Օլեգ Տաբակով

թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասան և ռեժիսոր, մանկավարխ

Օլեգ Պավլովիչ Տաբակով (ռուս.՝ Оле́г Па́влович Табако́в; օգոստոսի 17, 1935(1935-08-17)[1][2][3], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - մարտի 12, 2018(2018-03-12)[5][1][2][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1977, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967), եղել է ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։

Օլեգ Տաբակով
ռուս.՝ Олег Павлович Табаков
Ծնվել էօգոստոսի 17, 1935(1935-08-17)[1][2][3]
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Մահացել էմարտի 12, 2018(2018-03-12)[5][1][2][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[6]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, պրոդյուսեր, դերասան, կինոպրոդյուսեր, մանկավարժ, թատերական ուսուցիչ, թատերական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և մենեջեր
ԱշխատավայրՍովրեմեննիկ (թատրոն), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա, Theatre Academy Helsinki?, Oleg Tabakov Theatre?, Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Ամուսին(ներ)Լյուդմիլա Կռիլովա և Մարինա Զուդինա
Երեխա(ներ)Անտոն Տաբակով, Ալեքսանդրա Տաբակովա, Պավել Տաբակով և Maria Tabakova?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Օլեգ Տաբակովը ծնվել է Սարատովում 1930 թվականին բժիշկներ Պավել Կոնդրատևիչ Տաբակովի և Մարիա Անդրեևնա Բերեզովսկայայի ընտանիքում։

Վաղ մանկությունն անցկացրել է ծնողների և տատիկների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայը մեկնել է ռազմաճակատ գլխավորելով ռազմա-սանիտրական թիվ 87 գնացքը, իսկ մայրը աշխատել է Ռյազանո-Ուրալյան երկաթգծի Էլտոն կայարանի հոսպիտալում։ Պատերազմի ավարտից հետո Օլեգ Տաբակովի ծնողները բաժանվել են։

Սովորել է Սարատովի թիվ 18 արական միջնակարգ դպրոցում։ Մասնագիտության ընտրության հարցում էական դեր է խաղացել այն հանգամանքը, որ Տաբակովը 1950-1953 թվականներին պարապել է Սարատովի պիոներների և դպրոցականների պալատի «Երիտասարդ գվարդիա» թատերական խմբակում, որը ղեկավարում է Նատալյա Իոսիֆնա Սուխոստավը, ով դարձել է յուրօրինակ «կնքամայր» մոտ 60 դերասանների համար։

1953 թվականին ավարտելով դպրոցը Օլեգ Տաբակովը ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիական դպրոց[15], Վասիլի Օսիպովիչ Տոպորկովի կուրսերին, դառնալով այդ դպրոցի լավագույն ուսանողներից մեկը։

1964 թվականին 29 տարեկան հասակում սրտի ինֆարկտ է տանում։

1977 թվականին հաջողվում է սեփականացնել նախկին մի ածխահանքի պահեստ, որտեղ հիմնում է այսպես կոչված «Տաբակերկա» հայտնի նկուղը։ 1986-2000 թվականներին եղել է նույն դպրոցի ռեկտորը, իր աշխատանքի տարիներին դպրոցը տվել է դերասանների չորս ավարտական կուրսեր։ Ղեկավարել է դպրոց ստուդիայի ասպիրանտական ծրագիրը և ԱՄՆ-ի Կարնեգի Մելլոուն համալսարանը։

1992 թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հիմնել է Կ. Ստանսլավսկու անվան ամառային դպրոց։ 2000 թվականին Տաբակովը գլխավորում է Ա. Պ. Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը։

2010 թ. սեպտեմբեր ամսից, «Տաբակերկային» կից բաց թատերական քոլեջի առաջին սաների հետ միասին, դառնում է այդ քոլեջի թատերական ղեկավարը, միաժամանակ դասավանդելով դերասանական վարպետություն։

2014 թվականի մարտի 11-ին ստորագրում է ՌԴ մշակութային գործիչների միության ուղերձը ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կապված Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի տածած քաղաքականությանը սատարելու մասին[16]։

Կանայք և երեխաներ

խմբագրել

Օլեգ Տաբակովը ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը դերասանուհի Լյուդմիլա Կռիլովան է, նրանք ունեցել են երկու երեխա՝ Անտոն Տաբակով (դերասան և բեմանկարիչ) և Լյուդմիլա Տաբակովա (դերասանուհի)։

Երկրորդ կինը նույնպես դերասանուհի Մարինա Զուդինան է, ունեն երկու երեխա՝ Պավել (1995) և Մարիա (2006)։

Դերակատարումներ

խմբագրել

1957 թվականին ավարտել է Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան։ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից՝ գլխավոր հիմնադիր՝ Օլեգ Եֆրեմով (առաջին դերը՝ Միշա, Ռոզովի «Հավերժ կենդանի», 1957), 1983-1987 թթ. աշխատել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան։ Խաղում է ինչպես սուր բնութագրական, կատակերգական, այնպես էլ քնարական-դրամատիկական դերեր։

ԽՍՀՄ տարիների նշանավոր թատերական դերերից են

  • պան Կովալիկ (Բլաժեկի «Երրորդ ցանկությունը»)
  • բուֆետապանուհի Կլավա, դասախոս, գլխավոր մտավորական (Ակսյոնովի «Միշտ վաճառքում»)
  • Օլեգ Սավին (Ռոզովի «Երջանկություն որոնողները»)
  • Տոլյա (Կուզնեցովի «Լեգենդի շարունակությունը»)
  • Դիրիժոր, Խոհարար (Շվարցի «Մերկ թագավորը») և այլ դերեր։

Սկսած արդեն 1957 թվականից նկարահանվում է կինոյում, նշանավոր դերերից են՝

  • Օլեգ («Աղմկոտ օր», ըստ Ռոզովի «Երջանկություն որոնողները» պիեսի),
  • Շուբին («Նախօրեին»),
  • Սերգեյ («Մաքուր երկինք»),
  • Կրուժինով («Ողջերն ու մեռածները», ըստ Կ․ Սիմոնովի),
  • Նիկոլայ Ռոստով («Պատերազմ և խաղաղություն», ըստ Լև Տոլստոյի),
  • Շելենբերգ («Գարնան տասնյոթ ակնթարթ»)
  • բարմեն Գարի («Մարդը Կապուցցիների փողոցից»)
  • Վլադիմիր Իսկրեմաս («Վառվիր, վառվիր, իմ աստղ»)
  • Նիկոլայ Պավլովիչ («Թռիչքներ երազում և արթմնի»)

Ընդհանուր թվով խաղացել է 120-ից ավելի դերեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ
  4. 4,0 4,1 4,2 http://www.theatre.ru/chekhov_fest/emudrec.html
  5. 5,0 5,1 5,2 Умер Олег Табаков // MeduzaIlya Krasilyshik, Galina Timchenko, 2018.
  6. 6,0 6,1 6,2 http://www.interfax.ru/culture/603231
  7. http://www.kremlin.ru/acts/bank/31635
  8. http://www.kremlin.ru/acts/bank/22753
  9. http://www.kremlin.ru/acts/bank/13063
  10. http://www.kremlin.ru/acts/bank/4802
  11. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201506300058?index=9&rangeSize=1
  12. http://www.kremlin.ru/acts/bank/18103
  13. https://government.consultant.ru/documents/1296171
  14. 14,0 14,1 14,2 https://web.archive.org/web/20200717081734/https://ria.ru/20180419/1519027656.html
  15. «Олег Табаков. В поисках радости. Театральная повесть в пяти вечерах». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  16. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации

Գրականություն

խմբագրել
  • Aндреев Ф. И. Олег Табаков. — М., ВБПК, 1983.
  • Свободин А. Дни Табакова // Мой любимый актёр։ Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [։ сб.] / Сост. Л. И. Касьянова. — М.։ Искусство, 1988. — С. 317—330.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 537  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Տաբակով» հոդվածին։