Ցի Սի կայսրուհի
Ցի Սի, Ցիսի ( չինարեն հեշտ. 慈禧太后 , պինին: Cíxǐ Tàihòu, նոյեմբերի 29, 1835[1][2], Պեկին, Ցին կայսրություն - նոյեմբերի 15, 1908[1][2], Imperial City, Պեկին, Ցին կայսրություն), մանչժուրյան կայսրուհի, որը 1861-1908 թթ. Չինաստանի փաստական կառավարիչն էր։ Եղել է Իչժու կայսեր հարճը, դարձել է նրա երկրորդ կինը իր որդու՝ Ցզայչունի ծնունդից հետո։ Մեծ ազդեցություն է ունեցել արքունիքում։ 1861 թ.-ին՝ իր ամուսնու մահից հետո, կայսրուհին ստանում է Մեծ կայսրուհու տիտղոսը։
Ցի Սի | |
慈禧太后ծ | |
Ցին կայսրություն Կայսրուհի | |
Ծննդյան օր՝ | նոյեմբերի 29, 1835[1][2] |
---|---|
Ծննդավայր՝ | Պեկին, Ցին կայսրություն |
Վախճանի օր՝ | նոյեմբերի 15, 1908[1][2] (72 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Imperial City, Պեկին, Ցին կայսրություն |
Ամուսին ՝ | կայսր Քսիանֆենգ |
Երեխաներ՝ | Տունչժի[3] |
Դինաստիա՝ | Այսին Գյորո |
Հայր՝ | Եհենարա Հուիժենգ |
Մայր՝ | Տուն Ցզյա |
Պարգևներ՝ | |
1861-1873 թթ. եղել է ռեգենտ (իր որդու ժամանակ), նաև 1875-1889 թթ. (իր զարմիկի՝ Գուանսույի ժամանակ)։ 1898 թ.-ին հեղաշրջումից հետո Ցի Սին նորից իր ձեռքում է կենտրոնացնում իշխանությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Spence J. The Search for Modern China — 1 — USA: W. W. Norton & Company, 1991. — P. 194. — ISBN 978-0-393-30780-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցի Սի կայսրուհի» հոդվածին։ |