Օլթի (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլթի (այլ կիրառումներ)
Օլթի, գետ Թուրքիայի Էրզրումի և Արդվինի մարզերում։ Տեր-Հակոբյանն նույնացնում է Գլավկոս գետի հետ[1]։
Օլթի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 144 կմ |
Գետաբերանի տեղակայում | Ճորոխ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Թորթում, Ալբալըկյայլա, Անզավ, Անզովի, Բուտ Կալա, Գելուտ, Գորնիս, Էնգաուտ, Սիվրի գետ, Բերդավանք, Բողազ, Փանասկերտ, Գերեզմանոց, Գինեգոցի գետ, Ավատոստ, Արտոստ, Ակջուր և Օշխ |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Արդվինի մարզ |
Ջրահավաք | Սև Ծովի ջրավազան և Ճորոխի ավազան |
Անվանումներ
խմբագրելՏարբեր աղբյուրներում հիշատակվում է հետևյալ անուններով՝ Բոխա, Բողխա, Բուղխա, Գրավկոս, Ուղթիս, Ողթյաց գետ, Օլթիի գետ, Օլթիի ջուր։ Վերջին երկու անվանումները նույնական են Օլթի քաղաքին։
Աշխարհագրություն
խմբագրելՕլթին Հայկական լեռնաշխարհի հինգ հիմնական գետերից մեկի՝ Ճորոխի աջ վտակն է։ Սկիզբ է առնում Ծիրանյաց լեռներից, հոսում նեղ կիրճով մինչև համանուն քաղաքը։ Երկարությունը 144 կմ է։ Սնումը ձնաանձրևային է։ Ձախից ընդունում է Թորթում գետը և թափվում Ճորոխ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 462 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |