Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրոյա (այլ կիրառումներ)

«Տրոյա» (անգլ.՝ Troy), 2004 թվականին ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսենի կողմից նկարահանված պատմական ֆիլմ։

Տրոյա
անգլ.՝ Troy
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Մալթա
Ժանրռազմական ֆիլմ, գրքերի էկրանավորում, դրամա, մարտաֆիլմ և Պեպլում
ԹեմաՏրոյական պատերազմ
ՀիմքԻլիական
Թվականմայիսի 14, 2004[1], մայիսի 14, 2004[2], մայիսի 13, 2004[3], մայիսի 13, 2004[4] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎոլֆգանգ Փեթերսեն[5][6][7][…]
ՊրոդյուսերՔոլին Հենրի Ուիլսոն
Սցենարի հեղինակԴևիդ Բենիոֆ
ԴերակատարներԲրեդ Փիթ[8][5][6][…], Էրիկ Բանա[8][5][9][…], Օրլանդո Բլում[8][5][9][…], Դայան Կրյուգեր[5][9][10][…], Փիթեր Օ'Թուլ[5][9], Ռոուզ Բիրն[9][11], Շոն Բին[5][9], Բրայան Քոքս[5][9][10], Ջուլի Քրիստի[5][9], Բերոուզ Սաֆրոն[5][9], Բրենդան Գլիսոն[5][9][10][…], Թայլեր Մեյն[9], Գարեթ Հեդլունդ[9], Ջոն Շրեփնել[9][10], Վինսենթ Ռիգան[9], Ջուլիան Գլովեր[9][10], Ջեյմս Կոսմո[9], Օվայն Յոմեն[9], Նաթան Ջոնս[9][10], Jacob Smith?[9][10], Նայջել Թերի[9], Trevor Eve?[12] և Մարկ Լյուիս Ջոնս[12]
ՕպերատորՌոջեր Փրեթ
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՓիթեր Հոնս
Պատմվածքի վայրՀին Հունաստան
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ, Մալթա, Մարոկկո և Ալժիր
ԿինոընկերությունWarner Bros.[13], Plan B Entertainment և Warner Bros. Pictures
Տևողություն163 րոպե և 155 րոպե[14]
Բյուջե175 000 000 $
Շահույթ497 409 852 $[1]
Պաշտոնական կայքէջ
 Troy (film) Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Միկենի արքա Ագամեմնոնը միավորում է հունական բոլոր թագավորությունները։ Միայն Թեսալիան էր աննվաճ մնացել։ Ագամեմնոնը և Թեսալիայի արքա Տրիոպը համաձայնության են գալիս, որ եթե Տրիոպի զինվորը հաղթի, Ագամեմնոնը ընդմիշտ կլքի Թեսալիան, իսկ եթե իր զինվորը հաղթեց, Թեսալիան կմիանա Ագամեմնոնի տիրապետությանը։ Այդ կռվում հաղթում է Աքիլլեսը։ Սպարտայի արքա Մինելայոսը իր մոտ է հրավիրել Տրոյայի արքայազներին՝ Հեկտորին և Պարիսին՝ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ Այդ ժամանակ Պարիսը սիրահարվում է Մինեղայոսի կնոջը՝ Հեղինեին, և առևանգում է նրան։ Մինեղայոսը, իմանալով այդ, գնում է եղբոր Ագամեմնոնի մոտ և խնդրում իր հետ գնալ Տրոյայի դեմ պատերազմի։ Մինեղայոսը ոխ էր պահել, որ հանգիստ չի մնա մինչև Տրոյան չայրի։ Ագամեմնոնը համաձայնվում է, և անգամ եթե Տրոյան էլ կործանվի, նա կդառնա Էգեյան ծովի տիրակալը։ Ագամեմնոնը շատ նավերով մեկնում է Տրոյայի դեմ, նրանց հետ է նաև Աքիլլեսը և մերմիդոնացիները։ Տրոյական պատվիրակությունը վերադառնում է քաղաք։ Նրանց մեծ ուրախությամբ դիմավորում են տրոյացիները։ Արքան՝ Պրիամոսը, ողջունում է նրանց։

Հեկտորը հորը խնդրում է նստեցնել Հեղինեին նավ և հետ ուղարկել Սպարտա, սակայն Պրիամոսը վստահ է, որ Պարիսը նրան սիրում է, եթե ուղարկեն Հեղինեին Սպարտա, Պարիսն էլի կգնա։ Շուտով հայտնվում են հունական նավերը, և այս անգամ տրոյացիները պարտվում են, հույները գրավում են Տրոյայի ափը, թալանում Ապոլլոնի տաճարը, սպանում են քրմերին, գերի վերցնում քրմուհուն՝ գեղեցկուհի Բրիսեիդային, որը հետագայում դառնում է Աքիլլեսի սիրուհին։ Հաջորդ օրը Հունական բանակը հայտնվում է Տրոյայի պատերի տակ, և Հեկտորին պայմաններ առաջարկում, եթե այն իրականացնի, Տրոյացիներից ոչ մեկը չի մեռնի։ Առաջինը, Հեղինեին վերադարձնել Մինելայոսին։ Երկրորդը, Տրոյական զորքը պետք է միանա Ագամեմնոնին, բայց Հեկտորը հրաժարվում է այն իրականացնելուց, և Մինեղայոսը սպառնում է որ Տրոյացիներին դժոխք է սպասվում։ Այստեղ Պարիսը մարտահրավեր է նետում Մինելայոսին, բայց Մինելայոսը ուզում է սպանել Պարիսին, Հեկտորի ոտքերի տակ, բայց Հեկտորը ողջ բանակի աչքի առաջ սպանում է Մինելայոսին։ Սկսվում է կռիվը, մեծ կոտորած է լինում Տրոյայի պարիսպների տակ, հույները, հազարավոր զինվորների կորցնելով, նահանջում են։ Կռիվն ավարտվում է Տրոյայի փայլուն հաղթանակով։ 1 օր հետո տրոյացիները կեսգիշերին հարձակվում են հույների վրա, Պատրոկլեսը՝ Աքիլլեսի զարմիկը, գաղտնի հագնելով Աքիլլեսի զգեստները, մտնում է մարտի, սակայն կռվի ժամանակ Հեկտորը սպանում է նրան։ Իմանալով՝ Աքիլլեսը հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, գալիս է Տրոյայի մարտադաշտ։ Այստեղ էլ Հեկտորը հրաժեշտ է տալիս Պրիամոսին, Պարիսին, զորավար Գլոկուսին, կնոջը՝ Անդրոմախային, որդուն և քաղաքից դուրս գալով՝ անցնում է մարտի, երկար կռվելուց հետո ի վերջո Աքիլլեսը սպանում է Հեկտորին, և, նրան կապելով իր մարտակառքից, Տրոյայի աչքի առաջ տանում է իր մոտ։

Գիշերը գաղտնի Աքիլլեսի մոտ է գալիս Պրիամոսը, և խնդրում է հանձնել Հեկտորի դին։ Աքիլլեսը տալիս է և հայտարարում 12-օրյա խաղաղություն։ Հաջորդ օրվա երեկոյան ողջ տրոյացի ժողովուրդը հավաքվում է Գլխավոր հրապարակում՝ Պոսեյդոնի տաճարի դիմաց, Պրիամոսը Հեկտորի աչքերին դնում է 2 մետաղադրամ և այրում։ Ոդիսևսի մոտ միտք է առաջանում.ինչպես վերցնել Տրոյան։ 12 օրվա ընթացքում հույները կառուցում են հսկա ձի։ Տրոյացի քրմերը Պրիամոսին հավաստիացնում են, որ դա հույների նվերն է, բայց Պարիսը հորը խնդրում է այրել այն։ Ի վերջո տրոյացիները ձին մեծ ցնծությամբ բերում են քաղաք և տեղադրում Պոսեյդոնի տաճարի դիմաց։ Գիշերը Ոդիսևսը և իր խումբը դուրս գալով, գնում են դարպասները բացելու։ Հույները սպանում են ժամապահներին, դարպասները բացում, իսկ Ոդիսևսը Աշտարակից կրակով նշան է ցույց տալիս հույներին։ Հույները մտնում են քաղաք, սկսվում են բնակչությանը կոտորել, թալանել և այրել քաղաքը։ Անդրոմախան՝ Հեկտորի այրին, գետանցում է ցույց տալիս, որոշ տրոյացիներ փրկվում են։ Քաղաքը հրդեհելուց հետո հարձակվում են պալատի վրա, մտնելով պալատ, սպանում են Գլոկուսին, պալատականներին, այնուհետև մտնում են դահլիճ և թալանում Զևսին նվիրված ոսկիները, ջարդում են դահլիճում Աստվածների արձանները, այդտեղել Ագամեմնոնը սպանում է Պրիամոսին։

Բրիսեիդեն պալատի այգիներից մեկում աղոթում էր, երբ հայտնվում է Ագամեմնոնը, և այդ ժամանակ Բրիսեիդեն դանակով սպանում է Ագամեմնոնին։ Աքիլլեսը գալով տեսնում է Բրիսեիդային սպանել ցանկացող զինվորներին և փրկում նրան, բայց այդ պահին հայտնվում է Պարիսը և նետահարում Աքիլլեսի գարշապարին։ Աքիլեսը զոհվում է։ Հաջորդ որը Պոսեյդոնի տաճարի դիմաց, Ոդիսևսը այրում է Աքիլլեսի դին։

Աքիլլեսի դին այրելուց հետո Ոդիսևսը մտքում ասում է՝ « Եթե երբևէ պատմելու լինեն իմ պատմությունը, թող ասեն, որ ես քայլել եմ հսկաների կողքին, մարդիկ կծնվեն ու կմեռնեն ձմեռվա հասկի նման, բայց այս անունները երբեք չեն մոռացվի, թող ասեն՝ ես ապրել եմ Հեկտորի օրերում, թող ասեն՝ ես ապրել եմ Աքիլլեսի ժամանակներում»։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոյա (ֆիլմ)» հոդվածին։