Տեգո Կալդերոն
Տեգո Կալդերոն (անգլ.՝ Tego Calderón, իրական անունը՝ Տեգի Կալդերոն Ռոսարիա իսպ.՝ Tegui Calderón Rosario, փետրվարի 1, 1972[1], Սանտուրսե, Պուերտո Ռիկո[2]), պուերտոռիկացի դերասան։
Տեգո Կալդերոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tego Calderón |
Ի ծնե անուն | իսպ.՝ Tegui Calderón Rosario |
Նաև հայտնի է որպես | Tego Calderon, El Abayarde, El enemy de los guasibiri. |
Ծնվել է | փետրվարի 1, 1972[1] (52 տարեկան) Սանտուրսե, Պուերտո Ռիկո[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռեգետոն[3], Latin hip-hop? և alternative reggaeton? |
Մասնագիտություն | երգիչ, ռեփեր, դերասան և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1998-ից այսօր |
Լեյբլ | Jiggiri Records (2000-առ այսօր) |
Կրթություն | Miami Beach Senior High School? |
Պարգևներ | |
Կայք | tegocalderon.com |
Tego Calderon Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՏեգո Կալդերոնը ծնվել է 1972 թվականի փետրվարի 1-ին, Պուերտո Ռիկոյի Սենթուրս քաղաքում, ուսուցչի և առողջապահության նախարարության աշխատողի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում նրանք մեկնել է Մայամի[5][6], որտեղ նրա վրա մեծ ազդեցություն են թողել բազում երաժշտական ժանրեր։ Այդ վաղ տարիքում նա սովորել է հարվածային գործիքներ նվագել և դրա շնորհիվ սկսել է նվագել մի ռոք խմբում։ Տեգոն նշել է, որ նրա ծնողները եղել են Իսմայել Ռիվերի երկրպագուները; Նույն խոսքում նշել է նաև, որ իր հորը միշտ դուր է եկել ջազը։ Վերջիվերջո նա մշակել է այնպիսի երաժշտական ոճ, որի մեջ միավոված են սալսը, դենսհոլլան և հիփ հոփ երաժշտական ժանրերը։ Իր երգերում նա հատուկ նշում է քաղաքային կյանքը[7]։
Վաղ երաժշտական կարիերա
խմբագրելՏեգոն առաջին անգամ հայտնվել է այլ ռեփերների ալբոմներում, որը նրա թույլ տվեց պայմանագիր կնքել «White Lion» լեյբլի հետ։ 2002 թվականին, իր վեկալային դասերից հետո նա թողարկում է իր առաջին մենակատար ալբոմը, որն ուներ «El Abayarde» անվանումը։ Չնայած նրան, որը ռեգգեթոնը համարվում էր «ընդհատակյա» ժանր, Տեդոյի այս ալբոմը թողարկումից հետո վաճառվեց 50 000 օրինակով։ «El Abayarde» ալբոմի թողարկումից երեք ամիս հետո Կալդերոնը կազմակերպեց իր առաջին համերգը։
2005 - ներկա
խմբագրել2005 և 2006 թվականներին տեգոն Նյու Յորքում մասնակցել է «Պուերտո Ռիկոյի Օրը» շքերթին։ 2005 թվականի ամռանը Կալդերոնը ստորագրել է «Atlantic Records»-ի և «Jiggiri Records» լեյբլի հետ համաձայնագիր է ստորագրել, իր դարձնելով առաջին ռեգգեթոն-կատարողը։
Երաժշտական ոճ
խմբագրելԿալդերոնը հայտնի է նաև իր երգի տեքստերով, որոնք պարունակում են իրենց մեջ մի առանձնահատուկ միտք, ի տարբերություն այլ կատարողների, որոնց տեքստերը լի են բռնությամբ և ատելությամբ ուղղված կանանց։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2007 | Def Jam: Icon | Ինքը | |
2007 | Illegal Tender | Չոկո | Առաջնելույթ |
2007 | Bling: A Planet Rock | Ինքը | վավերագրական ֆիլմ / DVD |
2009 | Ավազակները | Լեո Տեգո | գլխավոր դեր / կարճամետրաժ ֆիլմ |
2009 | Ֆորսաժ 4 | Լեո Տեգո | կամեո |
2011 | Ֆորսաժ 5 | Լեո Տեգո | երկրորդային դեր |
Սկավառակագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Վիճակագրություն[8] |
---|---|---|
2003 | El Abayarde | #17 (Latin), #29 (Independent), #47 (Heatseekers) |
2004 | El Enemy De Los Guasíbiri | #5 (Latin), #14 (Heatseekers) |
2006 | The Underdog/El Subestimado | #2 (Latin), #43 (Billboard) |
2007 | El Abayarde Contraataca | #6 (Latin), #136 (Billboard) |
2012 | The Original Gallo Del País — O.G. El Mixtape | #64 (Latin) |
2012 | Jiggiri Records presents La Prole: Con Respeto A Mis Mayores | |
2013 | El Que Sabe, Sabe |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135497167 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Jeffries D. (unspecified title)
- ↑ https://www.billboard.com/music/awards/2023-latin-grammy-winners-list-1235473553/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Barrio305.com.(1987)
- ↑ Վիճակագրություն