Տուրեն

պատմական շրջան Ֆրանսիայում

Տուրեն (ֆր.՝ Touraine), պատմական շրջան Ֆրանսիայում, մայրաքաղաքը` Տուր։

Բնակավայր
Տուրեն
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված է1584 թ.
Տուրեն (Ֆրանսիա)##
Տուրեն (Ֆրանսիա)
Տուրենը Ֆրանսիայի քարտեզի վրա

1790 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ֆրանսիայի տարածքի քաղաքական վերակազմավորման ժամանակ Տուրենի տարածքը բաժանվում է Էնդր և Լուարի, Լուար և Շերի, և Էնդր դեպարտամենտների միջև։

Պատմություն

խմբագրել

Ռոբերտինացիների երկիր

խմբագրել

9-րդ դարում Կառլ II-ը Տուրենը, հարևան տարածքների հետ միասին, հանձնում է Ռոբերտ Քաջին (Կապետինգների նախնին)։ Ուգո Աբբայի երկրում գտնվելուց հետո վերադարձվում է Ռոբերտինացիների տիրապետությանը։

Կոմս Անժուի և Բլուայի երկիր

խմբագրել

Տուրենի հողերը Ռոբերտինացիները հատկացնում են իրենց վասալներին՝ Անժուին և Բլուային[1]։ 941 թվականից Տուրենը ստեղծում է հատուկ կոմսություն՝ մրցակցության առարկա Անժուի և Բլուայի կոմսերի միջև, որոնք 10-րդ դարում դառնում են անկախ ֆեոդալներ։

Տիբո III դե Բլուան ստանալով կեմսի պսակը 1037 թվականին, հրաժարվում է վասալի երդում տալ Ֆրանսիայի թագավոր Հենրի I-ին և ապստամբում է նրա դեմ։ Ի պատասխան՝ վերջինս 1040 թվականին[1] Տուրենը տալիս է Անժու կոմսին։ Պատերազմը ավարտվում է Ժոֆֆրուա II Մարտել և Անժու կոմսերի հաղթանակով։ 1044 թվականին նրանք գրավում են Տուրենը։

Պլանտագենետների երկիր

խմբագրել

1060 թվականին Տուրենը Անժուի հետ միասին անցնում է Գատինե կոմսների ընտանիքին մայրական կողմով, որոնք հետագայում ստանում է «Պլանտագենետ» անվանումը և դառնում Անգլիայի թագավորներ՝ Նորմանդիայի և Աքվիտանիայի դքսեր։

Ֆրանսիական թագի երկիր

խմբագրել

1204 թվականինին Ֆիլիպ II Օգոստուսը Տուրենը միացնում է ֆրանսիական թագին։ 1360 թվականին Տուրենը բազմիցս հանձնվում է ֆրանսիական իշխաններին, որպես ֆիդդոմներ։ 1584 թվականին, Հենրի III-ի եղբոր՝ Ֆրանսուայի մահից հետո, այն վերջապես միանում է ֆրանսիական թագին։

Տուրենը կոչվում է Ֆրանսիայի պարտեզ՝ իր արտառոց պտղաբերության համար։

Տուրենի ֆրանսերեն լեզուն

խմբագրել

Ֆրանսիայում Տուրենի ժողովրդի լեզուն «մաքուր» լեզուն է[2]։ XIV-XVII դարերում, երբ գոյություն չուներ ֆրանսերեն լեզուն, Տուրենի լեզուն ամենամոտ էր այն ամենին, ինչը օտարերկրացիները կարող էին սովորել գրքերից։ Դրա վրա ազդում էր թագավորական դատարանի հարևանությունը, որը տեղակայված էր Լուարայի դղյակներում։ Այս հեղինակությունը ամրապնդվում է նաև Պլեադա և Ֆրանսուա Ռաբլե բանաստեղծների (ծագումով Շինոնից), հետագայում Բալզակի (ծնվել է Տուրայում) հեղինակությամբ։ Այժմ, սակայն, հիմքեր չկան, որ Տուրենի ֆրանսերենը «ճիշտ» համարվի հատկապես քերականության առումով, իսկ նորմատիվ արտասանությունը համարվում է կրթված փարիզցիների արտասանությունը[3]։

Տուրենի հայտնի մարդիկ

խմբագրել

Տուրենում ծնվածները

խմբագրել

Գրական կերպարներ

խմբագրել

Տուրենում մահացածները

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Турень». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «La Touraine fière de sa langue». Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  3. Henriette Walter Le français dans tous les sens. — Paris: Editions Robert Laffont, 1988. — P. 17.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրեն» հոդվածին։