Քոնի Բարեթ
Էմի Քոնի Բարեթ (անգլ.՝ Amy Coney Barrett, հունվարի 28, 1972[2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ։ 2017 թվականից մինչև 2020 թվականը եղել է յոթերորդ շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր[4]։
Քոնի Բարեթ անգլ.՝ Amy Coney Barrett | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Notre Dame Law School? (1997) և Rhodes College? (1994) |
Մասնագիտություն՝ | դատավոր, իրավաբան, համալսարանի դասախոս և փաստաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունվարի 28, 1972[2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Amy Vivian Coney |
Ամուսին | Jesse M. Barrett?[3] |
Կենսագրություն
խմբագրել1990 թվականին ավարտել է Նոր Օռլեանի դպրոցը։ 1994 թվականին Ռոդս քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, եղել է «Phi Beta Kappa» ընկերության անդամ։ 1997 թվականին Բարեթը դոկտորի աստիճանով ավարտել է Նոթր Դամի համալսարանի իրավունքի դպրոցը, եղել է «Notre Dame Law Review» ընկերության գործադիր խմբագիրը[5]։
Աշխատել է որպես դատավոր Լոուրենս Սիլբերմանի օգնական ԱՄՆ Կոլումբիայի շրջանի Վերաքննիչ դատարանում, 1998-1999 թվականներին՝ որպես ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Անտոնինա Սկալիայի օգնական։ 1999-2002 թվականներին աշխատել է Վաշինգտոնում գտնվող «Miller», «Cassidy», «Larroca & Lewin» իրավաբանական ընկերություններում։
2002 թվականին սկսել է դասավանդել Նոթր Դամի համալսարանի իրավունքի դպրոցում, 2010 թվականից եղել է իրավագիտության պրոֆեսոր։
Բարեթը նախկինում եղել է «Ֆեդերալիստների հասարակություն» պահպանողական կազմակերպության անդամ, սակայն դատավորի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո ընդգրկվել է ամերիկյան իրավունքի ինստիտուտում։
2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգի մահից հետո, ԱՄՆ Գերագույն դատարանում առաջադրվելու հիմնական թեկնածուներից մեկն է եղել։ Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էմի Բարեթի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Գերագույն դատարանում[6]։ Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատը 52 կողմ 48 դեմ ձայներով հաստատել է Բարեթի թեկնածությունը (նրան աջակցում էին բոլոր հանրապետականները, բացի Սյուզան Քոլինզից)[7]։ Սենատի բոլոր դեմոկրատները դեմ են քվեարկել Բարեթի հաստատմանը։ Նա վերջին մեկուկես դարի ընթացքում դարձել է Գերագույն դատարանի առաջին թեկնածուն, որը հաստատվել է առանց Սենատի փոքրամասնության կուսակցության միասնական ձայնի[8]։
Ամուսինը՝ Ինդիանայի Հյուսիսային շրջանի ԱՄՆ դատախազի օգնական Ջեսի Մ. Բարեթն է եղել։ Նրանք ունեցել են յոթ երեխա՝ հինգը սեփական և երկու որդեգրված սևամորթ երեխաներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://buffalochronicle.com/2020/05/13/two-women-find-themselves-at-the-top-of-trumps-supreme-court-shortlist/
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ Faith group deletes mentions of Barrett from its website // Detroit News — 2020. — ISSN 1055-2715; 2690-7186
- ↑ What we know about Trump Supreme Court candidate Amy Coney Barrett Արխիվացված 2020-09-28 Wayback Machine The Indianapolis Star
- ↑ Who is Amy Coney Barrett? Արխիվացված 2020-09-24 Wayback Machine National Review
- ↑ Holland, Steve; Hurley, Lawrence; Chung, Andrew. «Trump announces 'brilliant' conservative judge Barrett as Supreme Court pick». Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Сенат США утвердил Эми Кони Барретт на должность члена Верховного суда». РБК. 2020 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Fausset, Richard (2020 թ․ հոկտեմբերի 27). «Amy Coney Barrett Sworn In as Supreme Court Justice, Cementing Conservative Majority». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Notre Dame Law Biography Արխիվացված 2017-10-07 archive.today