է «21»: Ալբոմը վաճառքի դուրս եկավ 2006 թվականի դեկտեմբերի 26-ին[30]։ Թողարկման առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 119,000 օրինակ և այն գլխավորեց Billboard 200-ը՝ դառնալով Օմարիոնի երկրորդ ալբոմը, որն զբաղեցրել է առաջին հորիզոնականը այդ հիթ շքերթում[31]։ Ալբոմի «Entourage» և «Ice Box» ստեղծագործությունները թողարկվել են որպես սինգլներ[32][33]։ «Ice Box»-ը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և դարձել է հիթ։ 2007 թվականին հոկտեմբերին էկրան բարձրացավ «Զգա ռիթմը» (անգլ.՝ Feel the Noise) ֆիլմը, որում Օմարիոնը մարմնավորում է գլխավոր հերոս Ռոբի կերպարը[34]։ Այս ընթացքում նա նաև նկարահանվեց BET հեռուստաալիքի «Ինչ-որ մեկդ օգնեք ինձ» (անգլ.՝ Somebody Help Me) սարսափ հեռուստաֆիլմում[35]։ 2007 թվականի դեկտեմբերին լույս տեսավ Օմարիոնի և Bow Wow-ի «Face Off» անվանումը կրող համատեղ ալբոմը[36]։ Այն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը՝ առաջին շաբաթում վաճառվելով ալբոմի 107,000 օրինակ[37]։ Ալբոմի «Girlfriend» սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 33-րդ հորիզոնականը[38]։

2009 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Օմարիոնը պայմանագիր է ստորագրել ռեփեր Լիլ Ուեյնի Young Money Entertainment լեյբլի հետ, սակայն մի քանի ամիս հետո նա դուրս եկավ այդ լեյբլի անդամների կազմից[39]։ Օմարիոնն իր Թվիթթերի էջում գրեց, որ այդ լեյբլից դուրս գալու որոշումը իրենն է եղել, իսկ իր նոր ալբոմն ու տեսահոլովակը թողարկվելու են «շուտով»[39]։ Young Money Entertainment-ը լքելուց օրեր առաջ համացանցում հայտնվել էր Օմարիոնի և Լիլ Ուեյնի «I Get It In» երգը, սակայն այդ լեյբլը լքելուց հետո այն համարվեց «ոչ պաշտոնական երգ»[39]։ Ավելի ուշ «I Get It In» երգում Լիլ Ուեյնին փոխարինեց ռեփեր Գուչի Մենը և պաշտոնապես թողարկեց որպես սինգլ[40]։ Նրանք նաև նկարահանեցին տեսահոլովակ[41], իսկ երգը զբաղեցրեց 83-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[18]։ 2009 թվականին Օմարիոնը հիմնադրեց իր StarWorld Entertainment կոչվող սեփական ձայնագրման լեյբլը, ինչպես նաև պայմանագիր կնքեց EMI Records լեյբլի հետ[42]։

2010-2015: «Ollusion» և «Sex Playlist»

խմբագրել

2010 թվականի հունվարի 8-ին թողարկվեց Օմարիոնի «Ollusion» անվանումը կրող երրորդ անհատական ալբոմը[43]։ Այն ի տարբերությունը իր նախորդ ալբոմների այքան մեծ հաջողություն չունեցավ և առաջին շաբաթում վաճառվեց ընդամենը 21,200 օրինակով, ինչի արդյունքում Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը[44]։ 2010 թվականին նա միացավ Ամերիկայի լավագույն պարախումբ (անգլ.՝ America's Best Dance Crew) պարային նախագծի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիի կազմին[45]։ Նույն տարում էկրան բարձրացան «Քաղաքի սխալ կողմը» (անգլ.՝ Wrong Side of Town) ֆիլմն ու «Ինչ-որ մեկդ օգնեք ինձ 2» (անգլ.՝ Somebody Help Me 2) հեռուստաֆիլմը, որոնցում Օմարիոնը նույնպես դերեր ունի[46][47]։ 2012 թվականին Օմարիոնը պայմանագիր ստորագրեց Warner Bros. Records և ռեփեր Ռիք Ռոսի Maybach Music Group լեյբլների հետ[48], որից սկսեց իր մասնակցությունն ունենալ Maybach Music Group-ի «Self Made» կոչվող հավաքածու երգերի ալբոմներում[49]։ 2012 թվականի նոյեմբերին թողարկվեցին Օմարիոնի «EP Care Package» և «EP Care Package 2» մինի ալբոմները[50]։

2014 թվականի դեկտեմբերի 2-ին Օմարիոնի «Sex Playlist» կոչվող չորրորդ ալբոմը դուրս եկավ վաճառքի[51]։ Առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 13,000 օրինակ և այն Billboard 200-ում գրավեց 49-րդ հորիզոնականը[52]։ Ալբոմի «Post to Be» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև երգիչ Քրիս Բրաունը և երգչուհի Ջենեյ Այկոն, Billboard Hot 100-ում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը[18], սակայն գլխավորեց Billboard Rhythmic հիթ շքերթը[53]։ Այն նաև հորիզոնականներ զբաղեցրեց միջազգային մի քանի այլ հայտնի հիթ շքերթներում։ Այդ սինգլի համար նկարահանվեց տեսահոլովակ, որը 400 միլիոնից ավելի դիտում է հավաքել ՅուԹյուբ վիդեոհոսթինգում[54]։ Օմարիոնն ու Քրիս Բրաունը 2015 թվականի հունիսին այդ երգը կատարեցին BET Awards մրցանակաբաշխությունում[55]։

Անձնական կյանք

խմբագրել

2014 թվականի օգոստոսին ծնվեց Օմարիոնի և նրա ընկերուհու՝ Էյփրիլ Ջոնսի որդին՝ Մեգա Օմարին[56][57]։ 2014 թվականի սեպտեմբերին համացանցում հայտնվեց Օմարիոնի մերկ լուսանկարը։ Նա նշել է, որ լուսանկարն իրական է, սակայն դա անվանել է «հին լուսանկար»[58][59]։ 2014 թվականի սեպտեմբերից նրա անձնական կյանքը լուսաբանվում է VH1 հեռուստաալիքի «Սեր և հիթ հոփ․ Հոլիվուդ» (անգլ.՝ Love & Hip Hop: Hollywood) ռեալիթի շոուի եթերում[60]։ 2016 թվականի մարտին ծնվեց Օմարիոնի և նրա ընկերուհու դուստրը[61]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
Անվանում Ալբոմի մանրամասներ
«O»
«21»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 26, 2006
  • Լեյբլ։ Epic Records, RCA Records, Sony Urban Music
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Ollusion»
  • Թողարկված։ Հունվարի 8, 2010
  • Լեյբլ։ EMI, Capitol Records, StarrWorld Entertainment, MusicWorks
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Sex Playlist»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 2, 2014
  • Լեյբլ։ Maybach Music Group, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Համատեղ ալբոմներ

խմբագրել
Անվանում Ալբոմի մանրամասներ
«Face Off»
(Bow Wow-ի հետ)
  • Թողարկված։ Դեկտեմբերի 6, 2007
  • Լեյբլ։ Columbia Records, Sony BMG
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Self Made Vol. 2»
(Maybach Music Group-ի հետ)
  • Թողարկված։ Հունիսի 22, 2012
  • Լեյբլ։ Maybach Music Group, Warner Bros. Records, Def Jam Recordings
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Self Made Vol. 3»
(Maybach Music Group-ի հետ)
  • Թողարկված։ Սեպտեմբերի 16, 2013
  • Լեյբլ։ Maybach Music Group, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ

խմբագրել
Անվանում Ալբոմի մանրամասներ
«Care Package»
  • Թողարկված։ Նոյեմբերի 29, 2012
  • Լեյբլ։ Maybach Music Group, Warner Bros. Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Care Package 2»
  • Թողարկված։ Նոյեմբերի 5, 2013
  • Լեյբլ։ Maybach Music Group, Warner Bros. Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Care Package 3»
  • Թողարկված։ Նոյեմբերի 12, 2015
  • Լեյբլ։ Maybach Music Group, Warner Bros, Art Club
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Միքսթեյպներ

խմբագրել
Անվանում Ալբոմի մանրամասներ
«The Awakening»
  • Թողարկված։ Մայիսի 11, 2011
  • Լեյբլ։ StarWorld Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ

խմբագրել

Սեփական սինգլներ

խմբագրել
Տարի Անվանում Ալբոմ
2004 «O» «O»
2005 «Touch»
«I'm Tryna»
2006 «Entourage» «21»
«Ice Box»
2007 «Cut Off Time»
(Քեթ Դելունայի մասնակցությամբ)
«Feel the Noise» սաունդթրեք
«Girlfriend»
(Bow Wow-ի հետ)
«Face Off»
«Hey Baby (Jump Off)»
(Bow Wow-ի հետ)
2009 «I Get It In»
(Գուչի Մենի մասնակցությամբ)
«Ollusion»
2010 «Speedin'»
«Last Night (Kinkos)»
(Սնուփ Դոգի մասնակցությամբ)
2011 «Cut A Rug» «The Awakening»
2012 «Let's Talk»
(Ռիք Ռոսի մասնակցությամբ)
«Self Made Vol. 2»
2013 «Paradise» Ոչ ալբոմային սինգլ
«Know You Better»
(Փուշա Թիի և Fabolous-ի մասնակցությամբ)
«Self Made Vol. 3»
2014 «You Like It» «Sex Playlist»
«Need That Love»
(Bow Wow-ի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ
«Post to Be»
(Քրիս Բրաունի և Ջենեյ Այկոյի մասնակցությամբ)
«Sex Playlist»
2015 «I'm Up»
(Քիդ Ինկի և Ֆրենչ Մոնտանայի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ
«I’m Sayin»
(Rich Homie Quan-ի մասնակցությամբ)
«Care Package 3»

Մասնակցությունը ուրիշների սինգլներում

խմբագրել
Տարի Անվանում Ալբոմ
2004 «After Party»
(Յանգ Ռոմի սինգլ)
«Food for Thought»
2005 «Let Me Hold You»
(Bow Wow-ի սինգլ)
«Wanted»
2007 «Betterman»
(Քեյ Սմիթի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլ
2011 «We Get It On»
(Red Café-ի սինգլ)
«Above the Cloudz»
«What You Want»
(Ռիչ Ռիքի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլներ
2012 «Restraint»
(M$ney-ի սինգլ)
2013 «Army»
(Sultan & Shepard-ի և Nervo-ի սինգլ)
«Gon Get It»
(ԼավՌենսի սինգլ)
«Freak of the Industry»
2014 «Cry»
(La Fouine-ի սինգլ)
Ոչ ալբոմային սինգլներ
2015 «Fakin»
(Դիգի Սիմոնսի սինգլը)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135415578 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 «Omarion: The Birth of a Mogul». The Huffington Post. 2011 թ․ մայիսի 25. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Omarion». Hollywood Life. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Throwback: Omarion Corn Pops Commercial ( Video )». 101.1 The Wiz. 2013 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Before They Were Famous: Omarion». Everything Girls Love. 2014 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «5 Things to Know About Singer-Songwriter Jhené Aiko». E! Online UK. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. 7,0 7,1 «Omarion Calls B2K Breakup 'A Real Sad Situation'». MTV. 2004 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2015-11-18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 «Omarion». Famous Birthdays. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «Want A B2K Reunion? Omarion Says 'It's Not My Issue, It's the Fans' During An Interview». Design & Trend. 2014 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. «B2k by B2K». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. «'O' Puts Omarion On Top». Billboard. 2005 թ․ մարտի 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Omarion - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «Omarion - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «Kid's Choose Favorites With Nick». Billboard. 2003 թ․ ապրիլի 14. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. «'You Got Served' Sequel A Go; Omarion Says Former B2K Mates Invited To Return». Billboard. 2004 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019-12-02-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. «You Got Served (Music from the Motion Picture) by B2K». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. «Omarion Gets 'Very Mature,' Makes Women Say 'Oh' On Solo LP». MTV. 2004 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Omarion - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  19. «Fat Albert (2004)». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  20. «Omarion In Talks For Role In 'Fat Albert' Movie». MTV. 2004 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2019-12-03-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  21. «O (Bonus Track Version) by Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  22. «Omarion Leads Active Post-Christmas Album Chart». Billboard. 2007 թ․ հունվարի 3. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  23. «Complete list of Grammy Award nominations». USA Today. 2005 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  24. «Destiny's Child Give Lap Dances, Fugees End Feud At BET Awards». MTV. 2005 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  25. «Let Me Hold You (Featuring Omarion) - Single by Bow Wow featuring Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  26. «Wanted by Bow Wow». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  27. «Bow Wow - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  28. «Bow Wow - Let Me Hold You ft. Omarion». BET. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  29. «AMAs Add Star Collaborations». Billboard. 2005 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  30. «21 by Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  31. «Omarion Turns '21' At No. 1». Billboard. 2007 թ․ հունվարի 3. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  32. «Entourage - Single by Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  33. «Ice Box - Single by Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  34. «Feel the Noise - Movies - Review». The New York Times. 2007 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  35. «Somebody Help Me (Video 2007)». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  36. «Face Off by Bow Wow & Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  37. «Josh Groban's Noel Surpasses 'High School Musical 2′ As 2007's Best Seller». MTV. 2007 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  38. «Bow Wow & Omarion - Chart history». Billboard. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  39. 39,0 39,1 39,2 «Omarion Splits From Young Money». Rap-Up. 2009 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  40. «I Get It In (feat. Gucci Mane) - EP by Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  41. «Video: Omarion f/ Gucci Mane – 'I Get It In'». Rap-Up. 2009 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  42. «Omarion's New LP, Ollusion, Due November 24». MTV. 2009 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2015-04-10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  43. «Ollusion by Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  44. «Hip Hop Album Sales: The Week Ending 1/17/2010». HipHopDX. 2010 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  45. «Omarion Named New Judge On 'America's Best Dance Crew'». MTV. 2010 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  46. «Omarion Talks About Wrong Side Of Town Movie». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  47. «Marques Houston Talks Somebody Help Me 2». BET. 2010 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  48. «Maybach Music Day: Label Signs Omarion, Sets Rick Ross Album Release Date». Billboard. 2012 թ․ մայիսի 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  49. «Maybach Music Group's 'Self Made Vol. 3′ Tracklist Surfaces». Vibe. 2013 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  50. «Omarion Talks 'Care Package' EP & Career Growth». Billboard. 2012 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  51. «Sex Playlist by Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  52. «Beyoncé Earns Eighth No. 1 on Hot R&B/Hip-Hop Songs With '7/11'». Billboard. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  53. «Rick Ross Details Maybach Music Group's Recent Success». HipHopDX. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  54. «Omarion Ft. Chris Brown & Jhene Aiko - Post To Be (Official Video)». 2015 թ․ փետրվարի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  55. «Rihanna Sings & Dances Along To Chris Brown BET Awards Performance». Hollywood Life. 2015 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  56. «Omarion Welcomes Baby Boy». Billboard. 2014 թ․ օգոստոսի 9.
  57. «Omarion Welcomes Baby Boy: Meet Megaa Omari». MTV. 2014 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015-06-23-ին. Վերցված է 2015-07-16-ին.
  58. «Omarion First Male Celeb to Have Nudes Leak in iCloud Scandal». Vlad TV. 2014 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  59. «Exclusive: Omarion And His Girlfriend Apryl Jones React To His Nude Photos Being Leaked». HipHollywood. 2014 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  60. «Omarion, Soulja Boy, Ray J and More Celebs Join the Cast of Love & Hip Hop: Hollywood». E! Online UK. 2014 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  61. «Omarion and Apryl Jones Welcome Baby Girl». Rap-Up. 2016 թ․ մարտի 8. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմարիոն» հոդվածին։