Քյութահյա
Քյութահյա (նախկինում Kotyaion) (թուրքերեն՝ Kütahya) կամ Կուտինա, քաղաք Արևմտյան Հայաստանարևմտյան հատվածում։ Բնակչությունը կազմում է 237,804 մարդ (2011)։ Քաղաքով հոսում է Պորսուկ գետը։ Ծովի մակարդակից գտնվում է 969 մետր բարձրության վրա։ Քյութահյայի մարզկենտրոնն է։ Տարաշածրջանն հայտնի է զառիթափերով, գյուղատնտեսական հողատարածքներով և հյուսիսից արևմուտք ձգվող բարձրադիր լեռնագագաթներով[2]։
Քաղաք | ||
---|---|---|
Քյութահյա | ||
թուրքերեն՝ Kütahya | ||
Քյութահյա | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Քյութահյայի մարզ[1] | |
Այլ անվանումներ | Կուտինա | |
Մակերես | 2,484.16 կմ² | |
ԲԾՄ | 970 մետր | |
Բնակչություն | 224․898 մարդ (2012) | |
Խտություն | 100/կմ2 (260/sq mi) մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային դասիչ | 43000–43999 | |
Ավտոմոբիլային կոդ | 43 | |
Պաշտոնական կայք | www.kutahya.gov.tr (թուրքերեն) | |
| ||
Պատմական ակնարկ
խմբագրելՓոքր Ասիայում, պատմական Փռյուգիայի տարածքում, Կ.Պոլսից 125 մղոն տարածության վրա, դեռ անտիկ շրջանում գոյություն է ունեցել Kotyaion քաղաքը, որն այժմ կոչվում է Քյութահյա, և այստեղ հայեր այլևս չեն ապրում։ Բայց միջնադարում Քյութահյայում աշխույժ և հարուստ հայկական համայնք է եղել, որտեղ էլ 14-15-րդ դդ. աստիճանաբար թափ է հավաքել և զարգացել հախճապակյա սալիկներ պատրաստելու արհեստը, և ձևավորվել է Քյութահյայի հայկական սալիկների դպրոցը։ Ամենավաղ պահպանված նմուշները թվագրվում են 16-րդ դարին։
Վաղ քյութահյական հայկական սալիկները երկգույն են՝ սպիտակ և կապույտ, և միայն 17-րդ դարում հայ վարպետները սկսում են օգտագործել դեղին, կանաչ և հայտնի հայկական կարմիր (tomato-red color armenian) գույները։ Քյութահյան դարձավ հայկական հախճապակու արտադրության կենտրոն, և Օսմանյան կայսրության մեջ նրա հիմնական մրցակիցը Իզնիկն էր, որի արտադրանքն, ի տարբերություն հայ վարպետների "քրիստոնեական" սալիկների, "իսլամական" թեմատիկայով էր։
Կուտինայի խեցեգործության մեջ առաջնահերթ էր դեկորատիվ սալիկների պատրաստումը, որոնք կիրառվել են հայկական և հունական եկեղեցիները, օսմանյան մզկիթները հարդարելու համար։ Նշանավոր են Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի Հարության տաճարի (1719 թ.), Կեսարիայի Ս. Կարապետ վանքի Ս. Հրե��տակապետ եկեղեցու (1797 թ.), Ս. Կարապետի գերեզմանի մատուռի (1757 թ.), Կ. Պոլսի մի շարք եկեղեցիների ներքնամասը գարդարող՝ կուտինահայերի պատրաստած հախճապակիները։ Իշխողը կապույտ և սպիտակ երկրաչափական զարդանախշն է։ Կուտինայի խեցեգործական կարևոր արտադրանքը կենցաղային իրերն էին, որոնք դուրս էին գալիս համաշխարհային շուկա, սափորներ, ամաններ, պնակներ, որոնք աչքի էին ընկնում նրբագեղ ուրվագծով, բուսական և երկրաչափական զարդանախշով, կանաչի, կապույտի, դեղինի և սպիտակի մաքուր համադրություններով։ Կուտինայում արտադրված բազմաթիվ իրեր պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում (Լոնդոն, Լենինգրադ, Փարիզ, Բրյուսել, Ստամբուլ, Վենետիկ, Երուսաղեմ), որոնցից մի քանիսի վրա պահպանվել են «Այվազ», «Աբրահամ» և այլ վարպետների անունները։
1869 թվականին Քյութահյայում է ծնվել Կոմիտասը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ http://www.newadvent.org/cathen/04422a.htm Catholic Encyclopaedia: Cotiaeum.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյութահյա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 25)։ |