Տոլուոլ (իսպ.՝ tolu — տոլուական բալզամ, որից տոլուոլը ստացվել է առաջին անգամ), մեթիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին, անգույն, օդում այրվող հեղուկ է, օրգանական լուծիչ։ Խտությունը՝ 866, 9 կգ/սմ³, հալման ջերմաստիճանը՝ -95°C, եռմանը՝ 110 °C։ 1,27—7,0%: Տոլուոլի գոլորշիներ պարունակող օդը պայթուցիկ է։ Վատ է լուծվում ջրում (0,014%, 20 °C-ում), լավ է լուծվում օրգանական լուծիչներում։ Տոլուոլին բնորոշ են բենզոլային օդակում էլեկտրաֆիլ տեղակալման (գլխավորապես 2, 4, 6 դիրքերում) և մեթիլ խմբի փոխարկման (ռադիկալային մեխանիզմով) ռեակցիաները։ Տոլուոլն անջատում են բենզինների կատալիտիկ ռիֆորմինգի վերջնանյութերից՝ ընտրողական լուծահանման և բազմաթորման միջոցով։ Օգտագործվում է բենզոլի, բենզոյական թթվի, նիտրատոլուոլների, բենզիլքլորիդների, ներկանյութերի և այլ նյութերի արտադրության համար, նաև որպես պոլիմերների լուծիչ։ Թույլ նարկոտիկ է։ Տոլուոլի գոլորշիների թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում 50 մգ/մ³ է։
Տոլուոլ |
---|
|
Քիմիական բանաձև | C₇H₈ |
---|
Մոլային զանգված | 1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 0,87 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
---|
Իոնիզացման էներգիա | 8,82 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2][3] կՋ/մոլ |
---|
Հալման ջերմաստիճան | −139 ± 1 ℉[2], −93 °C[4] և −94,99 °C[3] °C |
---|
Եռման ջերմաստիճան | 232 ± 1 ℉[2] և 110,63 °C[3] °C |
---|
Այրման ջերմաստիճան | 40 ± 1 ℉[2] |
---|
Գոյացան էնթալպիա | 50 170 ջոուլ մեկ մոլի համար[5] և 12 180 ջոուլ մեկ մոլի համար[5] կՋ/մոլ |
---|
Գոլորշու ճնշում | 21 ± 1 mm Hg[2] |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դիպոլ մոմենտ | 1,3E−30 Կլ·մ[3] |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 108-88-3 |
---|
PubChem | 1140 |
---|
EINECS համար | 203-625-9 |
---|
SMILES | CC1=CC=CC=C1 |
---|
ЕС | 203-625-9 |
---|
RTECS | XS5250000 |
---|
ChEBI | 1108 |
---|
IDLH | 1885 ± 1 mg/m³[2] |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
- ↑ 1,0 1,1 toluene
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0619.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 4,0 4,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Smith J. M., H.C. Van Ness, M.M. Abbott Introduction to Chemical Engineering Thermodynamics // J. Chem. Educ. — ACS, 1950. — Vol. 27, Iss. 10. — P. 789. — ISSN 0021-9584; 1938-1328 — doi:10.1021/ED027P584.3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 47)։
|