Քրդական Արարատյան Հանրապետություն

Քրդական Արարատյան Հանրապետություն[1][2][3], ինքնակոչ քրդական պետություն, որը գտնվում էր ժամանակակից Թուրքիայի Հանրապետության արևելյան ծայրամասում՝ ներկայիս Աղրըի մարզի տարածքում («Աղրը» անվանումը Արարատ անվանման թուրքակական ձևն է)։

Արարատյան Հանրապետությունը իր անկախությունն է հռչակել 1927 թվականին Թուրքիայի հարավարևելյան մասում քրդերի ապստամբության նոր ալիքի ընթացքում։ 1927 թվականի հոկտեմբերին Արարատ լեռան մոտ գտնվող մի գյուղ ընտրված էր որպես Քուրդիստանի ժամանակավոր մայրաքաղաք։ Հոյբունը դիմել է աշխարհի խոշոր պետություններին և Ազգությունների Լիգային, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի քրդերին, համագործակցության առաջարկով։ Բայց օգնություն այդպես էլ չստանալով, 1930 թվականին Արարատյան Հանրապետությունը դադարել է իր գոյությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Christopher Houston, Kurdistan: crafting of national selves, Indiana University Press, 2008, ISBN 0-253-22050-5, p. 52. (անգլերեն)
  2. Encyclopedia of the Peoples of Africa and the Middle East, 1. cilt, Infobase Publishing, 2009, ISBN 978-0-8160-7158-6, p. 385. (անգլերեն)
  3. Abbas Vali, Essays on the origins of Kurdish nationalism, Mazda Publishers, 2003, ISBN 978-1-56859-142-1, p. 199. (անգլերեն)