Քննարկում:Գյումրի
Untitled
խմբագրելՀին Կումայրիի մասին հոդվածում չեմ կարող համապատասխան նկարներ գտնել։ Ինչ կառաջարկեիք? Մեկ հարց ևս. ինչպես վարվեմ նախորդ, ոչ ամբողջական տեքստերի հետ?– Այս անստորագիր գրառման հեղինակն է Arshak27 (քննարկում|ներդրումներ) 22:13, 4 Դեկտեմբերի 2011 Arshak27 մասնակիցը։
Հոդվածի բովանդակությունը հիացնող է։ Այնուամենայնիվ մեր երկու դիտարկում։ Չնայած աղբյուրներ նշված են, ինձ թվում է ծանոթագրությունների պակաս է զգացվում։ Հոդվածում հանդիպում են տեղեկություններ, որոնց դեպքում ընթերցողը կարող է ցանկանալ իմանալ՝ թե կոնկրետ որտեղի՞ց են քաղված։
Մեկ էլ ասվում է․ բնակչության թվաքանակով, մշակութային ու գիտական նշանակությամբ Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Ես կարծում եմ, որ «գիտականը» այստեղ վիճարկելի է (կամ գուցե մի քիչ անտեղյակ եմ), ունի՞ արդյոք Գյումին լուրջ գիտական ներուժ, կա՞ն Գյումիրում գիտահետազոտական հիմնարկներ ու ինստիտուտներ։ --vacio 19։39, 17 Հուլիսի 2013 (UTC)
- Հանրագիտարանից եմ տեղափոխել, բայց հիմա կարծեմ գիտականն արդի չէ թեև գիտեմ անձանց, որ ինչ-որ գյուտեր են արտոնագրում, բայց և այնպես, նրանք գիտնականի կոչում կարծես չունեն: Արման Մուսիկյան (քննարկում) 03:50, 18 Հուլիսի 2013 (UTC)
Կարծիք
խմբագրելԲոլոր խմբագիրներին՝ Ժողովուրդ, կարծում եմ անհրաժեշտ է մի փոքր ավելացնել 1926 թվականի երկրաշարժի մասին նյութը, երկու տողը քիչ է։ Բացի դա էլ ինչ կարծիքի եք ամեն գլխի (ենթավերնագրի) տակ դնել այդ վերնագրին վերաբերվող հիմնական հոդվածի հղումը։ --Ahaik (քննարկում) 07։16, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)
- Հայկ ջան 1926 թ.-ի մասին էական ինֆորմացիա չկար։ Մի հատ 30 էջանոց pdf էր, կարդացի, կարդացի ու խելքը գլխին նյութ չգտա։ Միայն փլված շենքի անուներն էին։ Իսկ Գյումրիին վերաբերվող առանձին էջեր, ինչպիսիք են «Գյումրու արդյունաբերությունը», «Գյումրու քաղաքաշինությունը», մեր Վիքիում չեմ հանդիպել, այլապես քո ասածի պես հղումներ կդնեի հիմնական հոդվածների վրա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:37, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)
Գյումրիի - Գյումրու - Գյումրվա
խմբագրելՊատրաստվում էի հոդվածի տեքստն ու շարադրությունը խմբագրել, սակայն չեմ կողմնորոշվում այս հոդվածում Գյումրիի - Գյումրու - Գյումրվա ձևերից որը կիրառեմ։ Հոդվածում բոլորն էլ կան։ Ես ինքս անտարբեր եմ այս հարցում և կանեմ այնպես, ինչպես կառաջարկեն մյուս խմբագիրները։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19։08, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
- Գյումրվա ձևը նախընտրելի չի, պաշտոնական ձևերում գրվում է Գյումրիի, սակայն կարող եք կիրառել նաև Գյումրու ձևը, որն ավելի դյուրահունչ և գործածական է: - A.arpi.a (քննարկում) 19:51, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
- Ես երևի հարցս լավ չեն ձևակերպել, դրա համար էլ տպավորություն է ստեղծվում թե չգիտեմ «ու» հոլովման մասին։ Հարցս քիչ այլ է՝ գյումրեցիներն ինչպես են նախընտրում։ Քանի որ, ինչքան ես գիտեմ, գյումրեցիներն էլ առանձնապես չեն տանում «ու» հոկովումը և, Ձեր ասած «պաշտոնական» ներկայացումներում, հաճախ կիրառում են «ի» նախկին հոլովումը։ Տեսնենք, օրինակ, ինչ կասի այս ամենի մասին Արման Մուսիկյանը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20:52, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
- Ողջույն, հարգելի Վահրամ։ Ես իրավասու չեմ այս հարցին ճիշտ պատասխանելու։ Գյումրի անունը կոնկրետ ինձ համար այնքան էլ հոգեհարազատ չէ, չնայած որ հայկական է ի համեմատություն Լենինականի։ Իմ և ավելի հին սերնդակիցների համար Լենինականն է հոգեհարազատ։ Կոնկրետ ես որ ինձ հարցնեն թե որտեղ ես ծնվել, ինքնաբերաբար կասեմ Լենինականում։ Իսկ կոնկրետ Գյումրիի, Գյումրու և Գյումրվա ձևերի մասին լիարժեք բան ասել չեմ կարող։ Ես ավելի շատ հակված էի Գյումրվա տարբերակին, բայց ինչպես հարգելի Արփինեն ասաց, այդ տարբերակը նախընտրելի չէ։ Իսկ մյուս տարբերկներն օգտագործելու հարցում խնդիր չեմ տեսնում։
- Պարոն Մխիթարյան, շնորհակալություն եմ հայտնում Գյումրի հոդվածը բարելավվելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04:59, 9 Նոյեմբերի 2013 (UTC)
- Լավ, կանեմ ինչպես արդի ուղղագրությունն է պահանջում։ Իսկ «Գյումրին հումորի քաղաք» բաժինն իսկապես անհրաժեշտություն է, ես այն կբացեմ, հույսով, որ արագ կլրացվի։ Բարբառի ու լեզվի մասին էլ է պետք գրել, դա նույնպես Գյումրիի «կոլորիտն» է։ «Գյումրին հումորի քաղաք» բաժինն իսկական տեղն է, գյումրեցիների որոշ բարբառային որակումներ ու արտահայտություններ տեղադրելու հաար։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 05:58, 9 Նոյեմբերի 2013 (UTC)
- Ես երևի հարցս լավ չեն ձևակերպել, դրա համար էլ տպավորություն է ստեղծվում թե չգիտեմ «ու» հոլովման մասին։ Հարցս քիչ այլ է՝ գյումրեցիներն ինչպես են նախընտրում։ Քանի որ, ինչքան ես գիտեմ, գյումրեցիներն էլ առանձնապես չեն տանում «ու» հոկովումը և, Ձեր ասած «պաշտոնական» ներկայացումներում, հաճախ կիրառում են «ի» նախկին հոլովումը։ Տեսնենք, օրինակ, ինչ կասի այս ամենի մասին Արման Մուսիկյանը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20:52, 8 Նոյեմբերի 2013 (UTC)
ըստ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատուի (228 էջ) պետք է լինի Գյումրու։ ERJANIK քննարկում: 12։09, 11 Նոյեմբերի 2013 (UTC)
- Ողջույն, հարգելի մասնակիցներ: Ես wikipedia-յով երկար ժամանակ չէի զբաղվում, վերջին շրջանում ակտիվացա, մի քիչ փորփրեցի և որոշ բաներից սկսեցի գլուխ հանել: Իմ պատճառած անհարմարությունների համար ներողամիտ եղեք: Ուզում եմ իմ տեսակետը հայտնել՝ կապված Գյուրմրիի - Գյումրու ձևերի հետ: Գյուրմվա ձևը բացառում եմ, որովհետև վա-ն ժամանակ արտահայտող վերջածանց է, և որոշ տեղանունների վերջում դրվելիս՝ նշում է հին ժամանակների բնակավայրը (ինչպես՝ Լոռվա): Ես կողմ եմ Գյումրիի ձևին, որովհետև հատուկ անունների դեպքում, մի ժամանակ ասում էին, որ բառավերջի "ի"-ն մնում է: Որովհետև եթե ասենք Գյումրու, այդ դեպքում՝ ինչպե՞ս վարվենք Անի կամ Շուշի քաղաքանունների հետ: Ես առաջարկում եմ ամենուր "Գյումրիի" ձևն օգտագործել: Arshak27 (քննարկում) 08:16, 1 Մարտի 2016 (UTC)
Գյումրվա նախկին անվանումները
խմբագրելՀարկավոր է ճշտել կոնկրետ որ թվականներին ինչ անվանում է ունեցել քաղաքը, հոդվածին նայելուց միանշանակ կարծիք կազմել հնարավոր չէ:--6AND5 (քննարկում) 09:15, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
- Այդ հատվածը ես ավելացրի «Պատմություն» ենթավերնագրի վերջում: Խնդրեմ նայեք Arshak27 (քննարկում) 09:38, 1 Մար��ի 2016 (UTC)
Թվականներ
խմբագրելՀարգելի Derenik Malkhasyan, շնորհակալություն հոդվածում Ձեր խմբագրման համար։ Կներկայացնե՞ք այդ ինֆորմացիան փաստող վստահելի աղբյուր։--Ավետիսյան91 (քննարկում) 19:19, 16 Սեպտեմբերի 2022 (UTC)