Տոնաշեն
Տոնաշեն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 41 կմ հյուսիս-արևմուտք՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1531 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 87 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Տոնաշեն | ||
ադրբ.՝ Təpəkənd | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Թարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 79[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | տոնաշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 1208.96 հա տարածք, որից 328.51 հա գյուղատնտեսական նշանակության, 810.21 հա անտառային հողեր։ Տոնաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 21 աղբյուրներ` «Վերդին», «Ոսկի», «Մուշհավի», «Բալախանի», «Սևգևուլի», «Հարամ», «Ճղպուրոտին», «Ծով», «Հով», «Միջիդին», «Պապին», «Անահիտի», «Պատին», «Օբեշիկի», «Զավոդին», «Անումավոր», «Ղուդի», «Նոթուտ», «Ստեփանին», «Ճղպուրոտին» (Չինարին) և «Ֆերմայի»։
Պատմություն
խմբագրել1990-ականների Արցախյան ազատամարտի ժամանակ գյուղից զոհվել է մեկ ազատամարտիկ[2]։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Տոնաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 84 մարդ, կա 13 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 89 | 83 | 86 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՀամայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի (միջնադար), գյուղատեղի «Մեծ թթոտ» (միջնադար), խաչքար (13-րդ դար), աղբյուր (13-րդ դար), «Կոտրած եղցի» եկեղեցի (13-րդ դար), Երից Մանկանց (1691 թվական), գերեզմանոց (12-13-րդ դարեր), ամրոց «Ջրաբերդ» (7-18-րդ դարեր), հաշվառված է 62 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 4 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 633։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 209.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Աղբյուրներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագե��, 2015 թվական
Արտաքին հղումներ
խմբագրել- Արցախի հեռուստատեսության 2011-ի հոկտեմբերի 11-ի ռեպորտաժը Տոնաշենի մասին Արխիվացված 2018-01-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոնաշեն» հոդվածին։ |