Քեթևան Մաղալաշվիլի
Քեթևան Կոնստանտինովնա Մաղալաշվիլի (վրաց.՝ ქეთევან კონსტანტინეს ასული მაღალაშვილი, ապրիլի 19, 1894[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 30, 1973, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դիմանկարիչ, Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարչուհի (1961)[2]։
Քեթևան Մաղալաշվիլի վրաց.՝ ქეთევან კონსტანტინეს ასული მაღალაშვილი | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1894[1] |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 30, 1973 (79 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1917) և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | Ռեստավրացիա, նկարչուհի և դիմանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
Ketevan Magalashvili Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՔեթևան Մաղալաշվիլին ծնվել է 1894 թվականի ապրիկի 7-ին Քութայիսում[2]։ Երբ երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի[3]։ 1911 թվականին ընդունվում է Թբիլիսիի գեղարվեստի և քանդակագործության դպրոց, 1915 թվականին տեղափոխվում է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան[2]։ 1917 թվականի ամռանը գալով Վրաստան` այլևս չի կարողանում վերադառնալ Մոսկվա Ռուսաստանում հեղափոխական իրադարձությունների պատճառով։ Սկսում է աշխատել Գեորգի Ջաբադարիի թատրոն-ստուդիայում վրացական ազգային տարազի ստեղծման վրա։
1921 թվականին աշխատանքի է տեղավորվում Ազգային պատկերասրահի գրադարանում, որտեղ ծանոթանում է նրա հիմնադիր և տնօրեն Դիմիտրի Շևարնաձեի հետ։ Փորձառու նկարչի ազդեցության ներքո սկսում է անդրադառնալ դիմանկարի ժանրին, նկարելով ընկերներին, ծանոթներին և այլ նկարիչների։ Քեթևան Մաղալաշվիլին 1923 թվականին մեկնում է Փարիզ[4]։
1923 թվականին մեկնում է Մյունխեն սովորելու, որից հետո նույն թվականին տեղափոխվում է Փարիզ Կոլարոսի ակադեմիա[3]։
Վերադառնալով Թբիլիսի՝ աշխատանքի է տեղավորվում Ազգային պատկերասրահում, որպես ռեստավրատոր և շարունակում է դիմանկարներ նկարել։ Դմիտրի Շեվարդնաձեի կալանավորումից և հավանական մահապատժից հետո 1937 թվականին ազատվում է նրա կողմից ստեղծած պատկերասրահից[4]։ Հետագայում նա սկսում է ակտիվորեն մասնակցել ցուցահանդեսների։
1946 թվականին ստանում է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 1961 թվականին Վրացական ԽՍՀ Ժողովրդական նկարչի կոչում[2]։ 1961 թվականին և 1972 թվականին անցկացվում են Մաղալաշվիլու անհատական ցուցահանդեսները[3]։ Մահացել է 1973 թվականի մայիսի 30-ին, Թբիլիսիում[2]։
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (17.04.1958):
Ստեղծագործություն
խմբագրելՄաղալաշվիլու դիմանկարների գունային լուծումները զուսպ են, զգացվում է դիմանկարների հերոսների հոգեբանական կողմի նուրբ մշակումը[2]։ Ինքը՝ նկարչուհին, իր հարցազրույցներից մեկում ասում է, որ դիմանկարի հերոսի հետ նախ պետք է զրուցել, նրա հետ պայքարի մեջ մտնել կամ գտնել մեկ այլ միջոց, որպեսզի որսա դեմքի արտահայտությունը, ձեռքերի և աչքերի շարժը, հասկանա գլխավոր գաղափարը[3]։ Բացի ծանոթներից և նկարիչներից նա նկարել է բանվոր-ստախանովականների դիմանկարները ։
Քեթևան Մաղալաշվիլու դիմանկարները գտնվում են տարբեր թանգարանների հավաքածուներում, այդ թվում Թբիլիսիի արվեստի պետական թանգարանում (Յակոբ Նիկոլաձեի (1922), Ելենա Ախվելեդիանիի (1924), Սերգո Զաքարիաձեի (1951) դիմանկարները) և Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մեդեա Ջափարիձեի (1957) դիմանկարը)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Магалашвили Кетевана Константиновна հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «ქეთევან მაღალაშვილი». ფემინიზმი და გენდერული დემოკრატია (վրացերեն). ფონდი ჰაინრიჰ ბიოლის. 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 4,0 4,1 «Ketevan Magalashvili. Biography» (անգլերեն). Modernism.Ge. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթևան Մաղալաշվիլի» հոդվածին։ |