Տափոլոռ

բույսերի ցեղ
(Վերահղված է Տափալոռից)
Տափոլոռ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Տափոլոռ (Lathyrus)
L., 1753

Տափոլոռ, ճպռուկ, (լատին․՝ Lathyrus), բակլագզիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հիմնականում՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 100 տեսակ։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանում՝ 16-18 տեսակ՝

  • տափոլոռ պալարավոր (Lathyrus tuberosus),
  • տափոլոռ անտառային (Lathyrus sylvestris),
  • տափոլոռ մարգագետնային (Lathyrus pratensis),
  • տափոլոռ Նեղատերև (Lathyrus leptophyllus) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում և անտառեզրերին, թփուտներում, առվակների ափերին, այգիներում, աղբոտում ցանքերը և այլն։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել
 
Նեղատերև տափոլոռ

Ցողունն ուղիղ է կամ ճյուղավորվող, կառչող, բարձրությունը՝ 25-100 սմ։ Տերևները զույգփետրաձև են, բեղիկներով։ Ծաղկաբույլը ողկույզ է (երբեմն ծաղիկները մեկական և այլն՝ տերևանութերում), վարդագույն, բաց մանուշակագույն, կապտամանուշակագույն, դեղնավուն, կարմրավուն և այլն։

Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը մերկ կամ թույլ թավոտ ունդ է։ Սերմերը սեպաձև են, հարթ կամ կնճռոտ, սպիտակ, գորշ, դարչնագույն։

Մշակության մեջ

խմբագրել

Միամյա տեսակներից մշակության մեջ տարածված են տափոլոռ ցանովին կամ սովորականը (Lathyrus sativus), տափոլոռ կարմիրը (Lathyrus cicera) և տափոլոռ տան ծերին (Lathyrus tingitanus)։ Սննդային ու կերային հատկանիշներով առավել արժեքավոր է մշակովի տափոլոռ (հայտնի է ճուլպան, մրտուկ, խոբու, խալար անուններով)։ Գարնանացան է, սերմերը ծլում են 2-3 °C ջերմաստիճանի պայմաններում, ծիլերը կարող են դիմանալ -11 °C-ից -13 °C սառնամանիքներին։ Չորադիմացկուն է։

Կիրառություն

խմբագրել
 
Սովորական տափոլոռ

Սերմերն օգտագործում են սննդի մեջ, դրանցից կարելի է ստանալ բուսական սոսինձ։ Մշակում են կանաչ կեր, խոտ և սիլոս ստանալու համար։ Հայաստանում կարելի է մշակել տափաստանային գոտում։ Կերային (կանաչ զանգվածը, խոտը, հատիկը, ծղոտը, խոտալյուրը), գեղազարդիչ և մեղրատու է։ Սերմերից ստանում են սոսինձ, որն օգտագործում են նրբատախտակ պատրաստելիս, ավիացիոն, տեքստիլ և արդյան այլ ճյուղերում։

Տափոլոռ խաղողանմանը (Lathyrus vinealis) հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանի շրջակայքում, աճում է չոր, խճոտ լանջերին, գիհու նոսրանտառներում (ստորին և միջին լեռն, գոտիների). գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տեսակների ցանկ

խմբագրել
 
Ձմեռային տափոլոռ
 
Մարգագետնային տափոլոռ

Գրականություն

խմբագրել
  • Растениеводство / Г. С. Посыпанов, В. Е. Долгодворов и др. — М.: КолосС, 2007. — С. 315—316.
  • Головкин Б. Н., Китаева Л. А., Немченко Э. П. Декоративные растения СССР. — М.: «Мысль», 1986. — С. 191—194.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ» հոդվածին։