Քոլին Ռյոսլեր (նորվ.՝ Colin Rösler,ապրիլի 22, 2000(2000-04-22)[1], Բեռլին, Գերմանիա), նորվեգացի ֆուտբոլիստ, շվեդական «Մյոլբյու» ակումբի պաշտպան։

Քոլին Ռյոսլեր
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 2000(2000-04-22)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Բեռլին, Գերմանիա
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

11 տարեկանում միացել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիային[2]։ Տարբեր մրցաշարերում հանդես է եկել անգլիական ակումբի երիտասարդական թիմերում, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայում: 2019 թվականի օգոստոսին եռամյա պայմանագիր է կնքել հոլանդական «ՆԱԿ Բրեդայի» հետ[3]։ Նոր ակումբի կազմում առաջին խաղն անցկացրել է օգոստոսի 30-ին առաջին դիվիզիոնում «Վոլենդամի» դեմ խաղում՝ հանդիպման 88-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալով Իվան Իլիչի փոխարեն[4]։

2021 թվականի դեկտեմբերի 30-ին տեղափոխվել է նորվեգական «Լիլեստրեմ», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի ավարտը: 2022 թվականի ապրիլի 2-ին «Համկամի» հետ առաջին տուրի խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի առաջնությունում: Հայտնվել է մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել 45 րոպե[5]։ Նույն թվականի հուլիսի 28-ին առաջին հանդիպումն է անցկացրել եվրագավաթներում: ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ֆիննական «Սիկի» դեմ խաղում խաղացել է 90 րոպե: Հանդիպման 85-րդ րոպեին խփել է այդ խաղում իր թիմի 5-րդ գնդակն[6]։ Ընդհանուր առմամբ տարբեր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում։

2022 թվականի դեկտեմբերի 28-ին եռամյա պայմանագիր է կնքել շվեդական «Մյոլբյուի» հետ[7]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Նորվեգիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում։ 2016 թվականին մի քանի հանդիպում է անցկացրել նաև Անգլիայի պատանեկան հավաքականում[8]։ 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Եվրոպայի առաջնության ընտրական Ջիբրալթարի դեմ հանդիպմանը առաջին խաղն է անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում[9]։

Անձնական կյանք

խմբագրել

Գերմանացի ֆուտբոլիստ և մարզիչ Ուվե Ռյոսլերի որդին է[10]։ Անվանակոչվել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Քոլին Բելի պատվին[11]։ Ծնվել է Բեռլինում, սակայն 2002 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է նորվեգական Լիլեստրյոմ[12]։ 10 տարեկանում տեղափոխվել է Անգլիա[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Salcedo, Ferran Torres and the players to watch at the Under-19 European Championships» (անգլերեն). goal.com. 2019-07-12. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. «NAC neemt Rösler (19) definitief over van Manchester City: verdediger tekent voor drie jaar» (հոլանդերեն). bndestem.nl. 2019-08-16. Արխիվացված է օրիգինալից 2023-01-26-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Volendam vs. NAC Breda - 30 August 2019» (անգլերեն). int.soccerway.com. 2019-08-30. Արխիվացված է օրիգինալից 2023-01-26-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «HamKam vs. Lillestrøm - 2 April 2022» (անգլերեն). int.soccerway.com. 2022-04-02. Արխիվացված է օրիգինալից 2023-01-26-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Lillestrøm vs. SJK - 28 July 2022» (անգլերեն). int.soccerway.com. 2022-07-28. Արխիվացված է օրիգինալից 2023-01-26-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Ninib Staifo (2022-12-28). «Officiellt: Colin Rösler klar för Mjällby AIF» (շվեդերեն). fotbolltransfers.com. Արխիվացված է օրիգինալից 2023-01-09-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Lars Hulleberg (2016-02-10). «Röslers sønn dropper England - velger Norge» (նորվեգերեն). dagbladet.no. Արխիվացված է օրիգինալից 2022-10-06-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Norway U21 vs. Gibraltar U21 - 4 September 2020» (անգլերեն). int.soccerway.com. 2020-09-04. Արխիվացված է օրիգինալից 2021-09-09-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Stuart Brennan (2017-03-25). «Uwe Rosler on Man City fans' special bond and raising another Blue legend» (անգլերեն). manchestereveningnews.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2021-12-31-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Chris Bevan (2013-11-15). «Uwe Rosler: Son Colin faces different challenge at Man City» (անգլերեն). bbc.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-29-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 Lars Hulleberg (2019-12-11). «Rösler, trotse Noor met Duitse wortels: 'Ik ben een typische Scandinaviër'» (հոլանդերեն). Yadran Blanco. Արխիվացված է օրիգինալից 2022-10-07-ին. Վերցված է 2023-01-26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել