Փոլ Մորլի
Փոլ Մորլի (անգլ.՝ Paul Morley, մարտի 26, 1957, Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանական երաժշտական լրագրող, առավել հայտնի է NME (1977-1983) հետ երկար տարիների համագործակցության համար, գրքերի և քննադատական ակնարկների հեղինակ, ռոք մենեջեր, պրոմոուտեր, հեռուստահաղորդավար և երաժիշտ։
Փոլ Մորլի անգլ.՝ Paul Morley | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Stockport Grammar School? |
Մասնագիտություն | լրագրող, երաժշտական քննադատ, գրող, գործ տվող արվեստի ասպարեզում, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, music publicist, հեռուստահաղորդավար, կինոսցենարիստ, կինոդերասան և հեռուստառեժիսոր |
Ամուսին | Claudia Brücken? |
Անդամություն | Art of Noise? |
Paul Morley Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելՀենց Մորլին էր, ի սկզբանե հաջող ZTT Records լեյբլի նախաձեռնողն ու «ուղեղը», նրա գաղափարները ապահովել են փոփ խմբին սենսացիոն վերելքը Հոլիվուդում։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես Մանչեստերի The Drones փանկ ռոք խմբի մենեջեր[1]։ Art of Noise փորձնական էլեկտրոնային փոփ նախագիծը մեծ ճանաչում է բերել Փոլ Մորլիին, ��րի կազմակերպիչներից մեկը նա էր։
Մորլին բազմիցս հաղորդումներ է վարել բրիտանական հեռուստատեսությունում (The Late Show, BBC 2; Without Walls, Channel 4; Newsnight Review, BBC 2 և այլն)։ «Ինչպե՞ս լինել կոմպոզիտոր» (BBC 2) հեռուստաֆիլմի համար, Մորլին մի տարի անցկացրել է Երաժշտական թագավորական ակադեմիայում, փորձելով երաժշտություն սովորել՝ առանց երաժշտի որևէ հմտություն կամ կրթություն ունենալու։
Փոլ Մորլին «Words and Music: the History of Pop in the Sshape of a City» գրքի հեղինակն է, որում գլխավոր հերոսուհու դերը տրվել է Քայլի Մինոուգին։ Ավելի ուշ, գրքի հիման վրա, DJ Food- ը ստեղծել է մեկ ժամ տևողությամբ երաժշտական թրեք։ Նրա այլ գրքերից են` «Ask: The Chatter of Pop» («երաժշտական հոդվածների ժողովածու») և ինքնակենսագրական «Nothing» գիրքը։
2005 թվականին Փոլ Մորլին, The Auteurs-ի անդամ Ջամս Բանբերիի հետ (անգլ.՝ James Banbury), ստեղծել են Infantjoy խումբը, որը թողարկել է «Where The Night Goes» ալբոմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Andy Kellman. «The Drones biography». allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- www.serviceav.com, виртуальный рекорд-лейбл Морли и Бэнбери
- www.infantjoy.com
- Пол Морли о Джоне Пиле
- Paul Morley @ spikemagazine.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Մորլի» հոդվածին։ |