Քիմերանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Վերնադաս Ձկներ
Դաս Կռճիկային ձկներ
Ենթադաս Քիմերանմաններ
Լատիներեն անվանում
Chimaeriformes
Ընտանիքներ
  • Սովորական քիմեր՝ Callorhinchidae
  • Կեռածնոտ քիմերվRhinochimaeridae
  • Բահածնոտ քիմեր Cimaeridae


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Քիմերանմաններ (լատին․՝ Chimaeriformes), ամբողջագլուխների ենթադասի ձկների կարգ։

Ընտանիքներ

խմբագրել

Այժմ գոյություն ունեն 3 ընտանիք՝

  • սովորական,
  • կեռածնոտ
  • բահածնոտ քիմեռներ։

Տարածում

խմբագրել

Առաջին երկու ընտանիքների քիմեռները առավելապես տարածված են Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների խորքերում։ Բահածնոտ քիմեռները հանդիպում են միայն Հարավային կիսագնդի ծովերում։

Արտաքին նկարագիր

խմբագրել

Հանդիպում են նաև Բարենցի ծովում, հազվադեպ հանդիպում է եվրոպական քիմեռը (Chimaera monstrosa), որի երկարությունը սովորաբար մինչև 1,5 մ է։ Ծնոտը բութ է, կոնաձև, արուների ճակատին կա քորոցաձև հավելուկ, որը ծառայում է զույգավորման ժամանակ էգին պահելու համար։ Փորի լողակները վեր են ածվել զուգավորման օրգանների՝ պտերիգոպոդների։

Սնվում են գլխավորապես հատակային անողնաշարավորներով ու ձկներով[1]։

Բեղմնավորում

խմբագրել

Բեղմնավորումը ներքին է։ Էգի յուրաքանչյուր ձվարանում հասունանում է մոտավորապես 100 ձկնկիթ, բայց միաժամանակ ձվադրում է միայն երկու․ 16-18 սմ երկարությամբ, եղջերային պատիճում պարփակված ձկնկիթ։

Արդյունագործական նշանակություն գրեթե չունեն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wilga C. D., Motta P. J., Sanford C. P. (2007). Evolution and ecology of feeding in elasmobranchs. Integrative and Comparative Biology, vol. 47, p. 55-69

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմերանմաններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմերանմաններ» հոդվածին։