Քրիստոֆ Մարտին Վիլանդ
Վիլանդ Քրիստոֆ Մարտին (գերմ.՝ Christoph Martin Wieland, սեպտեմբերի 5, 1733[1][2][3][…], Oberholzheim, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][4] - հունվարի 20, 1813[1][2][3][…], Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Հռենոսյան միություն[5][1][2]), գերմանացի գրող։
Քրիստոֆ Մարտին Վիլանդ գերմ.՝ Christoph Martin Wieland | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1733[1][2][3][…] |
Ծննդավայր | Oberholzheim, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][4] |
Վախճանվել է | հունվարի 20, 1813[1][2][3][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Հռենոսյան միություն[5][1][2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, համալսարանի դասախոս և բանաստեղծ-փաստաբան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ռիսի Բիբերախ |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան (1752)[1][6] և Kloster Berge school?[6] |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7] և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Էրֆրուտի համալսարան[6] |
Պարգևներ | [6] և |
Ամուսին | անհայտ[6] |
Ներշնչվել է
| |
Christoph Martin Wieland Վիքիպահեստում |
Ուսում և գործունեություն
խմբագրելՍովորել է Տյուբինգենի համալսարանում։ Հրատարակել է կրոնախրատական պոեմներ («Աբրահամի փորձությունը», 1753)։ 1772 թվականից եղել է ապագա դուքս Կարլ Օգոստոսի դաստիարակը Վայմարում, որտեղ հրատարակել է «Դեր դոյչե մերկուր» («Der Deutsche Merkur», 1773-1810) հանդեսը։ Ծաղրելով սենտիմենտալ երազկոտությունը, ինչպես նաև բարոյական ասկետիզմը, Վիլանդը իր լուման է ներդրել ռոկոկո ոճի սալոնային-արիստոկրատական գրականության մեջ։ Նրա «Աղաթոն» (1766) երկը լուսավորության «դաստիարակչական վեպի» առաջին օրինակն է Գերմանիայում։ «Աբդերիտեն» (1774) երգիծական վեպում, ինչպես նաև «Սուզարիոն» (1768) պոեմում Վիլանդը գործողությունները տեղափոխել է Հին Հունաստան։ Վիլանդի լավագույն ստեղծագործությունը «Օբերոն» (1780) պոեմն է։ Լուկիանոսի և Շեքսպիրի ստեղծագործություններից կատարած նրա թարգմանությունները առաջադիմական նշանակություն են ունեցել գերմանական մշակույթի զարգացման համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Виланд // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Koch M. J. K. G. Wieland, Christoph Martin (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1897. — Vol. 42. — S. 400–419.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 J. G. R. Wieland, Christoph Martin // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 28. — P. 621—622.
- ↑ 5,0 5,1 5,2 Виланд Кристоф Мартин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Виландъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1837. — Т. 10. — С. 138—143.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 439)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Մարտին Վիլանդ» հոդվածին։ |