Տերուելի տաճար (իսպ.՝ Catedral de Santa María de Teruel), կաթոլիկ եկեղեցի Իսպանիայում՝ Արագոնի Տերուել քաղաքում։ Հայտնի է որպես Սանտա Մարիա եկեղեցի։ Հանդիսանում է մուդեխար ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Քաղաքի և Սարագոսա նահանգի մյուս եկեղեցիների հետ միասին 1986 թվականից ի վեր ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես Արագոնի մուդեխար ճարտարապետության հուշարձան։

Տերուելի տաճար
իսպ.՝ Catedral de Teruel
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և co-cathedral?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՏերուել[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Teruel and Albarracín?
Հիմնական ամսաթվերը1171
Մասն էԱրագոնի մուդեխանյան ճարտարապետություն
Կազմված էMudéjar ceiling of Teruel Cathedral?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1], Համաշխարհային ժառանգություն և Իսպանիայի ազգային հուշարձաններ[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետPau Monguió i Segura?
Ճարտարապետական ոճմուդեխարյան ճարտարապետություն և neo-Mudéjar?
Հիմնադրված1171
Քարտեզ
Քարտեզ
 Teruel Cathedral Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Տաճարի աշտարակ

Արագոնիայի թագավոր Ալֆոնսո II-ը պատվիրել է կառուցել Սանտա Մարիա եկեղեցին, ռոմանական ճարտարապետական ոճով։ 13-րդ դարում մորիսկի ճարտարապետ Ջուզաֆը (Juzaff) վերակառուցեց տաճարը, կատարելագործեց նավը և երկու ենթակողմերը, և տվեց նրանց Մուդեխառ ճարտարապետության տեսք։ Զանգակատան կառուցումը ավարտվել է 1257 թվականին։ Ռոմանական աբսիդները 14-րդ դարում փոխարինվեցին գոթական-մուդեխառ ճարտարապետության ոճով։

1538 թվականին Մարտին դե Մոնտալբանը կառուցեց նավի հատվածի գմբեթը։ Գմբեթն ունի ութանկյունային պլան, արտաքին մասում՝ պլատերեսկո ձևավորմամբ կառուցված պատուհաններով։ 1587 թվականին Տերուելի թեմի ստեղծմամբ, եկեղեցին ստացավ տաճարի դեր և վերաօծվեց։

Տաճարի ճակատի կառուցումը ավարտվել է 1909 թվականին, որը կառուցվել է նեո-մուդեխառ ոճով։

Ակնարկ

խմբագրել

Տաճարի զանգակատունը Իսպանիայի միակ լավագույն պահպանված աշտարակն է, որ կառուցված է մուդեխառ ճարտարապետության ոճով։ Այն քառակուսի է և ունի երեք հարկ, զարդարված է ազուլեժու սալիկներով և կերամիկական ապակիներով։ Վերին մասում կա 18-րդ դարի ութանկյունաձև լապտեր։

Նավի առաստաղը զարդարված է [[Կեսոն (ճարտարապետություն)|կեսոններով, ինչպես նաև պատմական, կրոնական, մարդկանց և կենդանիների գոթական պատկերներով։

Տաճարը նշանավոր է նաև նրանով, որ բարձր խորանը կառուցված է Արագոնյան վերածննդի ճարտարապետության ոճով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերուելի տաճար» հոդվածին։