Տիրան Ղազանչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Տիգրանի Ղազանչյան (հուլիսի 5, 1901[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)։
Տիրան Ղազանչյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1901[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 21, 1967[1] (65 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց (1921)[1] և Մոսկվայի պետական համալսարան (1936)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1] (1952) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրել1921 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և երկար տարիներ աշխատել որպես ուսուցիչ։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը և աշխատանքի անցել աշխատել Երևանի պետական համալսարանում որպես ասիստենտ, դոցենտ, իսկ 1950-1962 թվականներին եղել անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։
Նա Հայաստանում հիմնել է ֆիզիկա-քիմիական անալիզի լաբորատորիա։ Միջնադարյան մատենագրական նյութերի հիման վրա քննարկել, համակարգել ու ներկայացրել է Հայաստանում քիմիայի ծագման և զարգացման պատմությունը, որի առանձին բաժինները հրատարակվել են պատմաբանասիրական և անօրգանական և անօրգանական քիմիայի հարցերին նվիրված աշխատություններում։ Հեղինակ է «Էլեմենտների ուսումունքը հայ բնափիլիսոփայության մեջ» (1946) և առանձնակի արժեք ներկայացնող «Очерки по истории химии в Армении» (1955) մենագրությունների, «Ջրածին» (1953), «Թթվածին» (1954), «Նյութի ատոմամոլեկուլյար կառուցվածքի մասին» (1956 թվական), «Ջրի կյանքը» (1957), «Ալյումինիում» (1959), «Պղինձ» (1961), «Սիլիցիումի աշխարհում» (1969) և բազմաթիվ այլ գիտական և գիտահանրամատչելի գրքույկների[2]։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկեր
խմբագրել- Էջեր քիմիայի պատմությունից Հայաստանում։ Տ. Ղազանչյան, Երևան, Ա. հ., 1942:
- Գրիգոր Տաթևացու տարրաբանական հասկացությունների մասին։ Տ. Ղազանչյան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1943։
- Էլեմենտների երկրաչափական ուսմունքի արձագանքները հայ փիլիսոփայության մեջ։ Տ. Ղազանչյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրաարակչություն, 1945։
- Էլեմենտների ուսմունքը հայ բնափիլիսոփայության մեջ։ Տ. Ղազանչյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1946։
- Քիմիա։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 8-10 դասարանների համար։ 2-րդ հրատարակություն, վերամշակված, Երևան, Հայպետհրատ, 1949 (համահեղինակ)։
- Քիմիան և նրա զարգացման ուղիները Հայաստանում։ (Դոկտորային դիսերտացիայի ավտորեֆ.) / Տ. Ղազանչյան, Երևան, Պետ. համալս. հրատարակչություն, 1949։
- Քիմիա։ Դասագիրք միջն. դպր. 8-10 դաս. համար։ 2-րդ հրատարակություն, Երևան, Հայպետհրատ, 1951 (համահեղինակ)։
- Դմիտրի Իվանովիչ Մենդելեև։ [1834-1907], Երևան, Հայպետհրատ, 1951 (համահեղինակ)։
- Հետաքրքրաշարժ գեոքիմիա։ Երկրի քիմիան։ Երևան, Հայպետհրատ, 1952 (համահեղինակ)։
- Ատոմային միջուկ։ [Միջուկային ֆիզիկայի հարցերի հանրամատչելի շարադրություն], Երևան, Հայպետհրատ, 1953 (համահեղինակ)։
- Ջրածին։ Տ. Ղազանչյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 1953։
- Հետաքրքրաշարժ միներալոգիա։ Երևան, Հայպետհրատ, 1954 (համահեղինակ)։
- Ջրածին։ Տ. Ղազանչյան, Երևան, Հայպետհրատ, 1955։
- Նյութի ատոմա-մոլեկուլյար կառույցի մասին։ Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Հայպետհրատ, 1956։
- Սահակ ծաղկարար։ Տ. Ղազանչյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1956։
- Մարի Կյուրիի կյանքը։ Երևան, Հայպետհրատ, 1957 (համահեղինակ)։
- Գծագրումները քիմիական լաբորատորիայում։ Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 1957։
- Ջրի կյանքը։ Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1957։
- Ալյումինիում։ Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Հայպետհրատ, 1959։
- Պղինձ։ Տ. Տ. Ղազանչյան, Երևան, Երևանի պետական համալսարան, 1961։
- Էդիսոն։ [Ամերիկյան գյուտարար Թ. Էդիսոնի մասին], Երևան, Հայպետհրատ, 1963 (համահեղինակ)։
- Սիլիցիումի աշխարհում։ Տ. Ղազանչյան, Երևան, «Հայաստան», 1969։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 18)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Ղազանչյան» հոդվածին։ |