Փռշնի
Փռշնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Կանեփազգիներ (Cannabaceae) |
Ցեղ | Փռշնի (Celtis) L., 1753 |
Փռշնի (լատին․՝ Celitis), թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։
Տարածում
խմբագրելՀանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում (մինչև 2000 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունի բարձր, մինչև 10 (16) մ է, սաղարթը՝ գմբեթաձև, նոսր, ընձյուղները՝ կարմրագորշավուն։ Տերևները հերթադիր են, ձվաձև, էլիպսանշտարաձև, ատամնաեզր, կաշեկերպ։ Ծաղիկները բաժանասեռ են, անբարետես։ Ծաղկում է տերևները բացվելուն զուգընթաց։ Պտուղը փոքր, գնդաձև, դեղնակարմրավուն կամ նարնջադեղնավուն, կապտավուն խավով ծածկված կորիզապտուղ է։ Պտուղներն ուտելի են, պարունակում են ճարպայուղեր, կեղևը՝ աղաղանյութեր։ Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործական և խառատային իրեր պատրաստելու համար։ Ջերմասեր և լուսասեր է, չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ապրում է մինչև 500 տարի։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 70), նրանցից մի քանիսը.[1] Հայաստանում՝ 2 տեսակ՝
- փռշնի մերկատերև (C. glabrata)
- փռշնի կովկասյան (C. caucasica)։
Դասակարգում
խմբագրելՏաքսոնոմիան
խմբագրելավելի քան 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | e1 | |||||||||||||||
կարգ Վարդածաղկավորներ | род Փռշնի |
f1 | ||||||||||||||
Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Թեղազգիներ | e2 | ||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 9 դաս | f2 | ||||||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- 1244. Шлемник — Scutellaria L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1936. — Т. V. — С. 373—375. — 762 + XXVI с. — 5175 экз.
- Род 4. Шлемник — Scutellaria L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1951. — Т. II. Покрытосеменные. — С. 515—523. — 612 с. — 2500 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- NCBI link: Celtis
- El género Celtis en Árboles Ibéricos
- Celtis laevigata images at bioimages.vanderbilt.edu Արխիվացված 2007-03-13 Wayback Machine
- Celtis occidentalis images at bioimages.vanderbilt.edu Արխիվացված 2007-02-11 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փռշնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փռշնի» հոդվածին։ |