Օդա Օլբերգ (գերմ.՝ Oda Olberg, ամուսնական ազգանունը` Լերդա (գերմ.՝ Lerda), նաև` Օդա Օլբերգ-Լերդա (գերմ.՝ Oda Olberg-Lerda), հոկտեմբերի 2, 1872(1872-10-02)[1], Բրեմերհաֆեն, Բրեմեն, Գերմանական կայսրություն[2] - ապրիլի 11, 1955(1955-04-11)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), սոցիալ-դեմոկրատ լրագրող, որը հանդես է եկել կանանց էմանսիպացիայի և սոցիալիստական եվգենիկայի օգտին[3]։

Օդա Օլբերգ
Ծնվել էհոկտեմբերի 2, 1872(1872-10-02)[1]
ԾննդավայրԲրեմերհաֆեն, Բրեմեն, Գերմանական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 11, 1955(1955-04-11)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, լրագրող, բուժքույր, խմբագիր և Դիմադրության մարտիկ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է բարձրաստիճան ծովային սպայի ընտանիքում։ Երազում էր զբաղվել բժշկությամբ, բայց մոր խորհրդով նախ յուրացնում է բուժքրոջ մասնագիտությունը։ Լայպցիգում բնակվելու ընթացքում հաճախել է վարժարան, ինչպես նաև` բժշկության և փիլիսոփայության վերաբերյալ դասախոսություններ լսել։

Վաղ տարիքից ակտիվորեն մասնակցել է գերմանական սոցիալ-դեմոկրատական շարժմանը և արդեն 17 տարեկանում հրապարակել է իր առաջին հոդվածը։ 1896 թվականին անդամակցել է ՍԴՀԿ-ին։ Այդ ժամանակ էլ բուժման է մեկնել Իտալիա, որտեղ ծանոթացել է սոցիալիստ պատգամավոր և լրագրող Ջովանի Լերդայի հետ և նույն թվականին ամուսնացել նրա հետ` հետագայում ունենալով չորս երեխա։ Իտալիա տեղափոխվելուց հետո աշխատել է որպես անկախ լրագրող, ինչպես նաև` եղել է սոցիալիստական Avanti! թերթի խմբագրության կազմում, որտեղ էլ հանդիպել է Բենիտո Մուսոլինիի հետ։

1897 թվականին Zukunft-ի 18-րդ հատորում հրապարակվել է Olberg Das Recht auf den Tod («Մահվան իրավունք») հոդվածը, որը ��վիրված էր աբորտներին։ 1902 թվականին Օլբերգը հրապարակել է Das Weib und der Intellectualismus («Կինը և ինտելեկտուալիզմը») աշխատանքը, որը պատասխան է դարձել Պաուլ Յուլիուս Մեբիուսի` կանանց ֆիզիոլոգիական թուլամտության մասին թեզերին։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եղել է Arbeiter-Zeitung-ի թղթակիցը, ինչպես նաև տպագրվել է այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են Dokumente der Frauen-ը, Die Frau-ն և Die Unzufriedene-ը։ Պատերազմի տարիներին նա աշխատել է որպես բուժքույր, ապա կրկին` լրագրող Իտալիայում։ Նացիստների կողմից իշխանությունը զավթելուց հետո նա բռնադատվել է, և Հռոմում նրա բնակարանը մի քանի անգամ թալանվել է։ Օլբերգը փախել է Վիեննա, իսկ այնտեղից` Հարավային Ամերիկա։

1926 թվականին հրատարակված Die Entartung in ihrer Kulturbedingtheit («Այլասերումը մշակութային պայմաններում») գրքում, որը հիմնված է Լոմբրոզոյի աշխատանքների վրա, նա փորձել է բացատրել հանցավորության ֆենոմենը կենսաբանական անլիարժեքության միջոցով, ինչպես նաև` դիտարկել է պրոլետարիատի և լյումպեն-պրոլետարիատի դրությունը։ Օլբերգը հավատում էր, որ մշակույթը բնական ընտրության նվազման հետ մեկտեղ կհանգեցնի ժառանգականության վատթարացմանը։

1929 թվականին վերադարձել է Վիեննա։

Չնայած Օլբերգը պնդում էր ռասսայական մաքրության քաղաքականություն վարելու համար, նա նացիոնալ-սոցիալիզմի հակառակորդն էր.

Ռասսայական մաքրության մասին զանգվածների տեղեկացվածության այդքան անհրաժեշտ կոչն այսօր մասամբ անտեղի է, քանի որ նացիոնալ-սոցիալիզմն այդ պահանջը վերաձևել է իր ռեակցիոն եղանակով[4]։

1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո նրանց կողմից այրվել են Օլբերգի Briefe aus Sowjetrußland, Der Fascismus in Italien և Die Entartung in Ihrer Kulturbedingtheit գրքերը։

1934 թվականին նա տեղափոխվել է Բուենոս Այրես և շարունակել է աշխատել որպես լրագրող։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծանր հիվանդությունը խոչընդոտել է նրա վերադարձին, սակայն Օլբերգը շարունակել է տպագրվել թերթերում։ Մահացել է Բուենոս Այրեսում, 1955 թվականին։

Հրապարակումներ

խմբագրել
  • Das Elend in der Hausindustrie der Konfektion. Leipzig, 1896.
  • Das Weib und der Intellectualismus. Berlin/Bern, 1902.
  • Bibliographie der Sozialwissenschaften. Bibliographie des sciences sociales, Bibliography of social science. Bearb. in Verb. mit: Henry Barrault, Wilhelm Boehmert, David Kinley (etc.). Dresden, 1905.
  • Ciccotti, Ettore. Der Untergang der Sklaverei im Altertum. [Deutsch von Oda Olburg]. Berlin, 1910.
  • Der Fascismus in Italien. Jena, 1923.
  • Der lebendige Marxismus: Festgabe zum 70. Geburtstage von Karl Kautsky. Mit Beitr. von Max Adler, Otto Bauer, [Oda Olberg]. Hrsg. von Otto Jenssen. Jena, 1924.
  • Die Entartung in ihrer Kulturbedingtheit. München, 1926.
  • Nationalsozialismus. Wien/Leipzig, 1932.
  • Der Mensch sein eigener Feind. Nürnberg: Nest-Verlag, 1948.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 [Oda Olberg-Lerda Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #124747566 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Schwartz, Michael. Sozialistische Eugenik. Eugenische Sozialtechnologien in Debatten und Politik der deutschen Sozialdemokratie 1890—1933. — Bonn, 1995. — S. 53.
  4. Olberg, Oda. Nationalsozialismus. S. 24.

Գրականություն

խմբագրել
  • Friedrich, Birgit. Publizistinnen und Publizisten aus Österreich im argentinischen Exil // Mitteilungen des Instituts für Wissenschaft und Kunst 44. — 1989. — 3: Österreichischer Journalismus im Exil 1933/34-1945. — S. 7-17.
  • Hausjell, Fritz. Oda Olberg-Lerda — die beste sozialistische Journalistin // Medien & Zeit — 1987. — 1. — S. 17-21.
  • Korotin, Ilse. Oda Olberg-Lerda (1872—1955) // Mitteilungen des Instituts für Wissenschaft und Kunst 50. — 1995. — 3: Frauen im Umkreis des Austromarxismus. — S. 37-44.
  • Korotin, Ilse. «Bemerkungen über Rassenhygiene und Sozialismus» — Oda Olberg-Lerda, die eugenische Bewegung und ihre Rezeption durch die Linke // Die Revolutionierung des Alltags. Frankfurt am Main [u. a.] 2004, S. 101—119.
  • Nachruf in der «Arbeiter-Zeitung». — 22. April 1955.
  • Oda Olberg-Lerda // Osterroth, Franz. Biographisches Lexikon des Sozialismus. Verstorbene Persönlichkeiten. — Bd. 1. — Hannover: J. H. W. Dietz Nachf., 1960. — S. 235.
  • Pietsch, Martina. Oda Olberg — Leben und Werk 1872—1955 — eine qualitative Analyse ihrer journalistischen und publizistischen Arbeiten. [Dipl.-Arb.] — Wien: Univ., 2005.