Տերևատ
Տերևատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Փիփերթածաղկավորներ (Malvales) |
Ընտանիք | Գոճմակազգիներ (Thymelaeaceae) |
Ցեղ | Տերևատ (Daphne) L., 1753 |
Տերևատ, գայլահատ, դափնյակ, գոճմակ, գայլախոտ (լատին․՝ Dáphne), գոճմակազգիների (Thymelaeaceae) ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի ցեղ։ Թուփն ունի բաց գորշավուն կեղև և տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղեր։ Տերևները հավաքված են խիտ աղվամազով ծածկված ընձյուղների գագաթին, մանր են, երկարավուն էլիպսաձև, 0․5-0․7 սմ լայնությամբ, կաշվեկերպ։ Ծաղիկները 3-5-ական տեղավորված են ճյուղերի գագաթներին, սպիտակ են։ Դափնյակը թունավոր բույս է։ Վտանգավոր է հատկապես երեխաների համար։ Օժտված է բարձր դեկորատիվությամբ։ Աճում է միայն պարարտ, չեզոք կամ թույլ թթվային հողերում, խիստ տուժում է օդի չորությունից, վատ է տանում վերատնկումը։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։
Կարելի է օգտագործել սահմանափակ քանակությամբ, հատկապես անտառային և բարձրլեռնային շրջաներում։ Մեծ հետաքրքություն է ներկայացնում նաև որպես դեղաբույս, որից ստանում են մի շարք արժեքավոր դեղամիջոցներ։ Դափնյակը ունի մանրէասպան հատկություն[1]։
Տարածում
խմբագրելՏարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռնային գոտիներում, ենթալպյան նոսրանտառներում։ Աճում է խոնավ և ստվերոտ վայրերում, քարքարոտ թեքությունների վրա և այլ վայրերում։ Թուփն աճում է նաև Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում[2]։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը գորշավուն կեղևով է, տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղերով, բարձրանում է՝ 50 սմ-ից մինչև 1,5 (2, երբեմն՝ 3) մ։ Տերևները թույլ թավոտ են, հերթադիր կամ հակադիր, մանր, երկարավուն-էլիպսաձև, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն կամ դեղին, տհաճ հոտով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 100, Հայաստանում՝ 5 տեսակ՝
- Տերևատ անդրկովկասյան (D. transcaucasica),
- Տերևատ լերկատերև կամկնձիկավոր (D. glomerata),
- Տերևատ սովորական (անտառային) կամ մահացու (D.mezereum),
- Տերևատ կովկասյան (D. caucasica),
- Տերևատ նեղսրտերև (D. angustifolia)։
- Daphne acutiloba Rehder
- Daphne alpina L.
- Daphne altaica Pall.
- Daphne angustiloba
- Daphne arbuscula Čelak.
- Daphne arisanensis
- Daphne aurantiaca
- Daphne axillaris
- Daphne baksanica Pobed.
- Daphne bholua Buch.-Ham. ex D.Don
- Daphne blagayana Freyer
- Daphne brevituba
- Daphne caucasica Pall.
- Daphne championii
- Daphne cneorum L.
- Daphne depauperata
- Daphne emeiensis
- Daphne erosiloba
- Daphne esquirolii
- Daphne feddei
- Daphne gemmata
- Daphne genkwa Siebold & Zucc.
- Daphne giraldii Nitsche
- Դափնյակ լերկատերև Daphne glomerata Lam.
- Daphne gnidioides
- Daphne gnidium L.
- Daphne gracilis
- Daphne grueningiana
- Daphne holosericea
- Daphne jasminea
- Daphne jezoensis Maxim.
- Daphne jinyuensis
- Daphne kamtschatica Maxim.
- Daphne kiusiana Miq.
- Daphne kosaninii
- Daphne laciniata
- Daphne laureola L.[3]
- Daphne leishanensis
- Daphne limprichtii
- Daphne longilobata (Lecomte) Turrill
- Daphne longituba
- Daphne macrantha
- Daphne malyana
- Daphne mezereum L.
- Daphne modesta
- Daphne mucronata
- Daphne myrtilloides
- Daphne oleoides
- Daphne pedunculata
- Daphne penicillata
- Daphne petraea Leyb.
- Daphne pontica L.
- Daphne pseudomezereum
- Daphne purpurascens
- Daphne retusa Hemsl.
- Daphne rhynchocarpa
- Daphne rodriguezii
- Daphne rosmarinifolia
- Daphne sericea Vahl
- Daphne sophia
- Daphne striata Tratt.
- Daphne sureil W.W.Sm.& Cave
- Daphne tangutica Maxim.
- Daphne tenuiflora
- Daphne tripartita
- Daphne xichouensis
- Daphne yunnanensis
Նշանակություն
խմբագրելՊտուղը վառ կարմրավուն, թունավոր, հյութալի կորիզապտուղ («հատապտուղ») է։ Դեղաբույս է, պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ, շաքար, սապոնիններ, դեղին ներկանյութ և այլն։ Պատրաստուկները (պտղի և կեղևի) օգտագործում են խիթերի, ստամոքսաղիքային և մաշկային որոշ հիվանդությունների, հոդաբորբերի (ռևմատիզմ, պոդագրա), այտուցների ժամանակ։ Գեղազարդիչ է և մեղրատու։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984թ․
- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera Electronic version 1.0(անգլ.)
Գրականություն
խմբագրել- Бондарева О. Убийственная красота дафны // Приусадебное Хозяйство : Журнал. — 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Бондарева О. Дафны. Заметки практика.
- Daphne in Flora of China @ efloras.org(անգլ.)
- Волчник в Биологическом энциклопедическом словаре
- Бондарева О. Дафны. Заметки практика.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերևատ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերևատ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 678)։ |