Տրետուք
Տրետուք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տրետուք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
Մակերես | 23.36 կմ² | ||
ԲԾՄ | 2150 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 229[2] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևելք` ծովի մակարդակից մոտ 2150 մ բարձրության վրա։ Գյուղը գտնվում է մայրաքաղաք Երևանից՝ 180 կմ, մարզկենտրոն Գավառից 88 կմ հեռավորության վրա։
Վերանվանվել է Տրետուք 1991 թ. ապրիլի 3-ին[3]։ 2017 թվականից գյուղը գտնվում է Գեղամասար համայնքի կազմում։ Գյուղում գործում են դպրոց, բուժկետ և մանկապարտեզ։
Պատմություն
խմբագրելԱնվան ծագումնաբանություն
խմբագրելԳյուղը կոչվել է հին աղբյուրներում հիշատակվող Սյունիքի Սոթք գավառի Տրետուք գյուղի անունով։ Այդ անվանումը կապում են հայկական տոմարի չորրորդ ամսվա՝ Տրեի հետ, որն իր հերթին կապված է Հայոց դիցարանի դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստծո՝ Տիրի անվան հետ։
Ենթադրվում է, որ բնակավայրն ունի հին պատմություն և նախկինում եղել է հայաբնակ, ինչի մասին վկայում են գյուղի տարածքում հայտնաբերված XIV-XV դարերի խաչքարերը (տես այստեղ)։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տրետուքի մշտական բնակչությունը կազմել է 174, առկա բնակչությունը՝ 164 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5][6], այնուհետ` Ադրբեջանի Խանլար քաղաքից բռնագաղթած հայերով[3]։
Տրետուքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 130 — 916 էջ։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 202 — 992 էջ։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 198. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Տրետուք բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։