Տեսանելի ճառագայթում, տեսանելի լույս, մարդու աչքին ընկալելի էլեկտրամագնիսական ալիքները։ Մարդու աչքի զգայունությունը էլեկտրամագնիսական ճառագայթումից կախված է ճառագայթման ալիքի երկարությունից (հաճախությունից), ընդ որում առավելագույն զգայունությունը ընկնում է 555 նմ-ին (540 ՏՀց)։ Քանի որ առավելագույն կետից հեռանալու դեպքում զգայունությունը աստիճանաբար նվազում է մինչև 0, ապա տեսանելի ճառագայթման սպեկտրալ ընդգրկույթի ճշգրիտ սահմանները հնարավոր չէ նշել։ Սովորաբար, որպես կարճալիք սահման ընդունում են 380-400 նմ (750-790 ՏՀց), իսկ երկարինը՝ 760-780 նմ ( 385-395 ՏՀց)։ Այսպիսի երկարությամբ ալիքների էլեկտրամագնիսական ճառագայթումը նույնպես անվանում են տեսանելի լույս կամ պարզապես լույս։ Սպեկտրում ընդգրկված են ոչ բոլոր գույները, որոնք տարբերում է մարդու աչքը։ Օրինակ, վարդագույնը չկա տեսանելի ճառագայթման սպեկտրում, այն ձևավորվում է երկու գույնի խառնումից։

Սպիտակ լույսը դիսպերսիայի է ենթարկվում եռանկյուն պրիզմայի միջոցով՝ ընկալելի դառնալով տեսանելի սպեկտրում։

Մաքուր օդը ցրում է երկնագույն լույսը բավականին ուժեղ, քան մեծ երկարություններով ալիքների լույսը (սպեկտրի կարմիր կողմը), այդ պատճառով կեսօրին երկինքը կապույտ է։ Կան կենդանիներ, որոնք ընդունակ են տեսնել ճառագայթումը, որը տեսանելի չէ մարդու աչքին։ Օրինակ, մեղուները և այլ միջատներ ընդունակ են տեսնել ուլտրամանուշակագույն ճառագայթման ընդգրկույթը[1][2]։

Տեսանելի լույսի սահմանների բնութագիրը

խմբագրել
Ալիքի երկարություն, նմ 740 380
Ֆոտոնի էներգիա, Ջ 2,61.10−19 4,79.10−19
Ֆոտոնի էներգիա, էՎ 1,6 3,1
Հաճախականություն, Հց 3,94.1014 7,49.1014
Ալիքային թիվ, սմ−1 1,35.104 2,63.104

Տեսանելի ճառագայթման սպեկտր

խմբագրել

Սպիտակ գույնի ճառագայթի ընդլայնման դեպքում ձևավորվում է սպեկտր, որտեղ տարբեր երկարությամն ալիքների ճառագայթները բեկվում են տարբեր անկյուններով։ Այն գույները, որոնք ստացվում են լույսի մեկ երկարությամբ ալիքի օգնությամբ, անվանում են գույների սպեկտր։ Հիմնական գույների սպեկտրը ներկայացված է հետևյալ աղյուսակում։

Գույն Ալիքի երկարության ընդգրկույթ, նմ Հաճախականության ընդգրկույթ, ՏՀց Ֆոտոնի էներգիայի ընդգրկույթ, էՎ
Մանուշակագույն 380-440 680-790 2,82-3,26
Կապույտ 440-485 620-680 2,56-2,82
Երկնագույն 485-500 600-620 2,48-2,56
Կանաչ 500-565 530-600 2,19-2,48
Դեղին 565-590 510-530 2,10-2,19
Նարնջագույն 590-625 480-510 1,98-2,10
Կարմիր 625-740 400-480 1,68-1,98

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cuthill, Innes C (1997). «Ultraviolet vision in birds». In Peter J.B. Slater (ed.). Advances in the Study of Behavior. Vol. 29. Oxford, England: Academic Press. էջ 161. ISBN 978-0-12-004529-7.
  2. Jamieson, Barrie G. M. (2007). Reproductive Biology and Phylogeny of Birds. Charlottesville VA: University of Virginia. էջ 128. ISBN 1578083869.