Քննարկում:Երեկույթ
Latest comment: 4 տարի առաջ by TonJ in topic Վատ թարգմանություն
Վատ թարգմանություն
խմբագրելՀոդվածի հեղինակներ ջան, խնդրում եմ նորից վերանայել հոդվածը և վերացնել վատ թարգմանած մասերը: Նշում եմ դրանցից մի քանիսը.
- Հիպ, հիպ, ուռա (1888), ըստ Պեսեր Սևերին
- Երեկույթ, մարդկանց հավաքույթ, որոնք հրավիրվում են ... - A party is a gathering of people who have been invited by a host for the purposes...
- պատանիների և մեծահասակների երեկույթները կապված են ալկոհոլի օգտագործման հետ - associated - գուցե ասոցացվո՞ւմ են, կամ զուգորդվում, բայց ոչ կապված են
- Որոշ երեկույթներ անցկացվում են որոշակի անձի, օրվա կամ իրադարձության կապակցությամբ - Some parties are held in honor of a specific person - անձի պատվին, մնացածի կապակցությամբ
- ընդունելության վարձ - admission fee - մուտքի վճար
- Փողոցներում մեծ երեկույթներ կարող են տոնել այնպիսի իրադարձությունների հետ կապված - ? Large parties in public streets may celebrate events such as..
- ...but did not become popular until the mid-twentieth century - բայց հայտնի չի եղել մինչև 20-որդ դարի կեսերը - ժամանակաձևի սխալ
- «անվանակոչիկ» բառն առաջին անգամ էի լսում, շնորհակալություն բառի համար, բայց վստա՞հ եք, որ սա այս դեպքն է:
- Ծննդյան օրվա առթիվ *կազմակերպված* երեկույթները հաճախ ավելի մեծ և շռ��յլ են լինում, եթե դրանք նշում են մեկի օրը, որը հասել է իր մշակույթի այսպես կոչված «կարևոր տարիքին», ինչպիսին է օրինակ մանկությունից մեծահասակ անցնելը:
Շնորհակալություն հոդվածի համար:--TonJ (քննարկում) 06:13, 20 Մայիսի 2020 (UTC)
- Հարգելի TonJ, շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Անպայման կուղղեմ բոլոր սխալները և մի անգամ էլ կվերանայեմ հոդվածը։ Ինչ վերաբերում է «անվանակոչիկ» բառին, ապա բառարաններում այն նշվում է, որպես «именинник» բառի թարգմանություն։--TheBabushka (քննարկում) 10:17, 20 Մայիսի 2020 (UTC)
Թանկագին TonJ Արված է, շնորհակալություն յուրահատուկ ուշադրության համար ։Ճ --SilViePink (քննարկում) 11:11, 20 Մայիսի 2020 (UTC)
- Շատ շնորհակալություն ուղղումների համար, SilViePink և TheBabushka ջաներ: Հիանալի է: Գուցե «անվանակոչիկի» փոխարեն գրենք պարզ «հոբելյար», ի՞նչ եք կարծում: Դարձյալ շնորհակալություն ուշադրության համար:--TonJ (քննարկում) 11:50, 20 Մայիսի 2020 (UTC)
Ճիշտն ասած ուղղելիս հենց հոբելյար էլ գրեցի, բայց ոնց որ չեք նկատել ։) Ավելի լավ, որ նույն կարծիքին ենք դրա վերաբերյալ։
Մի անգամ էլ շնորհակալություն ուշադրության համար։ --TheBabushka (քննարկում) 12:16, 20 Մայիսի 2020 (UTC)
- Շնորհակալություն շատ ուղղումների համար: Դիմեք ինձ, եթե օգնության կարիք կունենաք:--TonJ (քննարկում) 13:36, 20 Մայիսի 2020 (UTC)