Փշամանդիկ կովկասյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Փշամանդիկ կովկասյան (լատին․՝ Atraphaxis caucasica), մատիտեղազգիների կան հնդկացորենազգիների ընտանիքի տերևաթափ թուփ կամ թփիկ՝ 0.3-0.8 մ բարձրությամբ, որն ուժեղ թփակալում է անմիջապես գետնի մակերեսից։ Կեղևը մոխրագույն է, գորշամոխրավուն, դեղնագորշավուն, անհարթ, որն անջատվում է երկար շերտերով։ Ճյուղերը հաճախ ավարտվում են փշով։ Տերևները թվաթև են կամ գծանման, 0.3 մմ մինչև 6 սմ երկարությամբ, կոշտ, կաշվեկերպ, մսալի։ Ծաղիկները ծոցային են, 1-3-ական՝ հավաքված ողկույզներով։
Տարածումը
խմբագրելՏարածված է Կովկասում, Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Սևանի ավազանում և Վայքում, որտեղ աճում է չոր, քարքարոտ թեքությունների վրա, կիրճերում։
Մշակումը և օգտագործումը
խմբագրելԱրտակարգ չորադիմացկուն և երաշտադիմացկուն բույս է։ Դիմացկունությունը պայմանավորված է խորը գնացող արմատային համակարգով, որը խոնավություն է հայթայթում գրունտային ջրերից։ Լուսասեր է, արտակարգ շոգադիմացկուն։ Աչքի է ընկնում նաև աղադիմացկունությամբ։ Անգնահատելի տեսակ է անապատային և կիսաանապատային գոտիների անտառապատման և կանաչապատման համար։ Կարելի է օգտագործել նաև չոր, ցամաքային շրջանների բնակավայրերի կանաչապատման գործում։ Փշամանդրիկն աչքի է ընկնում նաև գազա-ծխադիմացկունությամբ։ Բազմանում է սերմերի միջոցով։
Զանգեզուրում տարածված է Տուրնեֆորի փշամանդիկը, որն իր կենսաբանական առանձնահատկություններով այս տեսակից գրեթե չի տարբերվում։
Նայիր նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Լ.Վ. Հարությունյան - «Քո շրջապատի թփերը», «Սովետական գրող» հրատարակչություն, 1984 թվական, 224 էջ