Օծկա վանք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Բադարա գյուղի մոտ, թեք սարահարթի վրա։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի մեջ[1]։

Ճարտարապետություն

խմբագրել

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, սեղանատնից և մի քանի ավերված շինություններից։ Շրջակայքում կան գերեզմաններ, 12-13-րդ դարերի խաչքարեր, գյուղատեղի։ Եկեղեցին միանավ թաղածածկ բազիլիկ է, որին հյուսիսից կցված են 2 ավանդատները։ Եկեղեցու պատերի մեջ շարված են ավելի հին շինության քանդակազարդ քարեր, որոնց վրա պահպանվել են հայերեն վիմագիր արձանագրություններ։ Հավանաբար կառուցվել է վաղ միջնադարում, վերակառուցվել 12-13-րդ դարերում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 424, էջեր 424 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։